Մայիսի 24-ին` ժամը 03։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։24-ին, մարվել՝ 03։36-ին։
Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ բեռնախցիկն ու սրահը՝ մասամբ։