2024-ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում ապահովագրված մեքենաների թիվը հասնում է 675 հազարի: Կենտրոնական բանկի տվյալով, մեքենաների ԱՊՊԱ-ն՝ ապահովագրության ամենատարածված տեսակն է մեր երկրում: Մասնագետներն ասում են, որ պարտադիր ապահովագրության գների ազատականացումից հետո աճել են թե՛ ապահովագրավճարները, և թե՛ հատուցումները:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։