Հանրապետության 5 խոշոր ջրամբարներից 4-ը լցված են 100 տոկոսով: Ջրային կոմիտեից ասում են, որ ջրամբարներում ջրի առավելագույն պաշարը ընթացիկ տարում թույլ է տալիս ապահովել գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգումը, սակայն ամբողջությամբ չի լուծի ոռոգման սեզոնի խնդիրները: Պատճառը խողովակաշարերի մաշվածությունն ու ջրի կորուստն է:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան