Հունիսի 20-ին՝ ժամը 18։37-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես բնակավայրում այրվում է անասնագոմ։
ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների Մովսեսի և Չորաթանի հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկներ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի առաջին փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 19:41-ին: Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։