Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Մասուդ Փեզեշքիանի և Դոնալդ Թրամփի հետ, ընդգծել, որ հրադադարը հնարավոր լավագույն լուծումն է, և կոչ է արել այն տարածել Լիբանանի վրա:
Մակրոնը հույս է հայտնել, որ հակամարտության բոլոր կողմերը կպահպանեն հրադադարը: Դա անհրաժեշտ պայման է, որպեսզի հրադադարը լինի հուսալի և տևական՝ նշել է Ֆրանսիայի ղեկավարը:
Մակրոնը հավելել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է հաշվի առնի Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի, նրա տարածաշրջանային քաղաքականության և Հորմուզի նեղուցում նավարկությանը խոչընդոտող գործողությունների հետ կապված մտահոգությունները:
Նա նաև նշել է, որ Ֆրանսիան իր գործողությունները կհամակարգի Մերձավոր Արևելքում իր գործընկերների հետ: