• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ–Իրան նոր զարգացումներ կլինեն ԱՄՆ–Իրան նոր զարգացումներ կլինեն 19:36
Թուրքիայում գյուլենականների դեմ 10 տարում իրականացվել է ավելի քան 72.000 գործողություն. «Հարևաններ» Թուրքիայում գյուլենականների դեմ 10... 20:35
ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ 16 հազար մարդ քրեական վերահսկողության տակ է ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ... 19:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է. Միրզոյան
Քաղաքականություն
19:2314 Ապր, 2025

«Միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է. Միրզոյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։ 

Հարց. Ես խոսելու եմ այն խաղաղության համաձայնագրի մասին, որի շուրջ երկու կողմերն արդեն համաձայնության են եկել։ Սակայն նախ կցանկանայի անդրադառնալ այն պանելային քննարկմանը, որն արդեն կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։

Մենք հասկանում ենք, որ երկու կողմերն էլ փորձել են ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Իսկ Դուք ինչպե՞ս կգնահատեք այդ քննարկումը։ Այն որոշ չափով լարված էր, թե՞ պարզապես կողմերը ներկայացրին իրենց տեսակետները։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Արարատ Միրզոյան. Կասեմ, որ դա կառուցողական քննարկում էր։ Գիտեք՝ մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել իմ գործընկերոջ՝ պարոն Բայրամովի հետ մտքերի փոխանակման՝ ինչպես փակ դռների հետևում, բանակցությունների ընթացքում, այնպես էլ բաց հրապարակային քննարկումներում։ Սա ևս մեկ հնարավորություն էր կարծիքների փոխանակման համար։

Իհարկե, ընկալումների տարբերություններ կան, և ամենայն հավանականությամբ հիմա մենք այդ մասին ևս մի փոքր կխոսենք։ Սակայն միևնույն ժամանակ դա հնարավորություն է՝ փորձելու մոտեցնել դիրքորոշումները։ Այս առումով ցանկացած քննարկում միշտ օգտակար է։

Հարց. Այո, դա, անշուշտ, ամենաճիշտ մոտեցումն է։ Կցանկանայի անդրադառնալ խաղաղության համաձայնագրին։ Ինչպես հայտնի է, երկու կողմերն արդեն համաձայնեցրել են փաստաթուղթը։ Ձեր կարծիքով, հաշվի առնելով կողմերի ներկայիս դիրքորոշումները, ե՞րբ կարող է այդ ստորագրումը տեղի ունենալ։

Արարատ Միրզոյան. Իրապես, նախևառաջ հարկ է արժևորել այն, ինչ արդեն իսկ տեղի է ունեցել։ Սա աննախադեպ, պատմական իրադարձություն է: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Տեքստ, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն ունեին որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ Խորհրդային Միության փլուզման պահին։

Կողմերը համաձայնել են չմիջամտել միմյանց ներքին գործերին, ինչպես նաև համաձայնության են եկել մի շարք այլ կարևոր դրույթների շուրջ։ Բացի այդ, վերոնշյալ փաստաթղթի վավերացման և ուժի մեջ մտնելու դեպքում նախատեսվում է ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը կվերահսկի պայմանագրի իրականացումը և կծառայի որպես հարթակ տեղում առաջացող ցանկացած թյուրըմբռնման կամ կոնկրետ իրավիճակների լուծման համար։ Այս ամենը, իրապես, պատմական իրադարձություն է։ Այժմ մենք կարծում ենք, որ հնարավոր է անմիջապես սկսել խորհրդակցությունները՝ պայմանագրի ստորագրման վայրը, ժամանակը և հստակ ամսաթիվը որոշելու նպատակով։

Հարց. Հնարավո՞ր է, որ պայմանագրի ստորագրումը տեղի ունենա երրորդ երկրում։ Ինչպե՞ս կգնահատեք այդ հարցը, և ի՞նչ կարծիք ունեք այդ հնարավորության վերաբերյալ։

Արարատ Միրզոյան. Դա կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կարող է լինել որևէ երրորդ երկրում, որը ընդունելի կլինի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար։ Այս ամենը կարող է քննարկման առարկա դառնալ։ Սակայն պետք է արձանագրել, որ տեքստի շուրջ համաձայնության գալու փաստի հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հանդես եկավ մի շարք նախապայմաններով, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Մինսկի խմբին և Սահմանադրությանը։ Կարող են լինել նաև այլ մտքեր, ինչքան որ հասկանում եմ։

Հարց. Այդ մասին նշեց նաև պարոն Բայրամովը քննարկման ընթացքում։

Արարատ Միրզոյան. Մեր մոտեցումը հետևյալն է. մենք կարող ենք սկսել գործընթացը՝ դնելով մեկ աղյուս, ապա ևս մեկը, և մի որոշ ժամանակ անց կարող ենք տեսնել, որ միասին կառուցել ենք, օրինակ, մի ամուր կամուրջ։ Կամ կարող ենք նստել և սպասել ևս մի քանի հարյուր տարի՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք նախկին մոտեցումներն այլևս կիրառելի չեն, արդյո՞ք հակամարտությունն իսկապես ավարտված է, թե՞ դեռևս առկա են խոչընդոտներ։ Սակայն մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հարցի կառուցողական կողմի վրա, կենտրոնանալ հնարավորությունների, ապագայի վրա, այլ ոչ թե շարունակ խորանալ անցյալում և տեսնել միայն խոչընդոտներ։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի կողմից հնչեցված որոշ գաղափարների,՝ մասնավորապես Մինսկի խմբի թեմային՝ ցանկանում եմ նշել, որ մեր դիրքորոշումը հստակ հայտնի է։ Եթե մենք ընդունում ենք, որ հակամարտությունն ավարտված է և այդ փաստը հաստատված է խաղաղության պայմանագրով, ապա այդ դեպքում ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ նրա ենթակա կառույցներն այլևս նպատակահարմարություն չեն ունենում։ Հենց այդ տրամաբանությամբ մենք առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը։

Հարց. Իսկ այդ համատեքստում, ի՞նչ կասեք Եվրոպական միության առաքելության մասին։

Արարատ Միրզոյան. Ներկայումս մենք ունենք Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Առաքելության մանդատը, ինչպես նաև նրա վերջնական նպատակը, կայունության և խաղաղության ամրապնդումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիր, եթե մենք շարունակենք սահմանազատման գործընթացը և այս ամենի արդյունքում հասնենք կայունության, ապա սահմանամերձ շրջաններում բնակվող մարդիկ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, կզգան անվտանգություն և կկարողանան ապահով կազմակերպել իրենց առօրյա կյանքը, ապա մշտադիտարկման առաքելության անհրաժեշտություն նույնպես չի լինի: Այսպիսով, այն խնդիրները, որոնք Դուք նշեցիք կամ մեր ադրբեջանցի գործընկերները նշել են, լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է: 

Հարց. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հիշատակեց Հայաստանի Սահմանադրությունը, և, ինչպես դուք նշեցիք, այն դիտարկում եք որպես նախապայման: Ադրբեջանն ակնկալում է, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել, և Դուք նաև նշել եք քննարկման ընթացքում, որ ձեր Սահմանադրությունում փոփոխման պնդում չկա։ Բայց Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին: Այն, ինչ Դուք ասում եք, ունի մեծ արժեք։ Բայց դա նաև իրավական խնդիր է, հետևաբար ինչպե՞ս է այն ավարտվելու։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

Արարատ Միրզոյան. Եթե խոսքը վերաբերում է Սահմանադրությանն, ապա պետք է հստակ ընդգծել, որ մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ գոյություն չունի։ Սահմանադրության նախաբանում առկա է հղում Անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Սահմանադրությունը հիմնված է այդ հռչակագրի վրա՝ մի շարք նպատակների և արժեքների համատեքստում։ Այնուհետև ներկայացվում են Սահմանադրության հիմնական դրույթները։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ Անկախության հռչակագրում կա պահանջ։

Ինչպես արդեն նշել եմ, և այժմ չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ, սակայն սա հեշտությամբ կարող է ապացուցվել իրավաբանների կողմից, քանի որ բոլոր համապատասխան փաստաթղթերը բաց և հասանելի են։  Միաժամանակ, մենք ինքներս լուրջ մտահոգություններ ունենք այն հարցում, որ հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա են տարածքային պահանջներ։ Եվ ես պատրաստ եմ բացատրել՝ ինչու։ Իրենց Սահմանադրության մեջ նրանք հղում են կատարում իրենց Անկախության հռչակագրին, որում նշում են, որ այս Ադրբեջանի Հանրապետությունն Առաջին հանրապետության իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը: Այսպիսով, Ադրբեջանի Առաջին հանրապետությունն իր ինքնիշխանությունը հայտարարել է շատ ավելի լայն տարածքների նկատմամբ, քան ժամանակակից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են։ Այդ տարածքների ավելի քան 60 տոկոսը կազմում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Սա, բնականաբար, խնդիր է։ Եթե մենք խորանանք Սահմանադրության մեջ, ապա սա անշուշտ խնդիր է: Սակայն առաջարկվող խաղաղության պայմանագրում, որի ստորագրմանը մենք պատրաստ ենք, արդեն իսկ ներառված է այդ խնդրի լուծման մեխանիզմը։ Նախ, ինչպես արդեն ասել եմ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ ըստ այն սահմանների, որոնք ես արդեն նշել եմ։ Եվ սա այն ձևակերպումն է, որն ընդունելի է երկու կողմերի համար, քանի որ հակառակ դեպքում պարզապես հնարավոր չէր լինի համաձայնության գալ տեքստի շուրջ։ Այսպիսով, վավերացման գործընթացի ընթացքում, ստորագրելուց հետո, այս փաստաթուղթը պետք է գնա և ստանա դրական եզրակացություն մեր Սահմանադրական դատարանից:

Հարց. Դուք վստա՞հ եք դրանում:

Արարատ Միրզոյան. Իհարկե, եթե Սահմանադրական դատարանը եզրակացնի, որ առաջարկվող խաղաղության պայմանագիրը` ներառյալ կողմերի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հենց այդ կոնկրետ ընկալմամբ և սահմաններով, համապատասխանում է Սահմանադրությանը, ապա կարելի է ասել, որ խնդիրը լուծված է, և այն լիարժեքորեն հասցեագրված է։ Իսկ եթե, տեսականորեն, Սահմանադրական դատարանը հայտարարի, որ պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա դա արդեն կլինի այլ իրավիճակ։ Այդ դեպքում, բնականաբար, կողմերը կրկին կվերադառնան բանակցությունների սեղան՝ գնահատելու հետագա քայլերը։ 

Բայց կրկնում եմ, սա բացառապես տեսական սցենար է, քանի որ անցյալ սեպտեմբերին մենք ունեցանք մեկ այլ հնարավորություն՝ հասկանալու Սահմանադրական դատարանի մոտեցումը: Եթե հիշում եք, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համատեղ հանձնաժողովները ստորագրեցին իրենց առաջին միջազգային փաստաթուղթը՝ հանձնաժողովների կանոնակարգը։ Այս փաստաթղթում հստակ նշվում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ այն նույն սկզբունքի համաձայն, որի մասին խոսեցի՝ կողմերի միջև գոյություն ունեցած վարչական սահմանները Խորհրդային Միության փլուզումից հետո վերածվեցին միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների։ Նշված կանոնակարգը ներկայացվել է Սահմանադրական դատարան, և դատարանը տվել է դրական եզրակացություն՝ արձանագրելով, որ այդ փաստաթղթի բովանդակությունն ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրությանը։ Այսինքն, մենք գործ ունենք նույն տրամաբանության, նույն սկզբունքի կիրառման հետ։ Ուստի, քիչ հավանական է, որ միևնույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդամենը մի քանի ամիս անց արտահայտի հակադիր դիրքորոշում։ Սակայն, կրկին նշեմ՝ տեսական հնարավորություն միշտ գոյություն ունի։

Եվ վերջապես, անկախ այն հանգամանքից, թե որ տեսանկյունից ենք նայում իրավիճակին, խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը մնում են խնդիրը լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին։

Հարց. Լավ, կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մինչ անցնելը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների թեմային, խնդրում եմ ասելիքս որևէ կերպ վիրավորական չընդունեք, գիտեմ, որ «Զանգեզուրի անցուղի» եզրույթը Հայաստանում պաշտոնապես չի կիրառվում։ Այնուամենայնիվ, թուրքական հասարակությունն ու մեդիան ծանոթ են այս ձևակերպմանը, և հենց այդ պատճառով եմ օգտագործում «Զանգեզուրի անցուղու» եզրույթը։ Թուրքիան ուշադիր հետևում է, թե երբ կարող է այդ երթուղին բացվել։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Կարծում եք՝ հնարավոր է՞, որ դա իրականություն դառնա մոտ ապագայում։

Արարատ Միրզոյան. Դե, նախ և առաջ, ցանկանում եմ ընդգծել, որ մենք սկզբունքորեն որևէ խնդիր չենք տեսնում տրանսպորտային հաղորդակցության, երթուղիների կամ ենթակառուցվածքների բացման հարցում։

Հարց. Ես նկատի ունեի ձևակերպումը, որի մասին խոսում էի՝ «Զանգեզուր»։

Արարատ Միրզոյան. Խնդիրը կապված է ոչ թե բովանդակության, այլ ձևակերպման հետ։ Ամբողջ աշխարհը խոսում է նոր տրանսպորտային և տարանցիկ միջանցքների մասին, և մենք լիովին համամիտ ենք այս տրամաբանության հետ։ Ավելին, մենք գիտակցում ենք, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման պարագայում Հայաստանը լինելու է առաջին շահառուներից մեկը։ Մեր մտահոգությունն այն է, որ ադրբեջանական կողմի մոտեցման մեջ որոշ նշաններ կան, որոնք կարող են ընկալվել որպես արտատարածքային վերահսկողության բաղադրիչներ։ Այդպիսի «միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է։ Օրինակ, ես կարծում եմ՝ սա կարող է հետաքրքիր լինել նաև թուրքական հասարակության համար. մենք առաջարկել ենք Ադրբեջանի Հանրապետությանը բացել երկկողմ երկաթուղային ենթակառուցվածքները։ Այսինքն, այնպես անել, որ երկու կողմերը կարողանան լիարժեք օգտագործել միմյանց երկաթուղային ցանցերը։

Այն հատվածում, որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Հանրապետության հետ՝ հնարավորինս կարճ երթուղով, մենք առաջարկել ենք կիրառել ժամանակակից մեխանիզմներ։ Օրինակ, առաջարկել ենք կիրառել էլեկտրոնային սկանավորման համակարգեր՝ ֆիզիկական ստուգումները նվազագույնի հասցնելու նպատակով։ Առաջարկել ենք ներմուծել էլեկտրոնային հայտարարագրում, ինչը կթույլատրի արագացնել բեռների հոսքը։ Բացի այդ, մենք առաջարկել ենք կիրառել ապահովագրության և վերաապահովագրության մեխանիզմներ՝ անցման անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մեր ըմբռնումն այն էր, որ ադրբեջանական կողմի նախնական արձագանքը դրական էր։ Սակայն այժմ մենք նկատում ենք որոշակի անորոշություն։ Ինչու՞։ Դժվար է ասել, որովհետև, մեր կարծիքով, այս առաջարկի մերժման համար չկա հստակ ռացիոնալ բացատրություն։ Մենք պատրաստ ենք անհապաղ գործարկել այս նախաձեռնությունը՝ սկսելով առաջին փուլում բեռների երկաթուղային փոխադրումով։ Եթե այս փուլը հաջողությամբ իրականացվի, ապա կարելի է անցնել ուղևորափոխադրմանը և հաղորդակցության այլ ձևերին։

Մենք նաև համոզված ենք, որ հաղորդակցության ապաշրջափակման այս գործընթացը կտանի դեպի տարածաշրջանային փոխկապվածության ամբողջական վերականգնում, այդ թվում՝ երկաթուղային կապի վերագործարկում Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ հարցում։ Վերջապես, մեր տեսանկյունից, այս նախագիծն ունի լոգիստիկ պատկերն արմատապես փոխելու ներուժ՝ առնվազն տարածաշրջանային մակարդակով։

Ես չեմ տեսնում որևէ բացասական ազդեցություն ներգրավված կողմերից որևէ մեկի համար:

Հարց. Լավ, կտեսնենք, թե երբ և ինչպես այդ հարցը կլուծվի, սակայն կցանկանայի անդրադառնալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ 2021 թվականին երկու երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին՝ նպատակ ունենալով առաջ մղել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրանք աշխատում են արդեն շուրջ չորս տարի։ Այս ընթացքում իրականացվել են մի շարք դրական քայլեր։ Եթե չեմ սխալվում, առաջին համաձայնությունը վերաբերում էր բեռնափոխադրումների իրականացմանը։ Երկրորդ քայլը վերաբերում էր Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սակայն, ըստ էության, մենք էական առաջընթաց չենք տեսնում։ Արդյո՞ք իրոք այդպես է, թե՞ Դուք այլ ընկալում ունեք։ Ինչպե՞ս եք գնահատում հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Արարատ Միրզոյան. Այո, Դուք ճիշտ եք, հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել՝ Սերդար Քըլըչը Թուրքիայի կողմից և Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից։ Զուգահեռաբար, գործընթացում ներգրավված են նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները։ Այսօր երեկոյան նախատեսված է իմ հերթական հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Սա մեր առաջին հանդիպումը չէ, ինչը վկայում է, որ գոյություն ունի բավականին ակտիվ հայ-թուրքական երկխոսություն։ Ընդ որում, այդ երկխոսությունը չի սահմանափակվում միայն երկու նախարարների կամ հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Գործընթացում աստիճանաբար ներգրավվում են նաև այլ համապատասխան կառույցներ։ Տարբեր կառույցների միջև արդեն իսկ իրականացվում են հանդիպումներ։

Դուք նշեցիք նաև բեռնափոխադրումների մասին։ Կցանկանայի հավելել, որ համատեղ կերպով ուսումնասիրվել է Մարգարա–Ալիջան ցամաքային անցակետի ենթակառուցվածքը։ Նմանատիպ ուսումնասիրություն կատարվել է նաև Գյումրի–Կարս երկաթուղու ուղղությամբ։ Մի քանի օր առաջ մեր համապատասխան մարմինների ներկայացուցիչները քննարկել են Անիի կամրջի վերակառուցման համատեղ նախագիծը։ Կան նաև մի շարք այլ նախաձեռնություններ։ Այս ամենը վկայում է, որ գործընթացը, թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ։

Հարց. Ինչպե՞ս կգնահատեք ենթակառուցվածքների վերականգնման գործընթացի ընթացքը։

Արարատ Միրզոյան. Հայկական կողմը գնահատել է Մարգարա անցակետի ենթակառուցվածքների ներկայիս վիճակը և արդեն իսկ ավարտին է հասցրել իր հատվածի վերակառուցումը։ Այս հանգամանքը հատուկ եմ նշում՝ ընդգծելու համար, որ գործընթացը շարժվում է առաջ, և մենք շարունակում ենք պահպանել կայուն ու ինտենսիվ երկխոսություն մեր թուրք գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, պետք է արձանագրենք, որ գործընթացի վերջնական նպատակները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը, այս փուլում դեռ չեն իրագործվել։ Եվ սա, անշուշտ, որոշակիորեն կապված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։ Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար։

Հարց. Դա կարևոր դիտարկում էր, քանի որ Ձեր խոսքից անմիջապես հետո մտածեցի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական գործընթացի կարգավորման վրա։ Սակայն Դուք նշում եք՝ հակառակ տարբերակը ևս հնարավոր է։

Արարատ Միրզոյան. Ընդհանուր առմամբ՝ այո։ Սակայն ես կարծում եմ, որ երկու ուղղություններով էլ գրանցվող ցանկացած առաջընթաց կարող է դրական ազդակ լինել մյուս գործընթացի համար։

Հարց. Լա՞վ, իսկ արդյոք կարևոր է, թե ո՞ր ուղղությունն է առաջինը շարժվում առաջ:

Արարատ Միրզոյան. Դա կարևո՞ր է։

Հարց. Ես Ձեզ եմ հարցնում։

Արարատ Միրզոյան. Գիտեք՝ այս պահին մենք իսկապես ունենք շոշափելի հնարավորություն։ Սա, ըստ էության, քաղաքական առաջնորդության խնդիր է։ Հարցն այն է, թե ինչ ապագա ենք մենք պատկերացնում ու առաջարկում մեր հասարակություններին, մեր պետություններին և ընդհանրապես՝ մեր տարածաշրջանին։ Մենք կարող ենք լինել լավ հարևաններ։ Կարող ենք զարգացնել փոխշահավետ առևտուրը, նախաձեռնել ու իրագործել համատեղ էներգետիկ նախագծեր։ Աշխարհն այսօր նոր էներգետիկ կապեր է որոնում, և մեր տարածաշրջանն ունի այդ ներուժը։ Ավելին, եթե նայենք տարածաշրջանային քաղաքական գործընթացներին՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում, ապա տեսնում ենք, որ մեր դիրքորոշումները հաճախ բավական մոտ են միմյանց։ Այսինքն՝ համագործակցությունը կարող է և պետք է դուրս գա միայն սահմանային առևտրի շրջանակներից։ Ունենք հնարավորություն։ Կկարողանա՞նք արդյոք օգտվել այդ հնարավորությունից՝ սա է հարցը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի կողմից արվում են հնարավորինս կառուցողական քայլեր այս գործընթացում։

Հարց. Վերջին հարցս վերաբերում է ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին։ Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի Արևմուտքի հետ, Արևմուտքն էլ՝ Ռուսաստանի։ Ուկրաինայի պատերազմը դեռևս շարունակվում է, և դժվար է կանխատեսել դրա ելքը, իսկ Տրանսատլանտյան միասնությունը, Թրամփի վարչակազմից հետո, կարծես թե ենթարկվում է որոշ ճնշումների։ Այս համատեքստում՝ ինչպե՞ս եք գնահատում գլոբալ հակամարտությունների այս պատկերը։

Արարատ Միրզոյան. Կարճ ասած՝ դուք բավականին ճշգրիտ նկարագրեցիք իրավիճակը։ Աշխարհն այսօր բախվում է լուրջ անորոշությունների և ցնցումների։ Մենք գտնվում ենք մի խաչմերուկում, որտեղ միևնույն ժամանակ առկա են և՛ գլոբալ կայունացման հնարավորություններ, և՛ հակամարտությունների խորացման ու երկարաձգման վտանգներ։ Կարծում եմ՝ ներկայումս աշխարհում գրեթե ոչ ոք վստահությամբ չի կարող կանխատեսել զարգացումների ուղղությունը։ 

Եվ եթե վերադառնում ենք մեր տարածաշրջան, հարցը ձևակերպվում է հետևյալ կերպ՝ մենք նպաստում ենք այդ գլոբալ անկայունությանը, թե՞ ձգտում ենք դառնալ կայունության կղզի։ Սա իսկապես մեր իսկ որոշելիքն է։ Մենք կարող ենք ընտրություն կատարել։ Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար։ Այն ապագան, որը հիմնված է ներկա պահին ընդունվող համարձակ ու խելամիտ որոշումների վրա։ Կարող ենք ձևավորել ավելի ապահով, ավելի կանխատեսելի ու բարեկեցիկ միջավայր մեր քաղաքացիների և գալիք սերունդների համար։ Բայց կա նաև այլ ճանապարհ՝ շարունակել առաջնորդվել հին մոտեցումներով՝ թշնամանք, հակամարտություն, փոխադարձ անհանդուրժողականություն։ Դա, անկեղծ ասած, երբեմն հեշտ է թվում՝ քան ապագա կառուցելը։ Չէ՞ որ հեշտ է անվերջ թվարկել պատճառներ՝ թե ինչու չի ստացվում հաստատել հարևանություն։ Դուք կարող եք մատնանշել տասը պատճառ, ես կարող եմ ավելացնել ևս տասնհինգը, մեր ադրբեջանցի գործընկերները՝ ևս քսան։ Եվ բոլոր պատճառները կարող են իրենց տրամաբանությունն ունենալ։ Բայց եթե ցանկությունն այն է, որ թշնամությունը շարունակվի, ապա դա անելն ամենահեշտն է։ 

Հարց. Երբ համեմատում եք ներկան անցյալի հետ, արդյո՞ք հիմա է ճիշտ ժամանակը՝ խաղաղություն հաստատելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ստորագրելու, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այսօր ավելի հե՞շտ է։

Արարատ Միրզոյան. Կփորձեմ պատասխանել մի փոքր այլ կերպ, եթե դեմ չեք։ Չեմ կարող պնդել, որ հենց հիմա է «ճիշտ» ժամանակը։ Հնարավոր է՝ նման կատարյալ պահ երբեք էլ չլինի։ Բայց վստահությամբ կարող եմ ասել, և կարծում եմ, որ իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն դա, երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց։ Միգուցե ժամանակը հարմար չէ, միգուցե երբեք էլ չի լինի, բայց եթե անկեղծ գնահատենք՝ որտեղ ենք հիմա, ապա կարող ենք ասել, որ երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը։

Հարց. Շատ շնորհակալ եմ, պարո՛ն նախարար, Ձեր մեկնաբանությունների համար։

Արարատ Միրզոյան. Ես եմ շնորհակալ:

Դիտումների քանակ479
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ադրբեջանի հետ մեր հարաբերություններն ունեն դաշնակցային բնույթ. Լավրովը՝ Բայրամովի հետ հանդիպմանը 23:2117 Հլս, 2026
  • Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ 23:0017 Հլս, 2026
  • Սպասարկում են նույն շահը, ի՞նչ տարաձայնություն ունենան. քաղաքագետը՝ ընդդիմադիր 2 խմբակցության մասին 22:4517 Հլս, 2026
  • Յուլիս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 22:2717 Հլս, 2026
  • Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում կգործի լուսացույց 22:1217 Հլս, 2026
  • Հարցազրույց Էդգար Մանուչարյանի հետ 22:0017 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.07.2026 21:5117 Հլս, 2026
  • «Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C». Լևոն Ազիզյան 21:3617 Հլս, 2026
  • Փառատոններն օգնում են բացահայտել Կողբը 21:1917 Հլս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Այսօր չկա տարաձայնություն, վաղը կարող է լինել. ինչն է միավորում ընդդիմությանը | 17.07.2026 21:0017 Հլս, 2026
  • Մոնումենտի հողամասերի ապօրինի օտարման համար չորս անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 20:5517 Հլս, 2026
  • «Հզորացիր, հզորացրու». մեկ շաբաթ «Հորիզոն» ճամբարում 20:5217 Հլս, 2026
  • Կոբախիձեն՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին 20:4517 Հլս, 2026
  • Պակիստանը բանակցություններ է վարում Քուվեյթի հետ պաշտպանական պակտի ընդլայնման շուրջ. Reuters 20:3917 Հլս, 2026
  • Հայկական ցեոլիտը հողեր կմաքրի՞ 20:2517 Հլս, 2026
  • Իբրահիմ Մալուֆը Կոմիտասի թանգարանում 20:1417 Հլս, 2026
  • Երբ շնչելը դժվարանում է. թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն 20:0617 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 17. 2026 19:5717 Հլս, 2026
  • Apple-ն առաջ է անցել Nvidia-ից և դարձել աշխարհի ամենաթանկ ընկերությունը 19:4917 Հլս, 2026
  • Աղստևն այլևս հունից դուրս չի գա. հիմնարար աշխատանքներ են կատարվում 19:4217 Հլս, 2026
  • Լավրովն ընդունել է Ադրբեջանի ԱԳ նախարարին 19:3517 Հլս, 2026
  • Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին 19:2717 Հլս, 2026
  • Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ 19:2417 Հլս, 2026
  • Գազիֆիկացվում են Վաղարշապատի գյուղերը 19:1617 Հլս, 2026
  • Երևանի համար 127 դպրոցը ներառվել է Տնտեսագիտական համալսարանի կառուցվածքում 19:0917 Հլս, 2026
  • Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով 19:0217 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեղադրանք Երևանի նախկին քաղաքապետին՝ Մոնումենտի հողամասերն ապօրինի օտարելու համար 19:0017 Հլս, 2026
  • Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը 18:5317 Հլս, 2026
  • Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ 18:4217 Հլս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք․ Դատախազություն 18:3017 Հլս, 2026
  • Էնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ 18:2217 Հլս, 2026
  • ՀՀ ՔԿ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում է. քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 18:1317 Հլս, 2026
  • Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին 18:0617 Հլս, 2026
  • Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը 17:5817 Հլս, 2026
  • ԱՄԷ գործարար պատվիրակության հետ քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր 17:5117 Հլս, 2026
  • Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը 17:4317 Հլս, 2026
  • Մոսկվան հետևողականորեն աջակցում է Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով 17:3417 Հլս, 2026
  • 35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում 17:2217 Հլս, 2026
  • «3+3» հարթակի նկատմամբ հետաքրքրությունն աճել է. Լավրովն ընդունել է Բայրամովին 17:1217 Հլս, 2026
  • Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով 17:0317 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները իրենց պլանները սկսել են կապել Հայաստանի հետ 17:0017 Հլս, 2026
  • Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարվել է 16:5917 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ 16:5117 Հլս, 2026
  • Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ 16:4217 Հլս, 2026
  • Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ 16:3317 Հլս, 2026
  • Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ 16:2417 Հլս, 2026
  • Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ» 16:1517 Հլս, 2026
  • ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը 16:0617 Հլս, 2026
  • Ինչպես ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ. պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը 15:5817 Հլս, 2026
  • Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ում ընտրական գործընթացներին միջամտելու մեղադրանքները. Պեսկով 15:4717 Հլս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը 15:3617 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին լարվածության հետևանքով զոհերի թիվը հասնում է 40-ի 15:2517 Հլս, 2026
  • Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել․ «Վեոլիա ջուրը»՝ Բյուրեղավանի դեպքի մասին 15:1617 Հլս, 2026
  • Համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել 15:0517 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | 2025-ին ՀՀ-ում 605 մլն դոլարի օտարերկյա ուղղակի ներդրում է արվել | 17.07.2026 15:0017 Հլս, 2026
  • «Ամիօ բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 129 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5417 Հլս, 2026
  • «Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագմանը 14:4217 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:3117 Հլս, 2026
  • Շատիվանք վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է 14:2017 Հլս, 2026
  • Հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:1017 Հլս, 2026
  • Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները 13:5817 Հլս, 2026
  • Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին 13:4717 Հլս, 2026
  • Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի կողմից անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 13:3617 Հլս, 2026
  • ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ 13:2417 Հլս, 2026
  • ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ 13:1317 Հլս, 2026
  • Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան 13:1317 Հլս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները 13:0217 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 |Լեփ-լեցուն դահլիճները ապագայի նկատմամբ համոզվածության նշան են. վարչապետ| 17.07.2026 13:0017 Հլս, 2026
  • Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարի և նրան օժանդակած 2 անձի՝ փողերի լվացմանն առնչվող գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան 12:5017 Հլս, 2026
  • Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը 12:3817 Հլս, 2026
  • «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան 12:2817 Հլս, 2026
  • Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան 12:1517 Հլս, 2026
  • Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, կան հոսպիտալացվածներ. ՀՀ ԱՆ 12:0217 Հլս, 2026
  • Ֆրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրը 11:5517 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է 11:4117 Հլս, 2026
  • Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևանների հետ. Կոբախիձե 11:2917 Հլս, 2026
  • Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում 11:1617 Հլս, 2026
  • Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է 11:0517 Հլս, 2026
  • GAIFF Pro հարթակը հայտարարել է այս տարվա մրցանակակիրներին 10:5617 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր 10:4217 Հլս, 2026
  • ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները 10:2417 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի նավահանգստում հինգ կամուրջ է ոչնչացվել 10:2217 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Պետությունը աջակցում է հակամարտության գոտիներից հայերի տեղափոխմանը | 17.07.2026 10:0017 Հլս, 2026
  • Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 09:1917 Հլս, 2026
  • Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին 08:4417 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2317 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0517 Հլս, 2026
  • Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելո COP17-ին 00:5917 Հլս, 2026
  • Սիմոն Աբգարյանը «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր 00:4117 Հլս, 2026
  • Քննարկվել են հայ-բուլղարական մշակութային համագործակցության ամրապնդման հնարավորությունները 00:3017 Հլս, 2026
  • Ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով 00:1917 Հլս, 2026
  • Պակիստանն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել դադարեցնել բախումները 23:4616 Հլս, 2026
  • 2027-ի հուլիսին Արագածոտնի մարզի Կարին գյուղը կունենա նոր կրթահամալիր 23:2716 Հլս, 2026
  • Հայրենադարձության դիմումները շատացել են. 75%-ը Ռուսաստանից են 23:0116 Հլս, 2026
  • Մհեր Գրիգորյանն արձակուրդում կգտնվի 22:4216 Հլս, 2026
  • Հարցազրույց Արփինե Հովհաննիսյանի հետ 22:2016 Հլս, 2026
  • Լուրեր 22:00 | «TRIPP+»-ը TRIPP զարգացման ընկերության հետ ունի շատ անուղղակի կապ. Միրզոյան 22:0016 Հլս, 2026
  • «Շուրջ 600 նոր մասնագետ՝ ագրոպարենային ոլորտի համար» 21:4216 Հլս, 2026
  • Գործարկվել է CBD COP17-ի պաշտոնական կայքը 21:2916 Հլս, 2026
  • Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ Նիկոլ Փաշինյան 21:1916 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015