Վերջին 2 տարում հայկական ռազմարդյունաբերությունը հսկայական առաջընթաց է ապրել, պետական պատվերների համակարգի միջոցով ոլորտում ներդրվել է 172 միլիարդ դրամ, նախատեսվում են նաև հավելյալ 190 միլիարդ դրամի երկարաժամկետ ներդրումներ։ Այս քաղաքականության շնորհիվ հայկական ռազմական արտադրանքը սկսել է արտահանվել։
Աշխարհի խոշորագույն պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը անցնող շաբաթ Փարիզում միավորել էր տասնյակ երկրների, երկու հազարից ավելի ընկերությունների: Եվրո-սաթրին ոչ միայն պաշտպանական տեխնիկայի ցուցադրություն է, այլև հանդիպման ու նոր պայմանագրերի կնքման հարթակ: Եվ այստեղ ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին, որը մեծ ձեռքբերում է Հայաստանի ռազմ-արդյունաբերության համար։
Աշխարհին ինչ նոր տեխնոլոգիաներով է ներկայացել հայկական տաղավարը՝ Փարիզից պատմել են ցուցահանդեսի մասնակիցները:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում։