Կառավարության որոշմամբ յուրաքանչյուր անձի համար մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրվի Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված Հայաստան վերադարձի ավիատոմսերի համար: Փոխհատուցումը ստանալու համար е-request.am հարթակով անհրաժեշտ է արտաքին գործերի նախարարություն ներկայացնել հայտ՝ կցելով փաստաթղթերը:
Գործադիրի մյուս որոշումներով կմեկնարկի Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման աշխատանքը:
Նիստում անդրադարձ է եղել նաև Երևանում խցանումների հարցի լուծմանը և ճանապարհաշինական աշխատանքների որակին: Վարչապետն ընդգծել է, որ որակի հարցում կոմպրոմիս չի լինելու:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: