Իրանական պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա՝ պահանջելու կատարել ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրի դրույթները՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին։
«Ուրբաթ օրը նախատեսված այցը չեղարկվել է երկու երկրների նախագահների միջև փոխըմբռնման հուշագրի թվային ստորագրման կապակցությամբ և կորցրել է իր անհրաժեշտությունը։ Այժմ այդ ուղևորությունն իրականացվում է մյուս կողմի պարտավորությունների կատարումը վերահսկելու և հետևելու նպատակով, քանի որ ցանկացած համաձայնագրի գնահատման գլխավոր չափանիշը դրա կատարման փուլն է»,- ասել է Բաղաեին իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում։
Նշվում է, որ իրանական պատվիրակությունը Շվեյցարիա կմեկնի այսօր՝ հունիսի 20-ին: