Պաշտպանության նախարարության հետ 5 տարով պայմանագիր կնքածները ծառայությունից հետո կստանան նաև 5 մլն դրամ պարգևավճար: Կառավարությունն առաջարկում է մեկ կամ չորս ամիս զինծառայության համար վճարել, համապատասխանաբար, 24 եւ18 մլն դրամ, որը կուղղվի պայմանագրային զինծառայողների աշխատավարձին:
Պաշտպանության նախարարը զեկուցել է, որ նախագիծը նպատակ ունի ավելացնել զորակոչիկների թիվը և սահմանափակել զորակոչից խուսափելու հնարավորությունը: Հատուկ պայմաններով զորակոչվողները կմնան պահեստազորում: Կառավարությունը կրճատ ժամկետով ամեն զորակոչի համար կսահմանի առավելագույն թվաքանակը:
Կառավարության նիստի օրակարգը՝ ռեպորտաժում: