• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները դժվարին պահերին միշտ եղել են միմյանց կողքին. Ալիև. «Հարևաններ» Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները... 19:30
Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 19:46
ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները... 13:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
20:2901 Հլս, 2025

Առկա է Հայաստան-Չինաստան ռազմավարական հարաբերությունները զարգացնելու մթնոլորտ. Վահե Գևորգյան

Դիանա Գասպարյանը և ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը զրուցել են օրերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Չինաստան կատարած այցի, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացների հարցում Պեկինի դիրքորոշման, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, տարբեր ոլորտներում Հայաստան-Չինաստան հարաբերությունների զարգացման, ՇՀԿ շրջանակում Հայաստանի ներգրավվածությունը խորացնելու հեռանկարի մասին։

Դիանա Գասպարյան.  Բարև ձեզ, այսօր մեր հյուրն է Չինաստանում Հայաստանի դեսպան Վահե Գևորգյանը: Զրուցելու ենք Արարատ Միրզոյանի` օրերս Չինաստան կատարած այցի, մեր երկրների միջև հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարի մասին: 

Բարև ձեզ, պարո՛ն դեսպան: Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար: 
 
Դեսպան Գևորգյան. Շնորհակալություն: Ես եմ շնորհակալ: 
 
Դիանա Գասպարյան. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Չինաստան, ինչպիսի՞ն էին հիմնական ուղերձները և արդյունքները: 
 
Դեսպան Գևորգյան. Նախ պետք է նշեմ, որ սա պաշտոնական երկկողմ այց էր, և նման կարգավիճակով այց վերջին անգամ տեղի էր ունեցել նախորդ տասնամյակում: Ընդհանրապես, պաշտոնական այցերը լավ հնարավորություն են ընձեռնում հանգամանորեն քննարկել համագործակցության երկկողմ օրակարգը, անդրադառնալ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ տարածաշրջանային և գլոբալ հարցերին: 
 
Հանդիպման ընթացքում փաստվեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ունեն փոխվստահություն, ընդհանուր շահեր և քաղաքակրթական կապեր, որոնք պետք է արձանագրվեն և ձևակերպվեն արդեն նոր մակարդակում՝ որակական նոր մակարդակի հասցնելով հայ-չինական հարաբերությունները:
 
Դիանա Գասպարյան. Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շրջանակում ինչպ՞ես եք գնահատում Չինաստանի հետ հարաբերությունների և դրանց զարգացման կարևորությունը: 
 
Դեսպան Գևորգյան. Նախ պետք է նշեմ, որ Չինաստանն աշխարհն ընկալում է բազմաբևեռ և իրեն ընկալում է բազմաբևեռ աշխարհի կարևոր բևեռներից մեկի դերակատարմամբ: Իր հերթին, Հայաստանի Հանրապետությունը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքական հարաբերությունները հիմնական ուժային կենտրոնների հետ, և բնականաբար Չինաստանը այդ ուժային կենտրոններից կամ չինական բնորոշմամբ այդ՝ բևեռներից մեկն է:
 
Փաստացի, այստեղ մենք ունենք ընկալումների միասնականություն, թե Չինաստանի կողմից՝ աշխարհում որպես մեծ տերություն առաջատար պատասխանատվության վերաբերյալ, թե Հայաստանի կողմից՝ նման պատասխանատվություն զգացող երկրների հետ դիվերսիֆիկացնելու հարաբերությունները, զարգացնելու դրանք բոլոր ոլորտներում: Եվ այս շահերի ընդհանրությունը մեծապես կարևորում է ներկայումս հայ-չինական հարաբերությունների զարգացումը թե երկկողմ, թե տարածաշրջանային և թե գլոբալ հարթություններում:
 
Դիանա Գասպարյան. Պեկինում Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը և կամքը ռազմավարական գործընկերություն կառուցելու հարցում: Ի՞նչ կարող ենք ակնկալել առաջիկայում այս ուղղությամբ: 
 
Դեսպան Գևորգյան. Պետք է նշեմ, որ մեր հարաբերությունների բնույթը արդեն իսկ ռազմավարական է: Մի կողմից ներկա արտաքին քաղաքական միջավայրը, Հայաստանի կողմից դիվերսիֆիկացման քաղաքականությունը և Չինաստանի նորովի ընկալումը, իր դերը բազմաբևեռ աշխարհում ստեղծել է նպաստավոր միջավայր մեր հարաբերությունների զարգացման համար, բայց նաև մենք չպետք է մոռանանք, որ հիմքը 33 տարվա մեր հարաբերությունների ընդհանուր պատմությունն է: 
 
Եվ պետք է նշեմ, որ հայ-չինական հարաբերությունները երբևէ չեն ունեցել որևիցե խնդրահարույց բաղադրիչ, որևիցե հիասթափություն, որևիցե խնդիր, որը կարող էր ստվերել թե մեր ժողովուրդների, թե մեր հասարակությունների միջև համագործակցությունը: 
 
Այսինքն՝ մի կողմից մենք ունենք շատ առողջ երկկողմ հարաբերությունների պատմություն, իսկ մյուս կողմից ունենք նպաստավոր արտաքին քաղաքական միջավայր՝ այդ հարաբերությունները նորովի ձևակերպելու և ռազմավարական խորություն հաղորդելու համար:
 
Դիանա Գասպարյան. Նաև Պեկինը շատ հավասարակշռված ու զգուշավոր քաղաքականություն է վարում հակամարտությունների հետ կապված: Ինչպե՞ս է Չինաստանը վերաբերվում Հարավային Կովկասում զարգացումներին և խաղաղության հեռանկարին: 
 
Դեսպան Գևորգյան. Չինաստանը ողջունում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերը, նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման կոնտեքստում, և դա ողջունում է հրապարակայնորեն: 
 
Ընդհանրապես, Չինաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է նշված սկզբունքների վրա, որոնք են՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանության հարգում, ագրեսիայի բացառում, բարիդրացիական հարաբերություններ և այս նույն սկզբունքները Չինաստանը պաշտպանում է ողջ աշխարհում, ինչպես նաև՝ Հարավային Կովկասում: 
 
Դիանա Գասպարյան. Նաև Պեկինում Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարներն ընդգծել են «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունների համադրելիությունը: Ի՞նչ հեռանկար է բացվում լոգիստիկ և ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցության համար:
 
Դեսպան Գևորգյան. Ընդհանրապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները շատ ընդհանրություններ ունեն, բայց ամենակարևորը նրանք հիմնվում են երեք սկզբունքի վրա՝ առաջին խաղաղություն, երկրորդը՝ փոխկապակցվածություն և երրորդը՝ զարգացում: 
 
Թերևս միակ տարբերությունը այս երկու նախաձեռնությունների միջև այն է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը գլոբալ, համաշխարհային նախաձեռնություն է, իսկ «Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանային նախաձեռնություն է, բայց հենց այս տարբերությունն է, որ ապահովում է դրանց համադրելիությունը, այսինքն՝ «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային նախաձեռնությունն ամբողջովին տեղավորվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախաձեռնության մեջ: 
 
Եվ այս տեսակետից իհարկե չինական կողմը ողջունում է Հայաստանի մոտեցումները, որոնք արտացոլված են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և Հայաստանը ինչպես և մեր տարածաշրջանը, որովհետև «Խաղաղության խաչմերուկ»-ը միայն Հայաստանի մասին չէ, դա ողջ տարածաշրջանի մասին է, հանդես են գալիս որպես կապող օղակ Եվրոպայի և Ասիայի միջև:
 
Այդ տեսակետից չինական ընկերությունները, որոնք մեծ ներդրումներ են կատարում ենթակառուցվածքային ոլորտում, այդ թվում՝ ճանապարհաշինության և այլ ենթակառուցվածքների ոլորտում, նրանք շահագրգռված են նման քաղաքականություն և ներդրումներ կատարելու նաև մեր տարածաշրջանում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում: 
 
Դիանա Գասպարյան. Երկուստեք ընդգծվել է ապրանքաշրջանառության բարձր մակարդակը, ընդհուպ՝ 58% աճ տարեսկզբի չորս ամսում: Ի՞նչ նախադրյալներ կան երկարաժամկետ հեռանկարում այս դինամիկան պահպանելու համար: 
 
Դեսպան Գևորգյան. Առևտրի այդ շեշտակի աճը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնք, կարելի է ասել, երկարաժամկետ են: 
 
Առաջինը՝ Հայաստանի տնտեսության կանաչ վերափոխումն է, այսինքն՝ մենք ակտիվորեն կիրառում ենք կանաչ տեխնոլոգիաներ: Դուք ամեն օր տեսնում եք Երևանում չինական էլեկտրական մեքենաներ, ամենուր արևային վահանակներ: Այսինքն՝ այդ ապրանքաշրջանառության մի զգալի մասը պայմանավորված է նրանով, որ Հայաստանն անցնում է կանաչ տեխնոլոգիաների, իսկ Չինաստանը ներկայումս կանաչ տեխնոլոգիաների արտադրման հիմնական համաշխարհային կենտրոնն է: 
 
Երկրորդը՝ մենք ակտիվորեն օգտագործում ենք թվային առևտուրը: Բազմաթիվ հայ սպառողներ գնումներ են կատարում չինական առևտրային հարթակներից, և նույն ձևով չինացի սպառողներ գնում են հայկական ապրանքները, որոնք հասանելի են նրանց նույն առևտրային հարթակներից: Այսինքն՝ առևտրի թվայնացումը բերում է առևտրի զգալի աճի: 
 
Երրորդ գործոնը, որ ես կմատնանշեի, ավելի շատ կապված է Հայաստանից Չինաստան արտահանման հետ: Նույն կանաչ տեխնոլոգիաների զանգվածային ներդրման պայմաններում աճում են մետաղների և, մասնավորապես, պղնձի գները և պահանջարկը, և Հայաստանը հնարավորություն է ստանում պղինձ արտահանել Չինաստան ավելի շահավետ գներով: 
 
Եվ չորրորդ գործոնը նա է, որ զարգանում են լոգիստիկ կապերը մեր երկրների միջև: Բազմաթիվ ընկերություններ փորձում են նոր լոգիստիկ ուղղություններ գտնել, նոր ծառայություններ մատուցել, և արդյունքում հնարավոր է լինում ավելի կարճ և ավելի էժան պայմաններով Չինաստանից Հայաստան և Հայաստանից Չինաստան ներմուծել ապրանքներ: 
 
Այս գործոնները, իմ կարծիքով, բավականին երկարաժամկետ են, և դրանք մոտ ապագայում հավանաբար կդառնան այն նախադրյալները, որ կպահպանեն աճի դինամիկան: 
 
Դիանա Գասպարյան. Այսպիսով, մեծ է հետաքրքրությունը, ինչպես հասկանում ենք, նաև ներդրումների հարցում: Հետևաբար ո՞ր ոլորտներում է հետաքրքրված չինական բիզնեսը Հայաստանում, նկատի ունեմ և ներդրողները ու՞ր են ուզում ներդրումներ կատարել: 
 
Դեսպան Գևորգյան. Չինական ներդրումները հիմնականում, իհարկե, խոշորածավալ են: Չինական ներդրողները դրանք հսկայական ընկերություններ են, որոնք ունեն հսկայական ծավալներ և այդ ներդրումները նախևառաջ ենթակառուցվածքային ոլորտում կարող են տեղի ունենալ, լինի դա վերականգնվող էներգետիկա, թե ճանապարհաշինարություն. այդ ոլորտները նախևառաջ կունենան ենթակառուցվածքային նշանակություն Հայաստանի համար:
 
Ներկայումս բազմաթիվ չինական ընկերություններ աշխատում են Հայաստանում, ճիշտ է՝ տարբեր կարգավիճակներով: Կան ընկերություններ, որոնք իրենք են նախագծեր անում, կան ընկերություններ, որոնք հանդես են գալիս որպես ենթակապալառուի կարգավիճակով և տարբեր ծառայություններ են մատուցում այլ ընկերությունների: Այս տեսակետից ակնհայտ է, որ չինական ընկերությունների դերակատարումը, ներդրումները և, ընդհանրապես, ներգրավումը Հայաստանում աճելու հստակ միտում ունի: 
 
Դիանա Գասպարյան. Նաև արդեն մի քանի տարի է՝ գործում է առանց վիզայի ռեժիմը մեր երկրների միջև: Փոխայցելությունների, զբոսաշրջության, բիզնեսի զարգացման տեսանկյունից որքանո՞վ է սա կարևոր ու որքանո՞վ է արդեն նպաստել: 
 
Դեսպան Գևորգյան. Մենք Հարավային Կովկասի առաջին երկիրն էինք, որ հաստատեցինք դեռևս 2019 թվականի առանց վիզայի ռեժիմ Չինաստանի հետ, սակայն համավարակը հնարավորություն չտվեց այն ժամանակ շոշափելի արդյունքներ գրանցել:
 
Բայց այդ արդյունքները արդեն իսկ գրանցվում են անցած տարվանից. շեշտակի աճել է տուրիստական հոսքը, հատկապես՝ Չինաստանից Հայաստան, դա նաև իհարկե կապված է ուղիղ չվերթի բացման հետ, և դրա վկայությունը նաև նա է, որ ուղիղ չվերթերի քանակը անընդհատ ավելանում է. Երևանի և Ուրումչիի միջև չվերթի մասին է խոսքը:
 
Հայաստանը Չինաստանում ընկալում են որպես հնագույն քաղաքակրթության երկիր, և չինական սոցիալական ցանցերում, ինչպես նաև լրատվական միջոցներում բազմաթիվ են հրապարակումներ Հայաստանի, նրա պատմության և մշակույթի, հայկական խոհանոցի վերաբերյալ, և, ընդհանուր առմամբ, կա բավականին դրական միջավայր Հայաստանը տեսնելու որպես չինական մշակութային տուրիզմի կարևոր վայր: 
 
Եվ այդ տեսակետից մենք նորից ակնկալում ենք, որ կունենանք շատ ավելի զբոսաշրջիկներ Չինաստանից, բայց երբ մենք խոսում ենք առանց վիզայի ռեժիմի մասին, դա նախևառաջ մարդկանց միջև շփումներն են, դա միայն իհարկե տուրիզմը չէ, անգամ ճգնաժամային իրավիճակներում այդ մարդկային շփումները կարևոր են: 
 
Տեսեք, երբ վերջին իրադարձությունները տեղի ունեցան Իսրայել-Իրան հակամարտության կոնտեքստում, բազմաթիվ ՉԺՀ քաղաքացիներ Իրանից տեղափոխվեցին, եկան Հայաստան, և առանց վիզայի ռեժիմը նույնպես նպաստեց դրան, քանի որ մարդիկ գիտեին, որ Հայաստան նրանք կարող են գալ առանց վիզայի: Հայաստանը դա բարեկամական երկիր է, որտեղ միշտ ջերմ ընդունելության են արժանանում մեր չինացի բարեկամները: 
 
Դիանա Գասպարյան. Պարո՛ն դեսպան, դուք էլ հիշատակեցիք Ուրումչի-Երևան ուղիղ չվերթի գործարկումը, որ այն զգալիորեն խթանել է երկկողմ կապերը: Արդյոք քննարկվո՞ւմ է Հայաստանի և Չինաստանի միջև չվերթերի նոր ուղղությունների հնարավորությունը: 
 
Դեսպան Գևորգյան. Նախ նշեմ, որ Ուրումչին տրանսպորտային մեծ հանգույց է Չինաստանում: Նա աշխարհագրորեն ամենամոտն է Հայաստանին, և վերջերս Ուրումչիում բացվեց նոր օդանավակայան, որը շատ հարմարավետ հանգույց է Չինաստանի տարբեր նահանգներ հետագա ճամփորդություն շարունակելու համար:
 
Այն ավիաընկերությունը, որը կատարում է թռիչքը, նույնպես առաջատար ավիաընկերություն է՝ Հարավչինական ավիաընկերությունը: Այդ տեսակետից լոգիստիկ կապը Չինաստանի և Հայաստանի միջև բավականին արդյունավետ է: Մեր հայրենակիցները կարող են մեկ օրվա ընթացքում Ուրումչիի կանգառով մեկնել Չինաստանի գրեթե բոլոր նշանակալի քաղաքները, բայց, միևնույն ժամանակ, իհարկե որևէ սահմանափակում չկա, որպեսզի նոր չվերթեր բացվեն: 
 
Որոշ ընկերություններ, այլ քաղաքների, որոշ ընկերություններ նման բանակցություններ վարում են, բայց այս փուլում, կարծում եմ, ամենակարևորն այն է, որ Երևան-Ուրումչի թռիչքը շատ լավ աշխատում է, ինչը կբերի նաև նրան, որ ապագայում այլ թռիչքներ Չինաստան նույնպես կարող են լինել: 
 
Դիանա Գասպարյան. Վերադառնալով Արարատ Միրզոյանի այցին Չինաստան. մեր արտգործնախարարը ելույթ ունեցավ Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտում: Ինչպիսի՞ն են Չինաստանի քաղաքական և վերլուծական շրջանակների պատկերացումները Հայաստանի տարածաշրջանային դերի և արտաքին քաղաքականության վերաբերյալ: 
 
Դեսպան Գևորգյան. Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտը, որտեղ հանդիպում ունեցավ նախարարը, առաջատար գիտահետազոտական ինստիտուտ է Չինաստանում: Այդ ինստիտուտն է կազմում բոլոր հայեցակարգային նախաձեռնությունները, գլոբալ նախաձեռնությունները, և ինչ-որ չափով այն սերտորեն փոխկապակցված է որոշում ընդունող կառույցների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության հետ: 
 
Բայց, ինչ խոսք, ակադեմիական և գիտական շրջանակներում հանդիպումը նոր հնարավորություններ է տալիս ավելի կոնցեպտուալ քննարկել համագործակցությունը, ավելի լավ հասկանալ այն դրույթները, այն կոնցեպտները, որոնք դրված են ներկա արտաքին քաղաքականության հիմքում: 
 
Եվ այդ տեսակետից պետք է ասեմ, որ այդ հանդիպման ընթացքում լավ հասկացանք այն բոլոր համադրելիությունները, որ կան երկուստեք: Առաջին հերթին՝ ինչպես մենք, այնպես էլ՝ Չինաստանը հետաքրքրված ենք խաղաղությամբ, հետաքրքրված ենք փոխկապակցվածությամբ և հետաքրքրված ենք զարգացմամբ: 
 
Եվ, ինչպես ասացի, մեր հարաբերությունների էմոցիոնալ հատվածը նախևառաջ այն հանգամանքն է, որ մենք երկուստեք ճանաչում ենք իրար որպես հինավուրց քաղաքակրթություններ, և, կարծում եմ, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում առկա է կոնցեպտուալ նմանություն մեր երկու երկրների, մեր երկու երկրների գիտական համայնքների միջև: Ասում եմ՝ գիտական, որովհետև նույն գիտահետազոտական ինստիտուտը կապեր ունի նաև Հայաստանի փորձագիտական համայնքի հետ: Եվ այդ համատեղելիությունը և ընդհանուր շահերի գիտակցումը դրական ֆոն են ստեղծում մեր հարաբերությունների զարգացման մեջ: 
 
Դիանա Գասպարյան. Մեր արտգործնախարարը հանդիպել է նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնել ներգրավվածությունը կազմակերպությունում: Ի՞նչ սպասենք առաջիկայում այս ուղղությամբ: 
 
Դեսպան Գևորգյան. Հայաստանը ՇՀԿ ընտանիքի անդամ է 2016 թվականից, երբ Հայաստանը դարձավ համագործակցության գործընկեր: Դա նշանակում է, որ մենք մասնակցում ենք ՇՀԿ շրջանակներում ընթացող որոշ միջոցառումների, նույն ձևով ակտիվորեն ներգրավում ենք ՇՀԿ-ին Հայաստանում իրականացվող միջոցառումներին:
 
Այսպես, անցած տարի Հայաստան այցելեց ՇՀԿ նախորդ գլխավոր քարտուղարը: Այս տարի ՇՀԿ-ն, ՇՀԿ-ի քարտուղարությունը՝ ի դեմս գլխավոր քարտուղարի տեղակալի, մասնակցեց երևանյան երկխոսությանը: 
 
Այսինքն՝ մեր շփումները քարտուղարության հետ պարբերական բնույթ են կրում: Բայց խոսելով ընդհանուր կազմակերպության մասին՝ պետք է նշեմ, որ այս տարի ՇՀԿ նախագահող երկիրը Չինաստանն է, և երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ՇՀԿ շրջանակներում Հայաստանի և Չինաստանի համագործակցությանը: 
 
Պետք է նշեմ, որ Չինաստանը ծանրակշիռ մոտեցումներ ունի ՇՀԿ-ի զարգացման ուղղությամբ, ձգտում է վերածել ՇՀԿ-ն կարևոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպության: Մենք ուշադրությամբ հետևում ենք ՇՀԿ-ում ընթացող գործընթացներին, ակտիվ մասնակցում ենք դրանց, և վստահ եմ, որ մենք ակտիվ ներգրավվածություն կունենանք ՇՀԿ-ում, Չինաստանի և այլ երկրների հետ համագործակցությանը: 
 
Դիանա Գասպարյան. Շնորհակալ եմ, պարո՛ն դեսպան, հարցազրույցի համար: 
 
Դեսպան Գևորգյան. Ես եմ շնորհակալ: Շնորհակալություն: 
 
Դիանա Գասպարյան. Մեր հյուրն էր Չինաստանում Հայաստանի դեսպան Վահե Գևորգյանը: Շնորհակալ եմ մեզ հետևելու համար:
Դիտումների քանակ113
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026
  • Թենիս են խաղում տարեց կանայք 00:5411 Օգս, 2026
  • «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի փակումը 00:4511 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 10. 2026 00:2411 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք 00:0311 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու 23:5710 Օգս, 2026
  • Աղավնաձորը պատրաստվում է Խաղողօրհնեքի 23:5110 Օգս, 2026
  • Հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Թրամփ 23:3910 Օգս, 2026
  • Բժշկական գործունեությունը՝ միայն անհատական լիցենզիայով 23:1810 Օգս, 2026
  • Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն 23:0010 Օգս, 2026
  • Պետության պահանջներին համահունչ. ինչու են փոխվում նախարարությունների անունները 22:4810 Օգս, 2026
  • Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին 22:3310 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը 22:1110 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել․ ՆԳՆ 22:0410 Օգս, 2026
  • Ում ինչ հասավ. ԱԺ խմբակցությունները բաշխել են մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները 21:4010 Օգս, 2026
  • Սելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով 21:1310 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրակաշառքը մտցնել զորամաս՝ անբարոյականության գերադրական աստիճանն է. ԱԺ փոխնախագահ 21:0010 Օգս, 2026
  • Օգոստոս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5410 Օգս, 2026
  • Ռուսաստանի կողմից հրետակոծությունների դադարեցումը քիչ հավանական է. Վադիմ Սկիբիցկի 20:4810 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր 20:4110 Օգս, 2026
  • 90-ականների Երևանի համայնապատկերը՝ մանկական աչքերով 20:3410 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը 20:2710 Օգս, 2026
  • TRIPP-ը միջանցք չէ. ՔՊ պատգամավորը վստահեցնում է՝ ՀՀ-ն իր սուվերեն իրավունքներից որևէ մեկը չի զիջել 20:2210 Օգս, 2026
  • Մերձդնեստրի ևս 60 հազար բնակիչ դիմել է ռուսական անձնագրերի համար 20:1510 Օգս, 2026
  • Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 20:0610 Օգս, 2026
  • ԱԲ կենտրոնի հովացման համար խմելու ջուր չի օգտագործվում. մասնագետները հերքում են միֆերը 19:5710 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 19:4610 Օգս, 2026
  • ԵՄ-ն համերաշխություն է հայտնել Euronews-ին՝ Բելառուսում լրատվականի արգելքից հետո 19:3510 Օգս, 2026
  • «Կանաչ» Ալավերդի. գործարկվել է նոր էլեկտրական ավտոբուս 19:2410 Օգս, 2026
  • Թեհրանը՝ Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան համաձայնագրի մասին 19:1210 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 19:0310 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Firebird կենտրոնը և Սևանը․ մասնագետների արձագանքը տարածվող միֆերին 19:0010 Օգս, 2026
  • Այս տարվա առաջին կիսամյակում մեքենան երկրորդ շարքում կայանելու համար կազմվել է 17024 արձանագրություն․ ՆԳՆ ոստիկանություն 18:5410 Օգս, 2026
  • Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել 18:3910 Օգս, 2026
  • Թեհրանը Կիևից փոխհատուցում է պահանջում իրանական նավի հետ կապված միջադեպի համար. IRNA 18:2510 Օգս, 2026
  • Արդյունավետ թիմային աշխատանք, տպավորիչ տաղավար և լավագույն պանելային խոսնակ․ ՆԳՆ-ն Career City Fest 2026-ի եռակի մրցանակակիր 18:1110 Օգս, 2026
  • Ոչ թե պարտավորություն, այլ բարի կամք. ՔՊ-ն աջակցեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանը 17:5610 Օգս, 2026
  • Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է 17:4510 Օգս, 2026
  • Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին 17:3310 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:3010 Օգս, 2026
  • Աշոցք խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը. վարչապետ 17:2010 Օգս, 2026
  • Հանրային լսումներ՝ Կապանի ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագծի վերաբերյալ 17:1810 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic 17:0510 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | «Հետաքրքիր ընտրություն». «Ուժեղ Հայաստանն» ընտրեց եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը 17:0010 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր 16:4910 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015