Ինչպես կտրել ռուսական շուկայից կախվածության շղթան և հայկական արտադրանքը հասցնել նաև Եվրոպա: Հայկական արտադրանքի դիվերսիֆիկացման թեման այս շաբաթ ևս ամենա-քննարկվողներից էր: Բերքը չթողնել հողի վրա, իսկ արտադրողին՝ միայնակ: Վարչապետից մինչև արտաքին գործերի ու էկոնոմիկայի նախարարներ՝ խնդրով զբաղվում են ամենաբարձր մակարդակով: Կառավարության և Եվրոպական միության արագ արձագանքի արդյունքում տասնյակից ավելի երկրներ հայկական արտադրանքն առաջին անգամ է արտահանվում: Շատերը դեռ չգիտեն՝ ինչ քայլերից սկսել, մինչդեռ մասնագետները խորհուրդ են տալիս չհուսալքվել։
Աքսես վերլուծական կենտրոնը այս առիթով ուսումնասիրել է մոլդովական փորձը. տարիներ առաջ ռուսական էմբարգոների հետևանքով իր արտադրանքի իրացման խնդրի առաջ կանգնելուց հետո այս երկիրը իրավիճակը հաղթահարեց Եվրոպական միության առաջարկած արտոնյալ պայմանների շնորհիվ: Բայց ոչ արտոնյալ պայմանները և ոչ էլ պետության գործիքները բավարար չեն: Մասնագետները առավել կարևոր են համարում, որ մասնավոր հատվածն ինքը նախ քայլեր ձեռնարկի Եվրոպական միության պահանջներին համապատասխան արտադրանք ունենալու և մրցունակ գին առաջարկելու համար: Մեկ այլ խնդիր է՝ այդ արտադրանքը ներկայացնել իմանալն ու գործարքներ կնքելը, ինչի ուղղությամբ էլ պետք է լինեն առաջիկա քայլերը:
Մանրամասները՝ Նիկոլաը Ավետիսյանի տեսանյութում։