ԱՄՆ-Իրան գործարքը խաղաղության հույս է ներշնչել լիբանանցիներին: Արդեն մոտ մեկ տասնամյակ պատերազմների, ներքին անկայունության, պահեստի հզոր պայթյունի և համաճարակի հետևանքները դեռևս չհաղթահարած երկիրը սպասում է համապարփակ խաղաղության:
Դեռևս անորոշություններ կան՝ կապված «Հըզբոլլահ» արմատական շարժման հետ:
Ըստ մասնագետների անհրաժեշտ է նաև վերակենդանացնել երկրի տնտեսական շարժիչը համարվող տուրիզմը:
Փորձագետներին լսել է Բեյրութի մեր թղթակից Փաթիլ Մկրտիչյանը: