• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հորմուզի նեղուցը չի բացվի, եթե ԱՄՆ-ը չընդունի մեր պայմանները․ ԻՀՊԿ. «Հարևաններ» Հորմուզի նեղուցը չի բացվի,... 20:38
Բաց հարթակ․ Բանակում կանոնադրային հարաբերությունների փոփոխությունների կարիք կա. Մանասյան Բաց հարթակ․ Բանակում կանոնադրային... 19:13
Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 20:29
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:2422 Նմբ, 2025

ՀՀ-ն այսօր պետություն է, քան երբևէ, անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ. վարչապետ

Առաջիկայում մենք կընդունենք «Կառավարության առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատման և խրախուսման պիլոտային ծրագիրը», որի նպատակը արդյունքի հիման վրա վարձատրության ինդեքսավորման համակարգը փորձարկելն է։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին «Պետության հարատևության բանաձևը» ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ մենք հավելյալ վարձատրության որոշակի հատվածը պետական աշխատողի կրթության բարելավմանն ուղղելու մեխանիզմներ կստեղծենք, ինչն անխուսափելիորեն կբարձրացնի պետական մարմինների աշխատանքի որակը։

Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում մենք հետևողականորեն աշխատելու ենք պետական մարմիններում ներառական, մրցունակ, գերազանցությունը խթանող աշխատանքային միջավայր ստեղծելու ուղղությամբ, և վերը նշված համակարգի ներդրումը հենց այս նպատակն ունի։

Ասեմ նաև, որ հպարտությամբ եմ արձանագրում, որ մեր իրականացրած բարեփոխումների արդյունքում այսօր Հայաստանում ուսուցիչը, որը նույնպես պետական մարմնի աշխատող է, կարող է ստանալ 700 հազար դրամ վարձատրություն, շարքային զինվորը, որը նույնպես պետական մարմնի աշխատող է, կարող է ստանալ 700 հազար դրամ վարձատրություն։

Իմ այս արձանագրմանն ի պատասխան կան հերքում տարածող ուսուցիչներ, ովքեր ասում են՝ ճիշտ չէ, ես ուսուցիչ եմ և ստանում եմ 75 հազար դրամ վարձատրություն։ Բայց սա այլոց շարքում էլի նույն օրակարգին է վերաբերում՝ կրթական օրակարգին, նաև կամավոր ատեստավորում չանցնելու հետևանք է։ Մենք, ուշադրություն դարձրեք, չենք ասում բոլոր ուսուցիչները ստանում են 700 հազար դրամ վարձատրություն, մենք ասում ենք ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ վարձատրություն և ասում ենք այն պատճառով, որ այսօր Հայաստանում կան նման ուսուցիչներ։

Մեր նմանատիպ խոսույթի և քաղաքականության նպատակը հենց անձնական մոտիվացիաների ճիշտ համակարգ ներդնելն է, որպեսզի ուսուցիչը, զինվորականը, պետական մարմինների աշխատողն ինքն իր կատարելագործմամբ, կրթության ու պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակի հասնելու գործուն մոտիվացիաներ ունենա։

Ոմանք փորձում են կրթության վրա մեր այսչափ կենտրոնացած լինելու մեջ նեգատիվ ենթատեքստեր փնտրել՝ փորձելով ներկայացնել, թե մենք մեր երկրի մարդկանց համարում ենք անկիրթ։ Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ մեր երկրում, անկրթություն, իհարկե, կա։

Բայց ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ մեր երկրում կան բազմաթիվ, տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր կրթված մարդիկ, բայց չկա որևէ մեկը, չկա գոնե մի հոգի, ով գիտի ամեն ինչ։

Չկա այդպիսի թեկուզ մեկ անհատ, որ գիտի ամեն ինչ և, հետևաբար, ցանկացած ոք ինչ-որ բան իմանալու տեղ ունի, պարզապես պետք է դա անելու մոտիվացիա ստեղծել հնարավորինս շատ մարդու համար։ Եվ սա Կառավարության պատասխանատվությունն է:

Այս համատեքստում, կարևոր եմ համարում վերադառնալ «Մարդը բարձրագույն արժեք է» արտահայտությանը։ Ո՞րն է այս արտահայտության միջին վիճակագրական հայաստանյան ընկալումը։

Միջին վիճակագրական կերպով այս արտահայտությունը Հայաստանի Հանրապետությունում ընկալվում է հետևյալ կերպ․ «Մարդը բարձրագույն արժեք է, և պետությունը պետք է հոգ տանի մարդու մասին»։ Սա ճիշտ է, և ինչպես արդեն ասացի, սրա հետ կապված որևէ առարկություն չկա և չի կարող լինել։

Բայց եթե մարդը բարձրագույն արժեք է պետության համար, արդեն ասացի, որ այդպես է, այդ նույն մարդը պետք է բարձրագույն արժեք լինի հենց իր՝ այդ նույն մարդու համար։ Եթե պետությունը պետք է հոգ տանի մարդու համար, այդ նույն մարդն էլ պետք է հոգ տանի ինքն իր համար։

Հակառակ դեպքում դժվար է պատկերացնել, թե պետությունն ինչպե՞ս պետք է հոգ տանի մարդու մասին, եթե մարդը հրաժարվում է ինքն իր մասին հոգ տանելուն ուղղված ջանք գործադրել, սկսած՝ առողջ և ակտիվ ապրելակերպի նկատմամբ իր վերաբերմունքից, օրենքի հետ իր հարաբերություններից, հարևանների և միջավայրի հետ իր հարաբերություններից, և ի վերջո, իր կրթությամբ զբաղվելու հրամայականից։

Ընդունում եմ նաև, որ սա մի գիտակցություն է, որով մենք մեզ պետք է դաստիարակենք մանկապարտեզից, դպրոցից, ահա թե ինչու է «300 դպրոց 500 մանկապարտեզի» մեր ծրագիրն ամենածրագիր։ Բայց մենք՝ չափահասներս, չենք կարող ետ գնալ և սկսել մեր իսկ կառուցած մանկապարտեզներում մեր մտածողության դաստիարակությունից։

Հետևաբար, մենք այսօ՛ր պետք է այս գիտակցությունը մեզ սերմանենք, որպեսզի կարողանանք սերմանել մեր երեխաներին։ Եվ այս անելիքն առաջին հերթին վերաբերում է պետական մարմինների աշխատողներին, որովհետև նրանք այսպես թե այնպես օրինակ են մեր երեխաների, ու ոչ միայն երեխաների, համար։

Ուզում եմ ընդգծել, որ պետությունը, պետականությունը, քաղաքացիությունը նույնպես կրթական թեմաներ են, և ես վստահ չեմ, որ մենք մեր կրթական ծրագրերում և պրակտիկայում այս թեմաների ուսուցանման ճանապարհին հասել ենք անհրաժեշտ մակարդակի։ Մեր կրթական համակարգը մեր աշակերտների և ուսանողների հայացքը պետք է կենտրոնացնի Հայաստանի Հանրապետության, նրա լեգիտիմության, պետական շահերի հիման վրա ինքնիշխանության և անկախության ուժեղացման օրակարգի վրա։

Այս օրակարգն ընդհանրապես պետք է դառնա հանրային համերաշխության և միասնության հիմք, որի մասին այդքան երկար ու այդքան անարդյունք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում։

Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ չի հաջողվում ձևավորել հանրային համերաշխություն և միասնություն։ Որովհետև մեզանում չի ընկալված այն իրողությունը, որ հանրային համերաշխությունն ու միասնությունն ապահովելու համար, նույնպես պայմանականորեն ասած, աէրոդինամիկա է հարկավոր։ Պետության երկարաժամկետ տեսլականի վերաբերյալ հակադիր և մեկը մյուսին բացառող կարծիքները չեն կարող հանրային համերաշխության հիմք դառնալ։ Հանրային համերաշխություն կարող է ձևավորվել այն պարագայում, երբ պետության երկարաժամկետ տեսլականի շուրջ կա ընդհանրական պատկերացում, իսկ բանավեճը տեղի է ունենում այդ ռազմավարության իրականացման ճանապարհների ու մեթոդների կամ այդ մեթոդների առավել արդյունավետ կիրառման մասին։

Եվ մենք պետությունը, նրա բացարձակ արժեք լինելը, նրա հարատևության օրակարգը լեգիտիմության ու կրթության հիման վրա, մարդու բացարձակ արժեք լինելու գործնական իմաստները պետք է դարձնենք մեր հանրային համերաշխության հիմքն ու հենարանը։

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ,

օրենսդիր, գործադիր իշխանությունների, դատական, իրավապահ համակարգերի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, անկախ և ինքնավար մարմինների, հատուկ ծառայությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ զինծառայողներ, ոստիկաններ, փրկարարներ, կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների հարգելի՛ աշխատողներ, սիրելի՛ ուսանողներ և աշակերտներ, սիրելի՛ ժողովուրդ,

Արդեն ընդգծեցի, որ Պետական մարմինների այս առաջին համաժողովն աննախադեպ է մեր իրականության մեջ։ Բայց պետք է նաև պատասխանել հարցին, իսկ ինչո՞ւ է այն տեղի ունենում հիմա։

Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ապրել է գոյաբանական ճգնաժամի պայմաններում։ 2020 թվականի սեպտեմբեր–նոյեմբերին քովիդի համավարակի և պատերազմի պայմաններում այդ ճգնաժամը հասավ իր գագաթնակետին՝ մեր պետությունը դնելով անկախության, ինքնիշխանության, ինքնության ու լինելիության եզրին։

Բայց այսօր մենք ոչ միայն հաղթահարել ենք ճգնաժամը, այլև ինքներս մեզ և մեր պետությունը դուրս ենք բերել փակուղուց՝ նրա առաջ անկախության, ինքնիշխանության, անվտանգության ու բարեկեցության աննախադեպ հեռանկարներ բացելով։

Դա տեղի է ունեցել նախևառաջ մեր նահատակների զոհողությունների շնորհիվ, և ես նրանց առջև ծնկի գալու և նրանց ընտանիքների առաջ խոնարհվելու որևէ առիթ բաց չեմ թողել։

Գոյաբանական ճգնաժամի հաղթահարումը տեղի է ունեցել նաև մեր ժողովրդի պետականակենտրոն բնազդի շնորհիվ, ինչի համար բազմիցս մեր ժողովրդին շնորհակալություն հայտնելու առիթներ եմ ունեցել։

Բայց ճգնաժամի հաղթահարումը տեղի է ունեցել նաև մեր պետական մարմինների անսասանության շնորհիվ։

Անորոշության և կասկածների միջավայրում պետությունը կարող էր փլուզվել ներսից, բայց Հայաստանի Հանրապետության պետական մարմիններն անսասան մնացին՝ դառնալով այն անկյունաքարերից մեկը, որի վրա դժվարին պահին հենվեցին Հայաստանի Հանրապետությունը և նրա ժողովուրդը, և ես ցանկանում եմ դրա համար շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների բոլոր աշխատողներին, այսինքն՝ ձեզ բոլորին:

Ահա այս ջանքերի շնորհիվ մենք հասել ենք մի կետի, որ կարող ենք ասել Հայաստանը ներկայումս ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային շրջանը․ առաջիկա 500 տարում Հայաստանի Հանրապետության լինելիությունն ապահովելն իրատեսական և կիրառական է, քան երբևէ, և այս պատմական հնարավորությունն իրացնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել վերը ձևակերպված հետևյալ հիմնադրույթներով․

Առաջին․ Պետությունը հայ ժողովրդի բարձրագույն ձեռքբերումն է, նրա բարձրագույն արժեքը և գերագույն նպատակը։

Երկրորդ․ Պետության գոյության գերագույն նպատակն իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում իր քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը, կամ մեկ բառով ասած՝ երջանկությունն ապահովելն է։

Երրորդ․ Այս նպատակին հասնելու համար պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, ով իր հերթին պետք է ուժեղացնի պետությանը։

Չորրորդ․ Այս խնդիրը լուծելու համար ինստիտուտները քաղաքականություններ մշակելիս պետք է առաջնորդվեն բացառապես պետական շահով, որն է տնտեսական զարգացումը։

Հինգերորդ․ Պետությունն իր արտաքին և ներքին բոլոր հարաբերություններում պետք է հենվի լեգիտիմության սկզբունքի վրա։

Այս հինգ պարզ հիմնադրույթների կիրառումը, հարգելի՛ ներկաներ, և մեր բոլոր ոլորտների բոլոր քաղաքականությունների ու որոշումների բխեցումն այս հիմնադրույթներից ապահովելու է մեր պետականության ոչ միայն գոյությունը, այլև զարգացումն առաջիկա հարյուրամյակներում։

Սա ոչ միայն մի խնդիր է, որի լուծման բանաձևը մենք երբեք չենք ունեցել, այլև մի նպատակ է, որ մեզանում երբեք ձևակերպված չի եղել։ Ահա, թե ինչու է ժամանակը, որում մենք ապրում ենք՝ պատմական, ահա, թե ինչու է առաքելությունը, որը մեր առջև է՝ պատմական։

Ահա թե ինչու են մեր ձեռքբերումները, որին հասել ենք՝ անցնելով դժոխքի միջով, դարակազմիկ և այդ ձեռքբերումները պաշտպանության կարիք ունեն։

Հայաստանի Հանրապետությունն այսօր պետություն է՝ քան երբևէ, անկախ է՝ քան երբևէ, ինքնիշխան է՝ քան երբևէ, և մեր պետությունը մեր անվտանգության, ազատության ու բարեկեցության, այսինքն՝ երջանկության գործիք դարձնելու մեր նպատակին մոտ ենք՝ քան երբևէ։

Այս նպատակն իրագործելու և այդ վիճակն առաջիկա հարյուրամյակներում ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու այնպիսի հնարավորություն ունենք, որ չենք ունեցել երբևէ։ Այս հնարավորությունն է, որ պետք է գտնվի բոլորիս և նախևառաջ Հայաստանի Հանրապետության ժողովրդի և նրա պաշտոնյաների, այսինքն՝ պետական մարմինների պաշտպանության ներքո։ Եվ սա է այս համաժողովի առանցքային նպատակն ու ասելիքը։ Իմ կոչն ու խնդրանքն է բոլորիդ՝ վերցնել այս ասելիքը, խոսույթը և դարձնել ամենօրյա աշխատանքի հոգեբանություն և գիտակցություն։ Ամենօրյա աշխատանքի գաղափարախոսություն։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգում թվայնացման գործընթացին, TRIPP նախագծին, կրթության ոլորտում բարեփոխումներին և այլ թեմաների։

Հանրապետության նախագահի և Կառավարության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև պանելային քննարկում։

Ելույթի սկիզբը՝ այստեղ։

Դիտումների քանակ242
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ. Փաշինյան 17:2122 Նմբ, 2025 Պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ. Փաշինյան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Օգոստոս 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4627 Օգս, 2026
  • Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր. Զախարովա 20:3727 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 20:2927 Օգս, 2026
  • Կալասը զգուշացրել է Չինաստանից Եվրամիության կախվածության մասին 20:2127 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 27. 2026 20:1427 Օգս, 2026
  • Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել 20:0627 Օգս, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծը 19:5927 Օգս, 2026
  • Վազքի կիսամարաթոնը դարձել է Վանաձորի այցեքարտերից մեկը 19:5627 Օգս, 2026
  • Նորվեգիայի 89-ամյա թագավորը ծայրահեղ ծանր վիճակում է 19:5127 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը հաստատել է, որ Լիբանանի հարավին հարվածներ են հասցվել 19:3927 Օգս, 2026
  • Ինքնահայտարարագրվել ենք որպես պետություն, բայց մեզ չենք պահում որպես պետություն. վարչապետ 19:3127 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպը 19:2227 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 19:1527 Օգս, 2026
  • Լիլիթ Մակունցը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը կարևորել են քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը 19:1427 Օգս, 2026
  • Վարդենիսի Իսակովի փողոցը 40 տարի անց ասֆալտապատվում է 19:0227 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Զախարովան անդրադարձել է Հայաստանում մեկնարկած իրավական գործընթացներին 19:0027 Օգս, 2026
  • COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի 18:4727 Օգս, 2026
  • Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Մասադիկով 18:4127 Օգս, 2026
  • Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահվան առնվազն 35 հազար դեպք է գրանցվել 18:3227 Օգս, 2026
  • Երկարատև սթրեսը կարող է բացասաբար ազդել երեխայի նյարդային և իմունային համակարգերի գործունեության, աճի և ընդհանուր առողջության վրա. Աննա Հակոբյան 18:2527 Օգս, 2026
  • Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունում 18:1827 Օգս, 2026
  • «Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի 18:0827 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 18:0327 Օգս, 2026
  • Նեպալում և Չինաստանում մասշտաբային ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն անցել է 270-ը 17:5727 Օգս, 2026
  • Լիլիթ Մակունցը և Ֆրանսուազ Ժակոբը կարևորել են ՀՀ-ում կայանալիք COP17-ի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը 17:4527 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին 17:3727 Օգս, 2026
  • Երևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է 17:3327 Օգս, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով խորհրդակցություն 17:2427 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանն անդրադարձել են Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներին 17:1727 Օգս, 2026
  • Կրեմլը տեղեկություն չունի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի մասին. Պեսկով 17:0827 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՆԱ-ի 6% աճ, միլիարդավոր դրամների ներդրումներ․ Փաշինյանը ներկայացրել է ցուցանիշները 17:0027 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների և գիտական ղեկավարների 16:5427 Օգս, 2026
  • Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասին 16:4327 Օգս, 2026
  • Երեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ 16:3527 Օգս, 2026
  • Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կամո Գրիգորյանի կողմից ապօրինի զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:2627 Օգս, 2026
  • Նարիշկինը ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի հետ հանդիպումը որակել է «աշխատանքային» 16:1827 Օգս, 2026
  • Գոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում 16:1227 Օգս, 2026
  • Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր 16:0927 Օգս, 2026
  • Խնդիր լուծող նախարարությունից փոխակերպվում ենք խնդիրները կանխարգելող նախարարության. Գալյան 16:0827 Օգս, 2026
  • Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Գալյան 15:5727 Օգս, 2026
  • Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. Զախարովա 15:3927 Օգս, 2026
  • Զանգվածային ազատումներ են լինելու իրավապահ համակարգում, եթե ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրներին չգտնեն. վարչապետ 15:3727 Օգս, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը 15:3127 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:2427 Օգս, 2026
  • ԱԺ խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՔՊ խմբակցությունը ներկայացրել է Արուսյակ Մանավազյանին, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Աննա Գրիգորյանին. Ռուբինյան 15:1827 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը 15:0527 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Վե՛րջ, խաղաղությունը փլուզելու ոչ մի տարբերակ այլևս չկա. վարչապետ 15:0027 Օգս, 2026
  • Հոսանք ներկրելու-վաճառքի թեմա քննարկում ենք Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ. Փաշինյան 14:4427 Օգս, 2026
  • Ալեն Խաչատրյանը դարձավ պատանեկան Եվրոպայի առաջնության արծաթե, իսկ Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր 14:4227 Օգս, 2026
  • Դա մեր կյանքը հեշտացնո՞ւմ է, թե՞ բարդացնում է, սա էլ է մտածելու հարց. Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների մասին 14:3927 Օգս, 2026
  • Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ 14:3827 Օգս, 2026
  • Հաջորդ ամսվանից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր 14:3027 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3027 Օգս, 2026
  • Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. դատախազությունն ամփոփել է 2025-2026 թվականների տվյալները 14:2927 Օգս, 2026
  • Պետությունը շարունակում է աջակցել խնամատար ընտանիքներին․ 115 ընտանիքում խնամվում է 271 երեխա 14:2327 Օգս, 2026
  • Խմբեր են ուղարկվել բնակավայրեր՝ հոգևոր, քաղաքական, 2024-ի նման շարժում սկսելու հնարավորությունը շոշափելու համար. Փաշինյան 14:1027 Օգս, 2026
  • Անկլավ-էքսկլավների թեման վերջինն էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը, ես այդ թեմայի ներվը հանում եմ. Փաշինյան 13:5927 Օգս, 2026
  • ԱԷՄԳ-ն առայժմ չի կարող ստուգումներ անցկացնել հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում. Էսլամի 13:5127 Օգս, 2026
  • Նորմա՞լ է, որ մարդ կարող է գալ, երկրի ղեկավարի պաշտոնում 10 տարի աշխատել և դառնալ դոլարային միլիոնատեր. Փաշինյան 13:4527 Օգս, 2026
  • Ում վարույթում եղել են և չեն արժանացել ընթացքի, պետք է բացատրություն տան ՀՀ ժողովրդին. Փաշինյանը՝ նախկին պաշտոնյաների գործերի մասին 13:4127 Օգս, 2026
  • Կարծում եմ՝ շատ խիզախ բան է անում Աննան. Նիկոլ Փաշինյանը՝ բռնության դեմ արշավի մասին 13:1927 Օգս, 2026
  • Հարգում ենք ուրիշների դիրքորոշումները և հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ. Փաշինյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին 13:0927 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն 13:0427 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետն անդրադարձել է նախկին նախագահների նկատմամբ հարուցված քրվարույթներին 13:0027 Օգս, 2026
  • Խոշոր հրդեհ Արցախի պողոտայում․ դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ 12:5927 Օգս, 2026
  • Անկախության 35-ամյակի տոնակատարությունները կմեկնարկեն Իջևանում և կեզրափակվեն Հանրապետության հրապարակում 12:5727 Օգս, 2026
  • Էբոլա Բունդիբուգյո․ ԱՀԿ-Ն թարմացրել է ժամանակավոր առաջարկությունները համաճարակի վերահսկման և հիվանդության տարածման առիթով 12:5227 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 12:4727 Օգս, 2026
  • Մեր պլանը 800 մլրդ դրամ ֆինանսավորումն է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականացնելու համար. Փաշինյան 12:4027 Օգս, 2026
  • Հյուսիս-հարավի տարբեր հատվածների ֆինանսավորման համար 1 մլրդ 174 մլն դրամ կհատկացվի 12:3627 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք 12:2527 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2427 Օգս, 2026
  • 2025-ին մենք բնակարանաշինության ծավալներով գերազանցել ենք 1986 թվականը. Փաշինյան 12:2227 Օգս, 2026
  • Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել արձագանքել Իրանի դեմ ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական պատերազմին 12:1827 Օգս, 2026
  • Երևանում կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային, այդ թվում` Սփյուռքի մեր հայրենակիցների համար. Փաշինյան 12:0927 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոլդովային Անկախության օրվա կապակցությամբ 12:0527 Օգս, 2026
  • Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական. նա սովորել է Փենսիլվանիայի պետական համալսարանի Դիքինսոնի իրավունքի դպրոցում 12:0027 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0027 Օգս, 2026
  • Կառավարությունը պետական համաֆինանսավորման ծրագրերը բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամով համաֆինանսավորելու մասին որոշում ընդունեց 11:5527 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներին 11:5227 Օգս, 2026
  • Հայտնի չէ՝ Հայաստանի հարցը արդյոք լրջորեն կքննարկվի՞ նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստում. Մասադիկով 11:5027 Օգս, 2026
  • Որ ասում ենք՝ խաղաղությունը կա, թե չկա՝ սրա մասին է. Փաշինյանը՝ Ներքին Հանդում խաղահրապարակի կառուցման մասին 11:4827 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան 11:4127 Օգս, 2026
  • Դուք կտրվել եք իրականության զգացումից, հասկանո՞ւմ եք ձեր ասածի աբսուրդը. Ռուբեն Ռուբինյանը՝ Արթուր Խաչատրյանին 11:3827 Օգս, 2026
  • «Թալինի լիմոնադի» արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ․ արտադրությունը կասեցվել է 11:3427 Օգս, 2026
  • Փաստացի մեզ համար ապաշրջափակումն ավելի շուտ է սկսվել իրագործվել, քան Ադրբեջանի համար. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին 11:2927 Օգս, 2026
  • Երերույքի տաճարում հնավայր-թանգարան ենք հիմնադրում. վարչապետ 11:2027 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին 11:0827 Օգս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0027 Օգս, 2026
  • Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում կրակ է բռնկվել. ուղևորները տարհանվել են 10:5327 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանը երեք մասնակից ունի 10:3727 Օգս, 2026
  • Հայաստանի Հանրապետությունը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա 10:2727 Օգս, 2026
  • Ողջ կյանքը նվիրեց արվեստին․ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը 10:0627 Օգս, 2026
  • Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ 10:0327 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Ոչ պետական բուհերը կմիավորվեն և կխոշորանան. լիցենզավորման նոր պահանջներ են սահմանվել 10:0027 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0027 Օգս, 2026
  • «Խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր են նշանակվել երկու դատախազի նկատմամբ 09:4027 Օգս, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Էջմիածին, Վանաձոր քաղաքներում, Արևաշող, Մեծավան բնակավայրերում 09:3227 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:1627 Օգս, 2026
  • Երևանի Մոլդովական փողոցում վագոն-տնակ է այրվել 08:5527 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015