• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:36
Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:31
Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի պահվածքը մեծագույն դերասանություն է. Սաֆարյան Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ինչ պետք է իմանան ՀՀ մշտական բնակության վերադարձող ֆիզիկական անձինք մաքսային վճարների արտոնության վերաբերյալ
Հասարակություն
18:2809 Ապր, 2026

Ինչ պետք է իմանան ՀՀ մշտական բնակության վերադարձող ֆիզիկական անձինք մաքսային վճարների արտոնության վերաբերյալ

Վերջին շրջանում սոցիալական հարթակներում հաճախ են հանդիպում տեսանյութեր՝ ՀՀ մշտական բնակության վերադարձող քաղաքացիների մաքսային արտոնությունների մասին։ Հաճախ այդ տեղեկատվությունը թերի է կամ չի համապատասխանում գործող իրավական կարգավորումներին, ինչը կարող է թյուրիմացության մեջ գցել քաղաքացիներին։

Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով հանրության պատշաճ իրազեկումը, ներկայացնում է ՀՀ մշտական բնակության վերադարձող ֆիզիկական անձանց համար նախատեսված մաքսային վճարների արտոնությանը վերաբերող  հաճախ տրվող հարցերն ու պատասխանները, որոնք կօգնեն Հայաստան մշտական բնակության վերադարձողներին հստակ պատկերացում կազմել գործող կարգի և արտոնության մասին։

1․ Մաքսային ի՞նչ արտոնությունից կարող են օգտվել ՀՀ մշտական բնակության վերադարձողները

Եթե դուք վերադարձել եք Հայաստանի Հանրապետություն՝ մշտական բնակության և ՀՀ օրենսդրությանը համապատասխան ճանաչվել եք որպես ՀՀ մշտական բնակության տեղափոխված անձ կամ ստացել եք փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ, ապա կարող եք առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման այն երկրից, որտեղ մինչ այդ բնակվել եք, Հայաստան ներմուծել Ձեր անձնական օգտագործման օգտագործված ապրանքները՝ ներառյալ ավտոմեքենան, մոտոցիկլետը և դրանց կցորդները (յուրաքանչյուրից ոչ ավելի քան մեկ միավոր)։

Կարևոր է իմանալ, որ արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, չգերազանցել սահմանված չափաքանակները և բավարարել օրենքով սահմանված պայմաններին։

2. Որո՞նք են համարվում անձնական օգտագործման ապրանքներ

Այն ապրանքներն են, որոնք նախատեսված են Ձեր կամ Ձեր ընտանիքի տնային ու այլ կարիքների համար և կապ չունեն ձեռնարկատիրական գործունեության հետ։

Կարևոր է իմանալ, որ ոչ բոլոր ապրանքներն են համարվում անձնական օգտագործման ապրանքներ և անձնական օգտագործման չհամարվող ապրանքների տեսակներին և չափաքանակներին կարող եք ծանոթանալ՝ 20.12.2017թ. ԵՏՀ խորհրդի թիվ 107 որոշման 6-րդ հավելվածում, իսկ տրանսպորտային միջոցների՝ ավտոմեքենաների, մոտոցիկլների և դրանց կցորդների տեսակներին ու չափորոշիչներին՝ 30.06.2017թ․ ԵՏՀ խորհրդի թիվ 74 որոշմամբ։

3․ Ինչպե՞ս դիմել արտոնությունից օգտվելու համար և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Մաքսային արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է մաքսային մարմին ներկայացնել դիմում, որտեղ պետք է նշվեն տեղափոխվող ապրանքների անվանումները, քաշը և քանակը: Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը.

  • Անձը և նրա համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթեր
    ՀՀ քաղաքացիությունը կամ կացության կարգավիճակը (մշտական, հատուկ կամ երկարաժամկետ) կամ այլ կարգավիճակը (միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված) հաստատող փաստաթղթերը, օրինակ՝ անձնագիր, նույնականացման քարտ, մշտական կացության քարտ և այլն։
    Այս փաստաթուղթը չի պահանջվում փախստականի կամ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ունեցող անձանց դեեպքում:
     
  • ՀՀ մշտական բնակության փաստը հաստատող տեղեկանք
    Այս փաստաթուղթը տրամադրվում է ՀՀ ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության կողմից, որտեղ նշվում է, որ անձը ստացել է մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձի կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ:
    Օգտակար է իմանալ, որ այս տեղեկանքը տրվում է այն անձանց, ովքեր ՀՀ ՆԳՆ դիմելու օրվան նախորդող 2550 օրվա (մոտ 7 տարվա) ընթացքում առնվազն 1280 օր (մոտ 3.5 տարի) բացակայել են Հայաստանից և ունեն ՀՀ քաղաքացիություն կամ ՀՀ հատուկ կամ ՀՀ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում՝ դրանց հավասարեցված կարգավիճակ: Եթե անձի կողմից չի ներկայացվում այս փաստաթուղթը, ապա Պետական եկամուտների կոմիտեն է դիմում ՀՀ ՆԳՆ՝ այն ստանալու համար:
     
  • Արտերկրում բնակության փաստը հաստատող փաստաթուղթ
    Այն փաստաթուղթն է, որը հաստատում է, որ  մինչև Հայաստան ժամանելն անձը բնակվել է այն օտարերկրյա պետությունում, որտեղից իրականացվում է ներմուծումը։
  • Ապրանքների տեղափոխման փաստաթղթեր
    Այն փաստաթղթերն են, որոնք անհրաժեշտ են անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ, օրինակ՝ ապրանքների փոխադրման տրանսպորտային փաստաթղթերը (բեռնագրերը, ոչ առևտրային հաշիվ-ապրանքագիրը (invoice), մասնացուցակը, տարանցման հայտարարագիրը):
    Օգտակար տեղեկություն՝ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 261-րդ հոդվածում։
     
  • Տրանսպորտային միջոցի սեփականության և գրանցման փաստը հաստատող  փաստաթղթեր
    Եթե ներմուծել եք անձնական օգտագործման ավտոմեքենա, ապա պետք է ներկայացնեք օտարերկրյա պետության լիազոր մարմնի կողմից տրված փաստաթղթեր, որոնք հիմնավորում են Ձեր սեփականությամբ գրանցված և հաշվառված լինելը, օրինակ՝ տեխանձնագիր, հաշվառման վկայագիր և այլն։
    Հուշում՝ այն փաստաթղթերն են, որոնցով հաստատվում է, որ նախկին բնակության վայրում՝ օտարերկյա պետությունում, ավտոմեքենան գրանցված և հաշվառված է եղել Ձեր անունով և Դուք սեփականատերն եք՝ ՀՀ մշտական բնակության համար համապատասխան կարգավիճակի մասին փաստաթուղթն ստանալու օրվանից առաջ՝  առնվազն 6 ամսվա ընթացքում։

Կարևոր է իմանալ, որ մաքսային մարմինը կարող է պահանջել փաստաթղթերը ներկայացնել նոտարական վավերացմամբ և դրանց ներկայացումը կարող է էական ազդեցություն ունենալ արտոնության տրամադրման որոշման կայացման հարցում: Սա հիմնականում վերաբերում է տրանսպորտային միջոցի սեփականության և գրանցման փաստաթղթերին ու արտերկրում բնակությունը հավաստող այն փաստաթղթերին, որոնք օտար լեզվով են և տարբերվում են անձնագրից:

4․ Քանի՞ մեքենա և ո՞ր դեպքում կարող եք առանց մաքսազերծման ներմուծել ՀՀ

Որպես ՀՀ մշտական բնակության տեղափոխված անձ (հայրենադարձ), կարող եք առանց հարկեր և մաքսատուրքեր վճարելու ներմուծել՝  անձնական օգտագործման յուրաքանչյուր տեսակի տրանսպորտային միջոցից միայն 1 միավոր: Օրինակ՝

  • 1 թեթև մարդատար ավտոմեքենա և (կամ) դրա 1 կցորդ,
  • 1 մոտոցիկլետ և (կամ) դրա 1 կցորդ:

      Ավտոմեքենայի ներմուծման պայմանները և ժամկետները

  • ՀՀ մշտական բնակության համար համապատասխան կարգավիճակի մասին փաստաթուղթն ստանալուց առաջ՝ առնվազն 6 ամիս ավտոմեքենայի սեփականատերը պետք է Դուք եղած լինեք և այն հաշվառված լինի Ձեր անունով (նախկին բնակության վայրում՝ օտարերկյա պետությունում)։
  • Մեքենան չի կարող ներմուծվել ավելի ուշ, քան ՀՀ մշտական բնակության համար համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո՝ 18 ամսվա (1.5 տարվա) ընթացքում:

Հուշում՝ արտոնությունից օգտվելու պարագայում՝ ավտոմեքենան անցնում է բոլոր սահմանված ընթացակարգերով և ստանում ՀՀ պետհամարանիշ։

5․ Հնարավոր է արդյո՞ք արտոնությունից օգտվել մի քանի անգամ:

Ո՛չ։ Անհրաժեշտ է իմանալ, որ ԵՏՀ խորհրդի 20.12.2017թ. թիվ 107 որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ կարող եք օգտվել մշտական բնակության ժամանող անձանց համար նախատեսված արտոնությունից, եթե նախկինում՝ տվյալ արտոնության շրջանակում, ապրանքներ և ավտոմեքենա ԵԱՏՄ տարածք չեք ներմուծել։

6․ Կարո՞ղ է ընտանիքի յուրաքանչյուր անդամ օգտվել մաքսային արտոնությունից:

Այո՛, կարող է, քանի որ մաքսային արտոնությունը տրվում է անհատին, այլ ոչ թե ընտանիքին։ 16 տարին լրացած ընտանիքի բոլոր անդամները կարող են առանձին դիմել իրենց անունով ներմուծված բեռի կամ ավտոմեքենայի համար և ստանալ արտոնություն:
Հուշում՝ յուրաքանչյուր անձի դեպքում կարևոր է օրենքով սահմանված պայմաններին բավարարումը:

7․ Հնարավո՞ր է արտոնությամբ ներմուծել օգտագործված անձնական ապրանքներ՝ ցանկացած քանակությամբ:

Ո՛չ, թեև արտոնությունը թույլ է տալիս Ձեր անձնական ապրանքներ տեղափոխել առանց մաքսատուրքերի, սակայն գոյություն ունեն հստակ սահմանված չափաքանակներ, որոնց կարող եք ծանոթանալ՝ ՀՀ կառավարության 02.07.2020թ. թիվ 1133-Ն որոշմամբ։
Կարևոր հուշում՝ ապրանքները պետք է լինեն օգտագործված։

Կոմիտեն հորդորում է զերծ մնալ տարբեր հարթակներում թերի կամ չճշտված տեղեկատվություն տրամադրելուց, միևնույն ժամանակ՝ օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից։

ՀՀ մշտական բնակության վերադարձող ֆիզիկական անձինք մաքսային վճարների արտոնության վերաբերյալ տեղեկատվությանը կարող են ծանոթանալ՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Անձնական օգտագործման ապրանքների տեղափոխում» բաժնի «Անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքերը և պայմանները» ենթաբաժնում` ՀՀ տարածք մշտական բնակության տեղափոխված անձանց առնչվող հատվածում։ Կայքէջում ներկայացված իրավական ակտերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ նաև ՀՀ իրավական տեղեկատվական համակարգում (www.arlis.am) և ԵՏՀ պաշտոնական կայքէջում (https://eec.eaeunion.org/)։

Միաժամանակ, ներկայացվում է անհրաժեշտ և օգտակար իրավական ակտերի ցանկը․

  • ԵՏՀ խորհրդի 20.12.2017 թվականի թիվ 107 որոշում (3-րդ հավելվածի 6-րդ կետ, և 6-րդ հավելված)
  • «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք (177-րդ հոդված)
  • ՀՀ կառավարության 02.07.2020թ. թիվ 1131-Ն որոշում
  • ՀՀ կառավարության 02.07.2020թ. թիվ 1133-Ն որոշում
  • «ՀՀ հարկային օրենսգիրք» 04.10.2016 թ․ ՀՕ-165-Ն ՀՀ օրենք (171-րդ և 64-րդ հոդվածի 2-րդ մասի 42-րդ կետ)
  • ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք (գլուխ 37)
  • ԵՏՀ խորհրդի 30.06.2017 թ․ թիվ 74 որոշում
Դիտումների քանակ405
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • COP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները 09:5511 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը 09:4911 Սեպ, 2026
  • Նորոգվում է Ախուրյան-Կառնուտ-Բասեն-Ջրառատ ավտոճանապարհը 09:4211 Սեպ, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում 09:2911 Սեպ, 2026
  • Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը 09:2011 Սեպ, 2026
  • Պուտինը եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան 09:1011 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 08:5211 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2711 Սեպ, 2026
  • Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ Ավանեսյան 08:0511 Սեպ, 2026
  • Մինչև քննության ներկայանալը ավտոդպրոց հաճախելը պարտադիր կդառնա, ավտոդպրոցները կլիցենզավորվեն. ՆԳՆ 01:0611 Սեպ, 2026
  • PISA-ի արդյունքները ցնցել են հանրությանը. ոլորտի պատասխանատուների ու փորձագետների համար անսպասելի չէ 00:3511 Սեպ, 2026
  • Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր 00:2011 Սեպ, 2026
  • Պետաջակցության ծրագրերից օգտվել են, ցորենի բերքն այս տարի առատ է, դժգոհ են իրացման գնից 00:0111 Սեպ, 2026
  • Հանդիպեցի վարժական հավաքների մասնակիցների հետ, պատասխանեցի նրանց հարցերին․ Պապիկյան 23:4010 Սեպ, 2026
  • Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին 23:2310 Սեպ, 2026
  • Մակրոն-Փաշինյան հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը 23:0010 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային մի շարք հարցեր է քննարկել 22:4810 Սեպ, 2026
  • 4 օր, 587 կիլոմետր ճանապարհ. մեկնարկեց Tour of Armenia միջազգային հեծանվավազքի մրցաշարը 22:3010 Սեպ, 2026
  • Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները 22:1610 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:0010 Սեպ, 2026
  • Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի 21:5010 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 21:3310 Սեպ, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև 21:1510 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | TRIPP-ի շուրջ նոր տեղեկատվական հարձակում․ Իրանի անունից կեղծ հայտարարություն 21:0010 Սեպ, 2026
  • Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան 20:5910 Սեպ, 2026
  • 74-ամյա Վահրամ պապը՝ Էլբրուսի գագաթին 20:5710 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայության մասին պնդումները կեղծ են. փորձագետներ 20:4610 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3710 Սեպ, 2026
  • Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը 20:2910 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջանի շինհրապարակ՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրության վրա. Սուրեն Պապիկյան 20:2110 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.09.2026 20:1810 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը շարունակվում է 20:0910 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 10. 2026 20:0110 Սեպ, 2026
  • Վրաստանը խոստացել է պահպանել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները 19:5210 Սեպ, 2026
  • Երեխայի ատամների բուժում՝ առանց սթրեսի 19:4310 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով 19:3310 Սեպ, 2026
  • ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում. Պեսկով 19:2210 Սեպ, 2026
  • Օդի աղտոտվածության մասին՝ արվեստի լեզվով 19:1410 Սեպ, 2026
  • Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը 19:0810 Սեպ, 2026
  • Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 19:0110 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | Մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգ. վարչապետ 19:0010 Սեպ, 2026
  • Այցելեցի հրաձգարան և հետևեցի կրակային պատրաստության պարապմունքներին. Պապիկյան 18:5210 Սեպ, 2026
  • Քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները 18:4810 Սեպ, 2026
  • Հայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը 18:3710 Սեպ, 2026
  • Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ 18:2310 Սեպ, 2026
  • Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը 18:1410 Սեպ, 2026
  • Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:1110 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը 18:0610 Սեպ, 2026
  • Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը 17:5710 Սեպ, 2026
  • Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին 17:4410 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը 17:3210 Սեպ, 2026
  • Մաթեմատիկայի այլընտրանքային կրթական ծրագիր՝ 10 դպրոցում 17:2110 Սեպ, 2026
  • Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում 17:0710 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ. վարչապետի ելույթը Փարիզում 17:0010 Սեպ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 350 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5410 Սեպ, 2026
  • Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ 16:4210 Սեպ, 2026
  • Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը 16:3510 Սեպ, 2026
  • Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան 16:2410 Սեպ, 2026
  • Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր 16:1910 Սեպ, 2026
  • Ներառական ընթերցասրահ՝ Ազգային գրադարանում 16:0910 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ 15:5910 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 15:4610 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 15:3510 Սեպ, 2026
  • Եմենում հակամարտությունը սրվել է 15:2810 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները 15:1910 Սեպ, 2026
  • COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է աշխատանքներին 15:0610 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Զորամասից մինչև բանակային դիրքեր․ Պապիկյանը հայտնել է նոր մոտեցման մասին 15:0010 Սեպ, 2026
  • Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին 14:5610 Սեպ, 2026
  • Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար 14:5110 Սեպ, 2026
  • ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 14:3010 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:2210 Սեպ, 2026
  • Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 14:1110 Սեպ, 2026
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:5610 Սեպ, 2026
  • Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4710 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026
  • Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 13:2110 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները 13:0910 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 13:0210 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայ և լեհ գործարարները` մեկ հարկի տակ․ քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ 13:0010 Սեպ, 2026
  • ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ 12:5310 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 12:2610 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը 12:2210 Սեպ, 2026
  • Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները. Պապիկյան 12:1810 Սեպ, 2026
  • Հրաշալի զրույց եմ ունեցել Պուտինի հետ. նա ցանկանում է գործարք կնքել. Թրամփ 12:1210 Սեպ, 2026
  • Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին 12:0510 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 11:5210 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր 11:4410 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 11:3610 Սեպ, 2026
  • Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 11:2310 Սեպ, 2026
  • PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն 11:1810 Սեպ, 2026
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015