Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ պահպանելու է երկրի դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ՝ ասելով, որ չի հրաժարվի իր սկզբունքներից ու արժեքներից «մաքսատուրքերի սպառնալիքների ներքո»։
Նրա հայտարարությունները հնչել են, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Վաշինգտոնը փետրվարի 1-ից 10 տոկոս մաքսատուրքեր կսահմանի եվրոպական ութ երկրի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի ապրանքների համար՝ հունիսին դրանք հասցնելով 25 տոկոսի, մինչև «Գրենլանդիայի ամբողջական գնման» վերաբերյալ գործարքի կնքումը: