Այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանի Իսակովի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել։ Բախվել են թիվ 75 և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից։
Ըստ նախնական տվյալների՝ երեք անձ բուժօգնության է դիմել։