Միացյալ Նահանգները և Իրանը շարունակում են բանակցությունները, դրանք լավ են ընթանում՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակը:
Քերոլայն Լևիթը հավելել է՝ զուգահեռ՝ ամերիկյան զորքերը հարվածում են Իսլամական Հանրապետությանը՝ ստիպելու Թեհրանին ավելի արդյունավետ բանակցել: Նա քարոզչություն է որակել Թեհրանից հնչող հայտարարությունները, որ բանակցություններ տեղի չեն ունենում:
Լևիթի խոսքով՝ Թեհրանից Վաշինգտոնին փոխանցվում են ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից։ Ըստ Սպիտակ տան խոսնակի՝ հուսով են հասնել Իրանի հետ գործարքի մինչև ապրիլի 6-ը:
Միևնույն ժամանակ, Լևիթը նշել է, որ Հորմուզի նեղուցի բացումը ամերիկյան ռազմական գործողության հիմնական նպատակը չէ: Վաշինգտոնը ցանկանում է ոչնչացնել Իրանի ռազմաօդային, ռազմածովային ուժերը և կրճատել հրթիռային ներուժը: