Հայաստանի քայլերը ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ. փոխարտգործնախարարը՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մասին:
Ադրբեջանում սահմանափակվել է Sputnik Azerbaijan և BBC News Azərbaycanca գործակալությունների աշխատանքը:
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցի շուրջ:
Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահները ևս հեռախոսազրույց են ունեցել: Զելենսկին «շատ առարկայական» է որակել Թրամփի հետ շփումը:
Կրեմլը հայտարարել է Պուտինի և Թրամփի արագ հանդիպման անհրաժեշտության մասին:
Եվրոպացի քաղաքական գործիչներն այն դիրքորոշմանն են, որ խաղաղ բանակցություններն անհնար են առանց Ուկրաինայի ու Եվրոպայի:
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել նախկին նախագահ Պորոշենկոյի նկատմամբ:
Կանադան երբեք չի լինի 51-րդ նահանգը. Թրյուդո:
Մյունխենում մեքենան մխրճվել է բազմության մեջ. տուժել է առնվազն 28 մարդ:
Սերբիայում հակակառավարական ցույցերը չեն դադարում: