Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 10-12-ն աշխատանքային այցով գտնվելու է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում չիլիական կողմի հրավերով։
Այցի ընթացքում Հանրապետության նախագահը կմասնակցի Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստ Ռիստի երդմնակալության արարողությանը։
Նախատեսվում են նախագահի հանդիպումները Չիլիի բարձր ղեկավարության և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։