Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստ՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
«Նիստի նպատակն էր տեղում հետևել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին և իրականացնել մշտադիտարկում։
Արտագնա նիստի ընթացքում գիտամեթոդական խորհրդի անդամները, հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների և կապալառու շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, ուսումնասիրել են հուշահամալիրի երեք մույթերի վրա իրականացված աշխատանքները՝ որպես ամփոփում նշելով, որ կատարված աշխատանքների արդյունքները գնահատվում բավարար են։
Քննարկման ընթացքում առանձնահատուկ կարևորվել է հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։