Պետբյուջեից ավելի քան 5 մլրդ դրամ է հատկացվել «Կյանքի պուրակի» կառուցմանը: 50 հեկտար տարածքում արդեն կառուցվել են ճեմուղին և հեծանվուղին: Նախատեսվում է տնկել մոտ 16 հազար ծառ և թուփ, կառուցել արհեստական լճակ: Անցկացվում է 20 կմ ոռոգման նոր համակարգ, նաև արդիականացվում է արտաքին լուսավորությունը:
Կառուցման ընթացքին ծանոթացել է վարչապետ Փաշինյանը: Շրջայցի ընթացքում արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներ: