Դոնալդ Թրամփը կրկին նախազգուշացրել է Իրանին:
«Այսօր մենք ունենք համաձայնագիր, որը ստորագրվել է երեկ երեկոյան, և մենք ունենք 60 օր։ Նրանք պետք է գործարք կնքեն: Հակառակ դեպքում մենք կձեռնարկենք այնպիսի քայլեր, որոնք նրանց դուր չեն գա: Բայց ես չեմ կարծում, որ դրան կհասնի»,- ասել է ԱՄՆ նախագահը Axios-ի հետ հարցազրույցում։
Նա նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, նշել՝ եթե Ռուսաստանին չհեռացնեին «Ութի խմբից», ապա Ուկրաինայում պատերազմ կարող էր չլինել: Թրամփը այդ հարցում մեղադրել է Բարաք Օբամային:
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, թե Ռուսաստանը կարող էր Ուկրաինայում պատերազմն ավարտել հենց առաջին օրը, «եթե չլիներ ռուս գեներալը, որը տանկերը Կիև էր ուղարկել ճահճի միջով»: Նա հայտարարել է, որ իրեն հաճախ են հանդիմանում, որ լավ է վերաբերվում Ռուսաստանին:
«Ես շատ կոշտ եմ եղել Ռուսաստանի նկատմամբ։ Ես շատ կոշտ էի Չինաստանի նկատմամբ, ամենակոշտը։ Ահա թե ինչու են նրանք հարգում ինձ»,- ասել է Թրամփը:
Նա նաև հայտարարել է Թուրքիա և Չինաստան նախատեսվող այցերի մասին: