• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հորմուզի նեղուցը չի բացվի, եթե ԱՄՆ-ը չընդունի մեր պայմանները․ ԻՀՊԿ. «Հարևաններ» Հորմուզի նեղուցը չի բացվի,... 20:38
Բաց հարթակ․ Բանակում կանոնադրային հարաբերությունների փոփոխությունների կարիք կա. Մանասյան Բաց հարթակ․ Բանակում կանոնադրային... 19:13
Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 20:29
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:2122 Նմբ, 2025

Պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ. Փաշինյան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին։ Միջոցառմանը ներկա են եղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական, իրավապահ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, անկախ և ինքնավար մարմինների, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, զինծառայողներ, ոստիկաններ, փրկարարներ, կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, ավելի քան 7 հազար մարդ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել «Պետության հարատևության բանաձևը» ելույթով, որում, մասնավորապես, ասել է․

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ,

օրենսդիր, գործադիր իշխանությունների, դատական, իրավապահ համակարգերի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, անկախ և ինքնավար մարմինների, հատուկ ծառայությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ զինծառայողներ, ոստիկաններ, փրկարարներ, կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների հարգելի՛ աշխատողներ, սիրելի՛ ուսանողներ և աշակերտներ, սիրելի՛ ժողովուրդ,

Պետական մարմինների ներկայացուցիչների այս Համաժողովն առաջինն է Հայաստանի պատմության մեջ։ Համաժողովն ինքն իրենով պետության՝ Հայաստանի Հանրապետության դերի և նշանակության վերարժևորման արտահայտություն է, մեր ժողովրդի համար պետության ոչ միայն կարևորությունը, այլև կենսականությունն ընդգծելուն ուղղված միջոցառում։

Պետության հանրային ընկալումը մեծապես կախված է պետական մարմինների աշխատողների հանրային ընկալումով, որովհետև հենց մեր միջոցով է քաղաքացին հարաբերվում իր պետության հետ, և պետության հետ իր հարաբերությունները մեզնից յուրաքանչյուրի հետ իր հարաբերություններն են, մեր հավաքականության հետ իր հարաբերությունները։

Այս համատեքստում, պետական բոլոր մարմինների բոլոր աշխատողները համքարություն են։ Իշխանությունների տարանջատման սկզբունքով հանդերձ, պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ և նրանց հավաքական աշխատանքը կանխորոշում է պետության որակը, պետության քաղաքացիների և բնակչության կյանքի որակը, պետության և քաղաքացու հարաբերությունների որակը։

Հետևաբար, պետական մարմիններն աշխատանքի և լիազորությունների բաժանմամբ հանդերձ մի մեծ մասով ընդհանուր գործ են անում, իսկ ընդհանուր գործի արդյունավետության և գիտակցության մի կարևոր նախապայման կա․ գաղափարաբանությունը, ընդհանուր գաղափարաբանությունը, պետության մասին ռազմավարական ընդհանուր պատկերացումը, առանց որի՝ պետական համակարգի և նրա որևէ մարմնի որևէ աշխատողի աշխատանքի որակը, սկսած վարչապետից, շարունակած որևէ նախարարության կրտսեր մասնագետով, չի կարող լինել պատշաճ։

Որովհետև աշխատանքը և նրա որակն ինքնահայաց չեն և դրանց գնահատականը կախված է նրանից, թե ինչ խնդիր ես ուզում լուծել։ Ցանկացած աշխատանք միկրոգործողությունների շղթա է, բայց ամեն օր մեզնից յուրաքանչյուրի կողմից իրականացվող աշխատանքային միկրոգործողությունը կարող է ժամանակի, ռեսուրսի և էներգիայի սովորական վատնում լինել, եթե գիտակցական կամ ենթագիտակցական կապով կապված չէ մակրոնպատակի, մեծ նպատակի հետ։

Սա առավելևս վերաբերում է պետական մարմիններին, որովհետև պետական մարմինները պետության շարժիչն են, պետության անիվները, պետության ղեկը և այն ամենը, ինչ ապահովում է պետության ընթացքը։ Եվ հետևաբար, պետական մարմինները որքան էլ գործառութային և լիազորությունների բաժանումներ ու տարբերություններ ունենան, պետք է միավորված լինեն ներդաշնակության որոշակի ռիթմով, զգացողությամբ ու համակարգով, այնպես, ինչպես անկախ, բայց ներդաշնակության որոշակի ռիթմով միավորված են նվագախմբի փողային, լարային, հարվածային հատվածները, դրանցում ներառված ամեն գործիք, այնպես, ինչպես երգչախմբի յուրաքանչյուր անդամ անկախ լինելով՝ փոխկապված է մյուսի և, ի վերջո, նաև նվագախմբի հետ։

Ո՞րն է ուրեմն Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատանքի մակրոնպատակը, որի հետ պետք է առնչակցել, որի նկատմամբ պետք է կարգաբերել ամեն օրվա միկրոգործողությունները։ Այդ մակրոնպատակը պետության՝ Հայաստանի Հանրապետության հարատևությունն ապահովելն է։

Մեր նպատակն է, որ մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը որպես այդպիսին շարունակաբար գոյություն ունենա 50 տարի, 100 տարի, 150 տարի, 500 տարի, 1000 տարի և դրանից անդին։ Հասկանում եմ, իհարկե, որ եթե մեր մտածողության բանաձևերով 50-100 տարի պետություն ունենալու տեսլականը դեռ կարող է ընկալվել որպես պրակտիկ խնդիր, ավելի երկար պլանավորման մասին խոսակցությունն ինքնին կարող է տարակուսանք հարուցել։

Բայց եթե հազար տարվա պետության տեսլականն ակնհայտորեն չի կարող ձևավորել ամենօրյա միկրոգործողությունների պլան, կարող է և պետք է ձևավորի ամենօրյա գործելակարգի հոգեբանություն ու ենթագիտակցություն։ Դա այն գործոնն ու միջավայրն է, որ պետությունը մեզանում և մեզ համար պետք է և կարող է դարձնել մտածելակերպ, ազգային մտածելակերպ։

1000 տարվա պետության տեսլականն այսօրվա մեր գործողության և մեր ապրած ժամանակի արժեքը խորությամբ և ամբողջությամբ գիտակցելու գործիք է, որովհետև այսօրն առաջիկա հազար տարվա ամենակարևոր ժամանակահատվածն է, ամենակարևոր պահը, առանց որի՝ առաջիկա հազար տարին չի կարող գոյություն ունենալ։ Ապագան առանց այսօրվա չի կարող գոյություն ունենալ, ահա թե ինչու է ապագան այսօր։

Հոգեբանությունը՝ հոգեբանություն, մտածողությունը՝ մտածողություն, բայց դրանք նաև իրացվելու և իրագործվելու ամենօրյա կիրառական գործիքներ պետք է ունենան։ Որո՞նք են ուրեմն այն կիրառարական գործիքները, որոնցով մենք պետք է ճանապարհ բացենք մեր հազարամյա պլանի իրագործման համար։

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,

պետական մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ ժողովուրդ,

Լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը։ Սա, ընդ որում, վերաբերում է թե՛ արտաքին և թե՛ ներքին հարաբերություններին, քաղաքականություններին ու որոշումներին։ Լեգիտիմությունն այն ենթակառուցվածքն է, որը ոչ միայն ճանապարհ է հարթում պետության և պետության, այսինքն՝ երկու պետությունների, մարդու և մարդու, այսինքն՝ երկու մարդկանց, պետության և մարդու հարաբերություններում, այլև այդ նույն գործոնն անվտանգության ապահովման, պաշտպանության մեխանիզմներ է ապահովում։

Լեգիտիմությունը, հետևաբար, թե՛ մարդու, թե՛ պետության անվտանգության ապահովման կարևորագույն գործիք է, անվտանգության ապահովման էական միջավայր։ Լեգիտիմության հենքի վրա գործելը եթե չի երաշխավորում, առնվազն էականորեն մեծացնում է անվտանգության և ապահովության մակարդակը, թե՛ մարդու, թե՛ պետության համար, և լեգիտիմությունն այն կարևորագույն գործոններից է, որը պետք է սպասարկի մեր պետության հարատևության օրակարգը։

Հետևաբար, լեգիտիմության վրա հիմնված և լեգիտիմության հիմքերի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում պետք է պետական և հանրային կյանքի շարունակական օրակարգ լինի, և մեր լեգիտիմությունը պետք է ինտեգրված լինի համաշխարհային լեգիտիմության միտումներին, համաշխարհային իրավակարգին, համաշխարհային լեգիտիմության զարգացումներին հաղորդակից լինելու համար։

Արտաքին հարաբերությունների մեր լեգիտիմությունն, ըստ այդմ, բխում է ՄԱԿ–ի կանոնադրությունից և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրից։

Ներքին լեգիտիմությունն իր հերթին մի աղբյուր ունի, և այդ աղբյուրը պետության հիմնադիրն է՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու նրա ազատ կամարտահայտությունը։

Պետական մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, սիրելի՛ ժողովուրդ,

Այն, ինչ ասում եմ, սովորական մի տեքստ է։ Իրավաբանների և պետական մարմիններում երկարամյա ծառայության փորձ ունեցողների համար նույնիսկ աշխատանքային ու դասագրքային ճշմարտություն։ Բայց թույլ տվեք համոզմունք հայտնել, որ լեգիտիմության անկյունաքարերի չնույնականացումը, և պետությունն այս գիտակցության և վեմի վրա չկառուցելը մեր բոլոր պրոբլեմների աղբյուրն է, և այսպիսով նաև մեր բոլոր պրոբլեմների լուծման էական և կարևորագույն նախապայման։

Լեգիտիմությունն ինքն իրենով չի լուծում բոլոր պրոբլեմները, այլ ենթակառուցվածք և բանաձևեր է ստեղծում բոլոր խնդիրների լուծման համար։ Դիտարկենք թեկուզ, թե ինչ առնչություններ ունի լեգիտիմությունն արտաքին անվտանգության խնդրի լուծման հետ։

Երկար տարիներ, օրինակ, մենք էական սահմանափակումներ ենք ունեցել ռազմատեխնիկական ոլորտում տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում։ Բազմաթիվ երկրներ պարզապես հրաժարվել են մեզ սպառազինություն և տեխնիկա վաճառել, և նման դիրքորոշման անկյունաքարային պատճառը եղել է այդ երկրների համոզմունքը, որ մենք ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան կարող ենք օգտագործել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս։ Հիմա մենք չունենք նման սահմանափակումներ և սրա պատճառն այն է, որ մենք բոլոր արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը։

Լեգիտիմությունը, ուզում եմ նորից ընդգծել, չի երաշխավորում անվտանգությունը, բայց նախ ինքնին անվտանգության ավելի բարձր, իսկ խոցելիության ավելի ցածր մակարդակ է ապահովում և հասանելիություն տալիս անվտանգության ապահովման ժամանակակից շատ միջոցների և տեխնոլոգիաների։

Եթե ավելի պարզ ասեմ՝ լեգիտիմությունն ինքնին փոքրացնում է պատերազմի վիճակում հայտնվելու հավանականությունը, բայց մյուս կողմից հնարավորություն է տալիս էականորեն, անգամներով մեծացնել պաշտպանական կարողությունները, որովհետև երբեք և ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել սեփական միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու որևէ պետության իրավունք։ Եվ այս ըմբռնումը սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաներին հասանելիությունն ավելացնում է անգամներով։

Այս նույն բանաձևը կիրառելի է նաև արտաքին հարաբերությունների այլ ոլորտներում, ինչպես նաև ներքին օրակարգերի սպասարկման տեսակետից։ Սա կարելի է պետության և պետական հիգիենայի էական և կենսական մաս համարել։

Այս նկատառումով է, որ սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ։

Ինչու և ինչով է կարևոր այս օրակարգը։ Այդ նույն, լեգիտիմության պատճառով։ Մեզ չի լքում այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օտարություն են զգում Հայաստանի Հանրապետությունում հաստատված իրավակարգի նկատմամբ։ Օրենքները, կարգավորումները, իրավակարգը մեզանում հաճախ ընկալվում են որպես անհարմարություն և խոչընդոտ, որպես օտարոտի և անհարազատ մի բան, քան կենսական անհրաժեշտություն։ Ինչ խոսք, սրանում դեր կարող են ունենալ և ունեն կարգավորումների, օրենքների երբեմն վատ որակը, բայց խոսքն այս պահին սրա մասին չէ, այլ այն օտարության, որով մեզանում հաճախ վերաբերվում են իրավակարգին և պետական կարգին։

Այս թեմայի սոցիալ-հոգեբանական և պատմական շերտերին անդրադարձել եմ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը վերաբերող իմ բանախոսություններում և եզրակացությունս այն է, որ մեր պատմական ընկալումը և փորձն այն մասին է, որ օրենքը, իրավակարգն ուրիշների կողմից մեզ պարտադրված ապրելու կանոններ են և իրոք այսպես եղել է մեր պատմության վերջին 500 տարվա մեծ մասում, երբ մեր ապրելու կանոնները որոշել են օտար պետությունները, որտեղ մենք եղել ենք հպատակի, և ոչ թե իրավատեր քաղաքացու կարգավիճակում։

Իրավակարգի, այսպիսով նաև՝ պետության նկատմամբ օտարության, դրանցից կտրվածության քաղաքացիների այս զգացողությունը մեր պետության ներքին անվտանգությանը, նրա հարատևության օրակարգին սպառնացող լրջագույն և մեզանում էականորեն թերագնահատված, նույնիսկ չնկատված վտանգ է։

Թվում է, թե այդ զգացողությունը պետք է հաղթահարված լիներ մեր անկախ պետության ձևավորման հետ, բայց փաստը մնում է փաստ, որ այն ամենևին հաղթահարված չէ, և պետական մարմինների աշխատողներին, թերևս սա տեսանելի է ամենօրյա աշխատանքում։ Ո՞րն է ուրեմն 34 տարվա անկախությունից հետո այս երևույթի գոյության պատճառը։

Միանշանակ և աներկբա՝ պատճառն այն է, որ 1995 թվականին և դրանից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ունեցել զգացողություն, որ Սահմանադրությամբ երկրում հաստատված իրավակարգը բխում է իրենից, իր կամքից, որ ինքն է այդ իրավակարգի աղբյուրը, որովհետև 1995 թվականի և հետագա սահմանադրական հանրաքվեների արդյունքների կասկածելի լինելու զգացողությունն ու համոզմունքն էականորեն ավելի ուժեղ են եղել, քան հանրային վստահությունը սահմանադրական հանրաքվեի պաշտոնական արդյունքների նկատմամբ։

Եվ ստացվել է, որ ապրելու կանոնները քաղաքացու համար կրկին որոշել են ուրիշները, և ոչ թե ինքը՝ քաղաքացին։ Սահմանադրությունը, հարգելի՛ ներկաներ, քաղաքացիների պայմանավորվածությունն է իրենց ապրելու կանոնների, քաղաքացի–քաղաքացի, քաղաքացի-պետություն հարաբերությունների կանոնների մասին։ Եվ այդ կանոններն արդյունավետ կերպով կաշխատեն, եթե դրանք իրոք լինեն և դառնան քաղաքացիների պայմանավորվածությունը, իսկ դա հնարավոր է միայն, եթե այդ կանոններն իրոք ընդունվեն, հաստատվեն ժողովրդի, այսինքն՝ սահմանադիրի իրապես ազատ կամարտահայտմամբ։

Այս է պատճառը, որ օրգանիկ սահմանադրական պրոցեսը, որի արդյունքը կդառնա ժողովրդի ազատ կամարտահայտմամբ նոր Սահմանադրության ընդունումը չափազանց կարևոր է մեր պետության հարատևության և անվտանգության օրակարգի տեսակետից։ Սա կարևոր է պետության և քաղաքացու միջև էմոցիոնալ կապն ուժեղացնելու, իրավակարգի և քաղաքացու միջև էմոցիոնալ կապ ստեղծելու համար, իսկ այսօր այդ կապը կամ թույլ է, կամ չկա միայն ու միայն այն պատճառով, որ քաղաքացին չի զգում հաստատված իրավակարգի օրգանական առնչությունն իր հետ, քաղաքացին չի զգում, որ իրավակարգը բխում է իրենից, ինքն է որպես սահմանադիր այդ իրավակարգին ծնունդ տվողը։

Քննադատները կասեն, որ քաղաքացիների մեծամասնությունն այսպես թե այնպես չեն կարդում Սահմանադրության նախագիծը կամ խորամուխ չեն լինում նրա բովանդակության մեջ։ Բայց թույլ տվեք նկատել, որ սահմանադրական հանրաքվեի իրապես ժողովրդավարական գործընթացը, որտեղ պայքար է գնալու ամեն քաղաքացու աջակցության համար, ամեն ձայնի համար մղվող իրական քարոզարշավը քաղաքացիներին առավելագույն տեղեկատվություն և իմացություն է հաղորդելու Սահմանադրության նախագծի, նրա նրբությունների ու առանձնահատկությունների մասին։

Քաղաքացու և իրավակարգի օրգանական և էմոցիոնալ կապն ապահովելու համար պարտադիր չէ, որ քաղաքացին փորձագետի մակարդակով տիրապետի սահմանադրական գործընթացի և բովանդակության բոլոր նրբություններին։ Մարդը փորձագետի մակարդակով չի տիրապետում իր երեխայի ծննդին հանգեցնող բոլոր կենսաբանական նրբություններին, բայց չկա ավելի ուժեղ էմոցիոնալ կապ և պատասխանատվության զգացում, քան ծնողի էմոցիոնալ կապը և պատասխանատվության զգացումն է սեփական երեխայի նկատմամբ։

Մեր քաղաքական խնդիրը պետության և նրա հիմնադրի, իրավակարգի և նրա լեգիտիմ աղբյուրի, այսինքն՝ ժողովրդի միջև նույնպիսի էմոցիոնալ կապ ստեղծելն է, պատասխանատվության նույնպիսի զգացողություն հաստատելը, և դա հնարավոր է անել միայն ժողովրդի ազատ կամարտահայտմամբ նոր Սահմանադրություն ընդունելու միջոցով։

Ինչու նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ։ Որովհետև սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական և պետական վարդապետություն, և ինչպես Նոր կտակարանում է ասվում՝ նոր գինին նոր տիկերի մեջ։

Այս նոր վարդապետությունը քաղաքացուն ասում է՝ «սիրիր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ»։ Բայց կարգախոսն այդպես էլ կարգախոս կմնա առանց իրավակարգի և քաղաքացու միջև օրգանական կապի ձևավորման պայմանականորեն ասած առանց կենսաբանաքաղաքական գործընթացի, որը կստեղծի այդ կապը։ Սա է նոր Սահմանադրության ընդունման գործընթացի առանցքային նպատակներից մեկը։

Նոր Սահմանադրությունը պետք է լուծի նաև մեկ այլ, թույլ տվեք ասել, ինժեներական խնդիր՝ պայմանականորեն։ Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աէրոդինամիկա, էլի պայմանական, և աէրոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ և միասնական չլինի, թե ինչ ենք մենք ուզում ունենալ՝ ավտոմեքենա՞, ինքնաթի՞ռ, թե տիեզերանավ։

Հենց սրա համար է կարևոր, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը Սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքն ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ, իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի Սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում։

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ,

պետական մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ ժողովուրդ,

Պետությունը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումն է, մեծագույն և անգերազանցելի արժեքը։ Պետությունը, նրա շահն ու հարատևությունը մեզանում պետք է դառնան բարձրագույն գիտակցություն, ազգային գաղափարախոսություն։ Մեր պետությունը մեր ինքնությունն է, մեր ինքնությունը մեր պետությունն է, և սա կարգախոս չէ միայն, այլ մեր ժողովրդի պատմության ու ծագումնաբանության առանցքային ըմբռնում։

Պետությունը, այո՛, ինքնին նպատակ է։ Բարձրագույն նպատակ։ Բայց ցանկացած նպատակ ինքը նաև միջոց է ավելի բարձր մի նպատակի հասնելու համար։ Այս նպատակի ընտրությունն, ի դեպ, նույնպես քաղաքական խնդիր է, քաղաքական ընտրության հարց և այսօրվա մեր ընտրությունը հստակ է․ Հայաստանի Հանրապետությունը միջոց է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում իր քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը, կամ մեկ բառով այդ ամենն ասած՝ երջանկությունն ապահովելու համար։

Մենք պետք է գերկենտրոնացած լինենք այս երեք հասկացությունների վրա՝ պետություն, ինքնություն, երջանկություն։ Այս երեք հասկացությունները միևնույն ժամանակ և նպատակ են և միջոց, որոնք աշխատում են գալարաձև կամ պարուրաձև տրամաբանությամբ։ Պետությունը բարձրագույն նպատակ է և միջոց մեր ինքնության պահպանման ու զարգացման համար, մեր պետությունն ու ինքնությունը նպատակ են և միևնույն ժամանակ՝ միջոց, մեր ազատությունը, բարեկեցությունն ու անվտանգությունը կամ մեկ բառով ասած՝ երջանկությունն ապահովելու համար, մեր պետության և ինքնության վրա հիմնված երջանկությունը գերնպատակ է և միևնույն ժամանակ միջոց, մեր մեկ այլ նպատակի, մեր ինքնությունը պահպանելու և զարգացնելու, մեր պետության զարգացումն ու հարատևությունն ապահովելու, մեր պետության շահն առավել արդյունավետ սպասարկելու համար։

Հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ ժողովուրդ,

Պետության, ինքնության, ազատության, քաղաքացիական հարաբերությունների տեսական հիմունքների մասին քննարկումները մեզանում սովորական երևույթ չեն, և այսօր նաև սա եմ ուզում արձանագրել, որպես պետական մակարդակով լուծման ենթակա խնդիր։

Պետության, նրա տեսական և գաղափարական հիմունքների մասին խոսակցությունը պետք է շարունակական լինի հանրային, քաղաքական, պետական կյանքում, որովհետև առանց դրա հնարավոր չէ մրցունակ լինել անընդհատ և արագընթաց փոխվող աշխարհում։

Բայց տեսությունների քննարկումը մտավարժանք չէ միայն, այլ մեր բոլոր պրակտիկ որոշումների կայացման ուղենիշ։ Իսկ այդպիսին դառնալու համար տեսությունները պետք է քննարկվեն, պետք է մեկնաբանվեն, ընկալվեն և պարզաբանվեն, դառնան իրագործման ենթակա կոնկրետ նախագծեր և ծրագրեր, ամենօրյա կյանքի գործելակարգեր, որպեսզի մենք այսօր կարողանանք լինել ապագայի և ոչ թե անցյալի մեջ։

Մարդը բարձրագույն արժեք է, պետությունը պետք է ծառայի մարդուն․ սա աքսիոմատիկ կարգախոս է, որը մեզանում հնչել է և հնչում է հազարավոր անգամներ։ Այս թեզը կամ կարգախոսը քննարկման առարկա չէ նույնիսկ և որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել այդ թեզը։

Խնդիրն ուրիշ տեղ է․ ինչպե՞ս պետք է պետությունը ծառայի մարդուն, ինչպե՞ս պետք է արտահայտվի մարդու բարձրագույն արժեք լինելը։ Այս հարցի մեր պատասխանը արտահատված է հետևյալ կարգախոսի մեջ․ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Սա էլ իր հերթին լրացուցիչ մեկնաբանության կարիք ունի․ ինչպե՞ս պետք է պետությունն ուժեղացնի մարդուն և ինչպե՞ս պետք է մարդն ուժեղացնի պետությանը։

Մեր համոզմունքն է, որ մարդուն ուժեղացնելու միակ հուսալի ճանապարհը կրթությունն է։ Կրթությունը բոլոր մակարդակներում և կրթությունը՝ որպես ցկյանս գործընթաց։

Կրթություն, որ սկսվում է մանկապարտեզից, շարունակվում դպրոցով, քոլեջով և/կամ բուհով, հետբուհական կրթությամբ, վերապատրաստումների, ոչ ֆորմալ կրթության, աշխատանքի շուկայում մրցունակության շարունակական բարձրացման գործիքներով։

Անպատեհ չեմ համարում կրկնվել․ եթե նախկինում մենք այլոց շարքում ունեինք նաև կրթության ոլորտի ռազմավարություն, եթե հաջորդիվ կրթությունը մեզ համար դարձավ առաջնահերթություն մյուս ռազմավարությունների շարքից, հիմա արդեն կրթությունը բոլոր ոլորտների մեր ռազմավարությունն է և կամ կրթությունն է բոլոր ոլորտների մեր ռազմավարությունը։

Աղքատության հաղթահարման գործում մեր ռազմավարությունը կրթությունն է, որովհետև այսօրվա աղքատության հիմնարար պատճառը Հայաստանում աշխատանքի կամ տնտեսական գործունեության շուկայում աղքատության մեջ գտնվող մարդկանց մրցունակության ցածր մակարդակն է։

Իսկ մրցունակության ցածր մակարդակը կապված է կրթության անհավասար հասանելիության կամ աղքատության մեջ գտնվող մարդու կրթության բացերի հետ։

Ահա թե ինչու «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն ունի ռազմավարական նշանակություն։ Այն մեր կողմից իրականացվող ծրագրերի ամենածրագիրն է, որովհետև ոչ միայն յուրաքանչյուր երեխայի, այլև մեր պետության ճակատագիրը կանխորոշող է։ Հիմա մենք ավարտին ենք հասցնում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, և արդեն սկսել ենք հաջորդ 300 դպրոցի և մանկապարտեզների ծրագիրը․ հաջորդ 300–ից 50 դպրոցի կառուցումը, իսկ մյուսների տեղորոշումն ընթացքի մեջ են։

Մանկապարտեզը ոչ միայն մանուկներին է կրթության նախադպրոցական փուլ մտցնելու, այլև հնարավորություն է տալու երիտասարդ մայրիկներին ճանապարհ ունենալ դեպի կրթություն և աշխատանք։ Նաև թիրախային այս խումբը նկատի ունենալով պետք է զարգացնենք քոլեջների, դուալ և ոչ ֆորմալ կրթության համակարգը մարզերում, հնարավորինս խթանելով նաև մասնավոր հատվածի ներառումը կրթական ծրագրերի մատուցման գործում։

Համընդհանուր հայտարարագրման կրթական ծախսերի սոցիալական կրեդիտների համակարգը նույնպես այս նպատակադրումն ունի, որի արդյունավետության բարձրացման վրա պետք է շարունակաբար աշխատենք։

Մեր այս ռազմավարության կուլմինացիան Ակադեմիական քաղաքն է, որն, անկասկած, մի հզոր գրավիտացիոն կենտրոն է լինելու Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար։ Մարդն ուժեղ է իր կրթությամբ, մարդուն ուժեղացնելու այլ ճանապարհ, քան կրթությունն է, գոյություն չունի և, հետևաբար, մարդուն ուժեղացնելու պետության ռազմավարությունը կրթությունն է։

Իսկ ինչպե՞ս պետք է մարդն ուժեղացնի պետությանը։

Պետության աջակցությամբ ստացած կրթությունը մարդը պետք է դարձնի, ինչպես տնտեսագետները սիրում են ասել՝ ավելացված արժեք։ Պետության աջակցությամբ ստացած կրթությունը պետք է կիրառի ավելացված արժեք ստեղծելու համար։

Ապագա տնտեսվարողի ստացած կրթությունը պետք է դառնա տնտեսական աճ և պետական բյուջեի հարաճուն եկամուտներ, ապագա ուսուցիչների և կրթության ոլորտի մյուս ապագա աշխատողների ստացած կրթությունը պետք է դառնա կրթական համակարգի ավելի բարձր մակարդակ, ապագա գիտնականի ստացած կրթությունը պետք է դառնա գիտական նվաճում և նորարարություն, ապագա բուժաշխատողի ստացած կրթությունը պետք է դառնա ավելի արդյունավետ առողջապահություն, ապագա պետական պաշտոնյանի ստացած կրթությունը պետք է դառնա ավելի որակյալ կառավարում և ավելի բարենպաստ տնտեսական միջավայր և այսպես շարունակ։ Այս թվարկումը կարելի է անվերջ շարունակել: Ապագա իրավաբանների կապը, նրանց կրթության կապն արդարության և արդարադատության հետ, ապագա ոստիկանի կրթության կապը իրավակարգի, հասարակական կարգի պահպանման և հանցավորության դեմ պայքարի և այդպես շարունակ:

Շատ կարևոր է նաև, որ պետական մարմիններն իրենց գործունեության մեջ կոնկրետացնեն իրենց աշխատանքի թիրախը։ Ո՞րն է, ի վերջո, այդ թիրախը։ Այսինքն՝ պետական մարմիններն ինչի՞ համար են աշխատում:

Պետական մարմինների աշխատանքի համակարգային թիրախը պետական շահն է, պետական շահի սպասարկումը և ինչպես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, պետական շահը տնտեսական զարգացումն է։

Ինչո՞ւ, ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումը։ Որովհետև մարդը բարձրագույն արժեք է և մարդու բարձրագույն արժեք լինելը կարող է իրագործվել միայն տնտեսական զարգացման միջավայրում։ Հնարավոր չէ ապահովել մարդու բարեկեցությունը՝ առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու անվտանգությունը՝ առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու առողջապահությունը՝ առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու կրթությունը՝ առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու իրավունքները՝ առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու ազատությունը՝ առանց տնտեսական զարգացման։

Իհարկե, այս տեքստը կարելի է ընթերցել նաև հակադարձ շարադրանքով, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։

Որովհետև, օրինակ, արտաքին անվտանգությունը տնտեսական գործոն է։ Ապահովել երկրի անվտանգությունը՝ նշանակում է ապահովել բնականոն տնտեսական գործունեության հնարավորությունը երկրի տարածքում, որն իր հերթին ավելացնում է պետական եկամուտները, որն իր հերթին ավելացնում է անվտանգության մակարդակը, որն իր հերթին մեծացնում է տնտեսական գործունեության հնարավորությունները։ Ընդ որում, արտաքին անվտանգություն ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն բանակը, այլև դիվանագիտական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզական ծառայությունը ու նաև էլի կառույցներ։ Անվտանգություն ասելով պետք է հասկանալ ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգությունը, սկսած հանցավորության դեմ պայքարից․ քրեական ենթամշակույթն ի դեպ, տնտեսական զարգացումը խոչընդոտող էական գործոն է։

Օրենքի գերակայություն, էներգետիկա, ֆինանսաբանկային համակարգ, ճանապարհներ, գյուղատնտեսություն, առողջապահություն և այսպես շարունակ․ սրանք բոլորը անվտանգության գործոններ են։

Մարդը, նրա իրավունքների ապահովումը, տնտեսական զարգացումը մի շրջապտույտի մաս են, որի մեկնարկային կետը նույնիսկ դժվար է ֆիքսել։ Բայց պետական մարմինների առանցքային գործն այս շրջապտույտի առավել արդյունավետ և սահուն ընթացքն ապահովելն է։ Եվ այս գիտակցումն էական է մեր ամենօրյա աշխատանքն ու նրա արդյունավետությունն ապահովելու համար։

Այս համատեքստում ուզում եմ ընդգծել երկու առանձնահատկություն։ Իրավակարգի օրգանական կապի հաստատումը սահմանադիրի, այսինքն՝ ժողովրդի հետ, կնպաստի, որ պետական մարմինները յուրաքանչյուր քաղաքացու ընկալեն որպես ուղիղ գործատուի։ Այսինքն՝ քաղաքացուն մենք բոլորս պետք է ավելի ու ավելի շատ ընկալենք որպես գործատուի, որովհետև այդպես էլ կա: Լեգիտիմության ռազմավարությունը կօգնի հաստատել առավել արդար պետություն, որովհետև երկու հավասարազոր գործատուների՝ այսինքն քաղաքացիների հակադիր ակնկալիքների միջև ընտրություն կատարելու կամ քաղաքացու ակնկալիքի վերաբերյալ որոշում կայացնելու ամենաապահով, արդյունավետ և արդար մեխանիզմը լեգիտիմությունն է, այսինքն՝ օրինականությունը։

Իսկ կրթությունը կօգնի, որ մենք կարողանանք այնպիսի օրենքներ և կարգավորումներ ընդունել, որոնք ծառայեն մարդուն և ոչ թե խոշտանգեն նրան, օրինականությունը լինի տրամաբանական, ծառայի կյանքին ու զարգացմանը, և ոչ թե հակառակը։

Ի դեպ, մենք շատ հաճախ ուժ չունենք խոստովանել, որ զարգացումն արգելակող օրենքների և կարգավորումների գոյության առանցքային պատճառներից մեկը մեր կրթական համակարգային բացերն են։

Քիչ չեն դեպքերը, երբ պետական մարմիններն անկեղծորեն ուզում են լավ բան անել, բայց չգիտեն ինչպես։ Ու ստացվում է այն, ինչ արտահայտիչ կերպով ժամանակին ձևակերպել է Ռուսաստանի հանգուցյալ վարչապետ Չերնոմիրդինը․ «Хотели как лучше, а получилось как всегда».

Սա իրականում լրջագույն պրոբլեմ է։ Ի սկզբանե մարդուն հանրային հատվածում աշխատանքի է մղում բարեփոխումների մաս կազմելու, պետության զարգացման գործում ներդրում ունենալու, հանրությանն ու պետությանը ծառայելու ցանկությունն ու մղումը։

Բայց նախաձեռնողականությունն ու ստեղծագործականությունն երբեմն շատ արագ մարում են պետական համակարգում, որովհետև պետական մարմիններում միշտ չէ, որ գործում են կրթվելու, ինքնակատարելագործվելու մոտիվացիոն համակարգեր և պետական աշխատասենյակները երբեմն դառնում են ուղղակի հարմարվելու, յոլա գնալու, ոչինչ չանելու միջավայրեր։

Ու սա այսպես է նաև այն պատճառով, որ պետական մարմինների համար գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում մասնավոր հատվածի հետ մրցակցել լավագույն աշխատողներին գրավելու համար, իսկ պետական մարմինների շատ աշխատողներ հիասթափված աշխատանքի են անցնում մասնավոր հատվածում և սկսում են մտածել այդ մասին։

Պետք է ուղիղ ասել, որ սրա պատճառներից մեկը մասնավորի համեմատ պետական հատվածում ցածր վարձատրությունն է։ Ճիշտ է՝ մի շարք պետական մարմիններում մենք հատվածական լուծումներ ենք տվել, բայց ընդհանուր առմամբ՝ պրոբլեմը շարունակում է գոյություն ունենալ։

Պիտի ուղիղ խոստովանեմ, որ պետական մարմիններում վարձատրության չափերի բարձրացման թեման քաղաքական խնդիր է, որն ունի երկու կողմ։ Առաջին կողմն այն է, որ բոլորս հասկանում ենք պետական մարմինների մրցունակությունն աշխատանքի շուկայում բարձրացնելու անհրաժեշտությունը։

Մյուս կողմից քաղաքական իշխանությունը զգուշանում է պետական մարմիններում վարձատրության չափերը բարձրացնելու քայլից, նախևառաջ՝ քաղաքական շեյմինգի, այսպիսի նոր տերմին կա, այսինքն՝ քաղաքական ամոթանքի վախից։ Որովհետև նման դեպքերում հանրության առաջին ռեակցիան հետևյալն է․ երկրում այսքան սոցիալական խնդիր կա, դուք պետական մարմինների աշխատողների, այսինքն՝ պաշտոնյաների վարձատրությո՞ւնն եք ուզում բարձրացնում։

Սա կախարդված շղթա է, որովհետև երկրում սոցիալական, տնտեսական և այլ պրոբլեմների լուծումը կապված է պետական մարմինների և պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության հետ։ Պետական մարմինների աշխատանքի արդյունավետությունը կախված է նրա աշխատողների կրթվելու, ավելին իմանալու, ավելիին տիրապետելու և ավելի մեծ պատասխանատվություն վերցնելու մոտիվացիայից, սա էլ իր հերթին կախված է մոտիվացիոն համակարգերից, ներառյալ աշխատավարձից և այլ սոցիալական երաշխիքներից։ Սա նաև մի գործոն է, որը կանխորոշում է, թե որքան և որքանով է պետական մարմիններում աշխատանքը գրավիչ բարձրորակ մասնագետների համար։ Ընդ որում, ես խոսում եմ թե՛ այս պահին աշխատող բարձրորակ մասնագետների և նրանց մասին, ովքեր կարող էին գալ աշխատել:

Եկեք առերեսվենք և ուղիղ խոստովանենք․ իսկ ո՞վ է պետական մարմինների աշխատողների ցածր վարձատրությունից ամենաշատը տուժում։ Միանշանակ և աներկբա՝ առաջին հերթին քաղաքացին։ Որովհետև վերը նկարագրված միջավայրի պատճառով ստանում է վատորակ որոշումներ, նույնիսկ լավ որոշումների վատ իրագործում, կոռուպցիոն ռիսկեր, քամահրանք։ Այս ամենի կապակցությամբ, իհարկե, կարելի է և պետք է գաղափարական աշխատանք իրականացնել պետական մարմինների աշխատողների բարոյական իմպերատիվների ամրապնդման համար, բայց դա անարդյունավետ կլինի, եթե չզուգորդվի մոտիվացիոն համակարգերով, և այս նրբությունների հետ պետք է առերեսվի ոչ միայն քաղաքական իշխանությունը, այլև հանրությունն ընդհանրապես։

Մենք շարունակելու ենք առաջ գնալ պետական մարմինների համար աշխատանքի գրավչությունը մեծացնելու ճանապարհով և պետական մարմիններում աշխատանքի գրավչությունը մեծացնելու ճանապարհով, որովհետև սա մեր պետականակենտրոն ռազմավարության կարևոր բաղադրիչներից է։

 

Դիտումների քանակ290
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Օգոստոս 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4627 Օգս, 2026
  • Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր. Զախարովա 20:3727 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 20:2927 Օգս, 2026
  • Կալասը զգուշացրել է Չինաստանից Եվրամիության կախվածության մասին 20:2127 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 27. 2026 20:1427 Օգս, 2026
  • Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել 20:0627 Օգս, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծը 19:5927 Օգս, 2026
  • Վազքի կիսամարաթոնը դարձել է Վանաձորի այցեքարտերից մեկը 19:5627 Օգս, 2026
  • Նորվեգիայի 89-ամյա թագավորը ծայրահեղ ծանր վիճակում է 19:5127 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը հաստատել է, որ Լիբանանի հարավին հարվածներ են հասցվել 19:3927 Օգս, 2026
  • Ինքնահայտարարագրվել ենք որպես պետություն, բայց մեզ չենք պահում որպես պետություն. վարչապետ 19:3127 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպը 19:2227 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 19:1527 Օգս, 2026
  • Լիլիթ Մակունցը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը կարևորել են քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը 19:1427 Օգս, 2026
  • Վարդենիսի Իսակովի փողոցը 40 տարի անց ասֆալտապատվում է 19:0227 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Զախարովան անդրադարձել է Հայաստանում մեկնարկած իրավական գործընթացներին 19:0027 Օգս, 2026
  • COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի 18:4727 Օգս, 2026
  • Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Մասադիկով 18:4127 Օգս, 2026
  • Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահվան առնվազն 35 հազար դեպք է գրանցվել 18:3227 Օգս, 2026
  • Երկարատև սթրեսը կարող է բացասաբար ազդել երեխայի նյարդային և իմունային համակարգերի գործունեության, աճի և ընդհանուր առողջության վրա. Աննա Հակոբյան 18:2527 Օգս, 2026
  • Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունում 18:1827 Օգս, 2026
  • «Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի 18:0827 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 18:0327 Օգս, 2026
  • Նեպալում և Չինաստանում մասշտաբային ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն անցել է 270-ը 17:5727 Օգս, 2026
  • Լիլիթ Մակունցը և Ֆրանսուազ Ժակոբը կարևորել են ՀՀ-ում կայանալիք COP17-ի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը 17:4527 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին 17:3727 Օգս, 2026
  • Երևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է 17:3327 Օգս, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով խորհրդակցություն 17:2427 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանն անդրադարձել են Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներին 17:1727 Օգս, 2026
  • Կրեմլը տեղեկություն չունի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի մասին. Պեսկով 17:0827 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՆԱ-ի 6% աճ, միլիարդավոր դրամների ներդրումներ․ Փաշինյանը ներկայացրել է ցուցանիշները 17:0027 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների և գիտական ղեկավարների 16:5427 Օգս, 2026
  • Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասին 16:4327 Օգս, 2026
  • Երեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ 16:3527 Օգս, 2026
  • Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կամո Գրիգորյանի կողմից ապօրինի զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:2627 Օգս, 2026
  • Նարիշկինը ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի հետ հանդիպումը որակել է «աշխատանքային» 16:1827 Օգս, 2026
  • Գոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում 16:1227 Օգս, 2026
  • Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր 16:0927 Օգս, 2026
  • Խնդիր լուծող նախարարությունից փոխակերպվում ենք խնդիրները կանխարգելող նախարարության. Գալյան 16:0827 Օգս, 2026
  • Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Գալյան 15:5727 Օգս, 2026
  • Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. Զախարովա 15:3927 Օգս, 2026
  • Զանգվածային ազատումներ են լինելու իրավապահ համակարգում, եթե ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրներին չգտնեն. վարչապետ 15:3727 Օգս, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը 15:3127 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:2427 Օգս, 2026
  • ԱԺ խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՔՊ խմբակցությունը ներկայացրել է Արուսյակ Մանավազյանին, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Աննա Գրիգորյանին. Ռուբինյան 15:1827 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը 15:0527 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Վե՛րջ, խաղաղությունը փլուզելու ոչ մի տարբերակ այլևս չկա. վարչապետ 15:0027 Օգս, 2026
  • Հոսանք ներկրելու-վաճառքի թեմա քննարկում ենք Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ. Փաշինյան 14:4427 Օգս, 2026
  • Ալեն Խաչատրյանը դարձավ պատանեկան Եվրոպայի առաջնության արծաթե, իսկ Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր 14:4227 Օգս, 2026
  • Դա մեր կյանքը հեշտացնո՞ւմ է, թե՞ բարդացնում է, սա էլ է մտածելու հարց. Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների մասին 14:3927 Օգս, 2026
  • Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ 14:3827 Օգս, 2026
  • Հաջորդ ամսվանից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր 14:3027 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3027 Օգս, 2026
  • Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. դատախազությունն ամփոփել է 2025-2026 թվականների տվյալները 14:2927 Օգս, 2026
  • Պետությունը շարունակում է աջակցել խնամատար ընտանիքներին․ 115 ընտանիքում խնամվում է 271 երեխա 14:2327 Օգս, 2026
  • Խմբեր են ուղարկվել բնակավայրեր՝ հոգևոր, քաղաքական, 2024-ի նման շարժում սկսելու հնարավորությունը շոշափելու համար. Փաշինյան 14:1027 Օգս, 2026
  • Անկլավ-էքսկլավների թեման վերջինն էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը, ես այդ թեմայի ներվը հանում եմ. Փաշինյան 13:5927 Օգս, 2026
  • ԱԷՄԳ-ն առայժմ չի կարող ստուգումներ անցկացնել հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում. Էսլամի 13:5127 Օգս, 2026
  • Նորմա՞լ է, որ մարդ կարող է գալ, երկրի ղեկավարի պաշտոնում 10 տարի աշխատել և դառնալ դոլարային միլիոնատեր. Փաշինյան 13:4527 Օգս, 2026
  • Ում վարույթում եղել են և չեն արժանացել ընթացքի, պետք է բացատրություն տան ՀՀ ժողովրդին. Փաշինյանը՝ նախկին պաշտոնյաների գործերի մասին 13:4127 Օգս, 2026
  • Կարծում եմ՝ շատ խիզախ բան է անում Աննան. Նիկոլ Փաշինյանը՝ բռնության դեմ արշավի մասին 13:1927 Օգս, 2026
  • Հարգում ենք ուրիշների դիրքորոշումները և հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ. Փաշինյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին 13:0927 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն 13:0427 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետն անդրադարձել է նախկին նախագահների նկատմամբ հարուցված քրվարույթներին 13:0027 Օգս, 2026
  • Խոշոր հրդեհ Արցախի պողոտայում․ դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ 12:5927 Օգս, 2026
  • Անկախության 35-ամյակի տոնակատարությունները կմեկնարկեն Իջևանում և կեզրափակվեն Հանրապետության հրապարակում 12:5727 Օգս, 2026
  • Էբոլա Բունդիբուգյո․ ԱՀԿ-Ն թարմացրել է ժամանակավոր առաջարկությունները համաճարակի վերահսկման և հիվանդության տարածման առիթով 12:5227 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 12:4727 Օգս, 2026
  • Մեր պլանը 800 մլրդ դրամ ֆինանսավորումն է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականացնելու համար. Փաշինյան 12:4027 Օգս, 2026
  • Հյուսիս-հարավի տարբեր հատվածների ֆինանսավորման համար 1 մլրդ 174 մլն դրամ կհատկացվի 12:3627 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք 12:2527 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2427 Օգս, 2026
  • 2025-ին մենք բնակարանաշինության ծավալներով գերազանցել ենք 1986 թվականը. Փաշինյան 12:2227 Օգս, 2026
  • Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել արձագանքել Իրանի դեմ ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական պատերազմին 12:1827 Օգս, 2026
  • Երևանում կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային, այդ թվում` Սփյուռքի մեր հայրենակիցների համար. Փաշինյան 12:0927 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոլդովային Անկախության օրվա կապակցությամբ 12:0527 Օգս, 2026
  • Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական. նա սովորել է Փենսիլվանիայի պետական համալսարանի Դիքինսոնի իրավունքի դպրոցում 12:0027 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0027 Օգս, 2026
  • Կառավարությունը պետական համաֆինանսավորման ծրագրերը բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամով համաֆինանսավորելու մասին որոշում ընդունեց 11:5527 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներին 11:5227 Օգս, 2026
  • Հայտնի չէ՝ Հայաստանի հարցը արդյոք լրջորեն կքննարկվի՞ նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստում. Մասադիկով 11:5027 Օգս, 2026
  • Որ ասում ենք՝ խաղաղությունը կա, թե չկա՝ սրա մասին է. Փաշինյանը՝ Ներքին Հանդում խաղահրապարակի կառուցման մասին 11:4827 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան 11:4127 Օգս, 2026
  • Դուք կտրվել եք իրականության զգացումից, հասկանո՞ւմ եք ձեր ասածի աբսուրդը. Ռուբեն Ռուբինյանը՝ Արթուր Խաչատրյանին 11:3827 Օգս, 2026
  • «Թալինի լիմոնադի» արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ․ արտադրությունը կասեցվել է 11:3427 Օգս, 2026
  • Փաստացի մեզ համար ապաշրջափակումն ավելի շուտ է սկսվել իրագործվել, քան Ադրբեջանի համար. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին 11:2927 Օգս, 2026
  • Երերույքի տաճարում հնավայր-թանգարան ենք հիմնադրում. վարչապետ 11:2027 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին 11:0827 Օգս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0027 Օգս, 2026
  • Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում կրակ է բռնկվել. ուղևորները տարհանվել են 10:5327 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանը երեք մասնակից ունի 10:3727 Օգս, 2026
  • Հայաստանի Հանրապետությունը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա 10:2727 Օգս, 2026
  • Ողջ կյանքը նվիրեց արվեստին․ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը 10:0627 Օգս, 2026
  • Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ 10:0327 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Ոչ պետական բուհերը կմիավորվեն և կխոշորանան. լիցենզավորման նոր պահանջներ են սահմանվել 10:0027 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0027 Օգս, 2026
  • «Խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր են նշանակվել երկու դատախազի նկատմամբ 09:4027 Օգս, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Էջմիածին, Վանաձոր քաղաքներում, Արևաշող, Մեծավան բնակավայրերում 09:3227 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:1627 Օգս, 2026
  • Երևանի Մոլդովական փողոցում վագոն-տնակ է այրվել 08:5527 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015