Սևանի բնական էկոհամակարգի վերականգնման աշխատանքները շարունակվում են: Որոշակի արդյունք արդեն իսկ կա:
Իշխանի չորս տեսակից երկուսն այլևս ոչնչացման ռիսկի գոտում չեն, արվում է հնարավորը մյուս երկու տեսակի պաշարներն ավելացնելու համար:
Այս պահին լճում մոտ 140 տոննա իշխանի կենսապաշար կա, սակայն վերջնական նպատակն է պաշարները հասցնել այն քանակի, որ բնական մայրական կազմով տեղի ունենա բնական վերարտադրություն:
Զգալի աշխատանք ունեն նաև ջրային պարեկները. հենց նրանք են պատասխանատվություն կրում լճի պահպանության համար: