• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Հասարակությունը չի աջակցել պետականամետ ընդդիմությանը. Շիրինյան Բաց հարթակ. Հասարակությունը չի... 20:32
Վաշինգտոն-Թեհրան համաձայնություն. ի՞նչ կփոխվի Վաշինգտոն-Թեհրան համաձայնություն. ի՞նչ կփոխվի 20:11
Օրը՝ 60 վայրկյանում | 16.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 16.06.2026 20:29
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կառավարության որդեգրած քաղաքականությունը նպատակ ունի զարգացնել գիտական ներուժը՝ դարձնելով այն միջազգայնորեն մրցունակ. ԿԳՄՍ նախարար
Հասարակություն
10:2610 Նմբ, 2024

Կառավարության որդեգրած քաղաքականությունը նպատակ ունի զարգացնել գիտական ներուժը՝ դարձնելով այն միջազգայնորեն մրցունակ. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա կապակցությամբ։

«Գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, շնորհավորում եմ Գիտության միջազգային օրվա առթիվ։

Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների և ծավալվող անորոշության առջև, հանրային ակնկալիքը՝ գիտության միջոցով հարցերի պատասխաններ գտնելու, միայն աճում է։

Գիտելիքահեն տնտեսությունը, հանրային բոլոր ոլորտներում խելացի գործիքակազմերի ներդնումը, մեծաքանակ տվյալների վերլուծության կարիքն ըստ էության հետազոտական նվազագույն հմտությունների անհրաժեշտություն են դնում ոչ միայն գիտնականների, այլ նաև մասնագիտական ծառայությունների ոլորտում ներգրավված բազմաթիվ մարդկանց, կյանքի տարբեր իրավիճակներում հայտնվող քաղաքացիների համար։

ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված գիտության ու կրթության ոլորտի բարեփոխումներին, նպատակ ունի զարգացնել գիտական ներուժը՝ դարձնելով այն միջազգայնորեն մրցունակ։

Ցանկանում եմ առանձնակի շեշտել թե՛ բնական, թե՛ հումանիտար և հասարակական գիտությունների զարգացման առաջնահերթությունը և մեկը մյուսին փոխլրացնելու կարևորությունը, որով պայմանավորված է պետության և հանրության իրական զարգացումը։ Ընդ որում՝ ցանկանում եմ ուրախությամբ շեշտել, որ Կառավարության ծրագրով 2021 թվականին գիտության ոլորտում նախանշած հիմնական թիրախներն արդեն իսկ իրականություն են և հնարավոր են դարձնում մտածել հաջորդ փուլի զարգացման ռազմավարության մասին։

Մասնավորապես՝ գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մրցունակ է դարձրել ոլորտում գիտնականների աշխատավարձը՝ բարձրացնելով միայն բազային ֆինանսավորումը մինչև 300 տոկոսով, ներդնելով թեմատիկ ֆինանսավորման տարաբնույթ ձևաչափեր, նոր դրամաշնորհներ, որոնց շնորհիվ երիտասարդ գիտնականներն ու ասպիրանտները վերապատրաստվում են արտերկրի լավագույն գիտական կենտրոններում։

Հիմնվում են հեռավար լաբորատորիաներ՝ արտերկրի հեղինակավոր գիտնականների հետ համատեղ, արտերկրի գիտնականները, այդ թվում՝ Սփյուռքից, նաև տեղափոխվում են Հայաստան՝ տեղի հետազոտողների հետ գիտական աշխատանք իրականացնելու, նաև դասավանդելու։

Իրականացվում են տնտեսության համար կարևոր կիրառական բնույթի հետազոտություններ, երկրի պաշտպանունակությանն ուղղված գիտական աշխատանքներ, յուրաքանչյուր տարի ձեռք են բերվում արդիական բարձրարժեք գիտական սարքավորումներ՝ աննախադեպ ծավալներով, որոնք թույլ են տալիս մեր երկրում իրականացնել ամենաբարձր մակարդակի հետազոտական աշխատանք՝ միզազգայնորեն մրցունակ գիտական համայնք ձևավորելով։

Այս աշխատանքների շնորհիվ մենք արդեն երկու տարի շարունակ գրանցում ենք գիտության մեջ զբաղված հետազոտողների թվի աճ՝ կոտրելով նախորդ տարիների՝ գիտական աշխատանքով զբաղվածների թվի նվազման միտումը։ Ընդ որում՝ գիտությամբ զբաղվողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ գիտնականները՝ ցույց տալով, որ գիտությամբ զբաղվելը մեզանում դառնում է մրցունակ ու հետաքրքիր կենսագիծ երիտասարդների համար։

Դրան են ուղղված նաև դպրոցականների շրջանում գիտությամբ զբաղվելու հեռանկարը խրախուսելու քայլերը․ 2021թվականից կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոնը, այս տարի առաջին անգամ իրականացվեց Գիտության շաբաթը՝ գործընկերների հետ համագործակցությամբ, դպրոցներում հիմնվող բնագիտական և տեղեկատվական նոր լաբորատորիաները գալու են խթանելու փորձարարական միտքն ու միջավայրը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հետազոտական աշխատանքի ընտրության համար։

Միաժամանակ տարաբնույթ ցուցանիշները վկայում են, որ գնալով ավելի ու ավելի մեծ գիտական արդյունք է ստեղծվում բուհերում, որը պետք է միայն խրախուսել՝ հնարավորինս ինտեգրելով բարձրագույն կրթությունն ու գիտությունը։ Կառավարության առաջնահերթ ծրագրերից համարվող Ակադեմիական քաղաքը դառնալու է բարձրագույն կրթության և հետազոտության համար անհրաժեշտ որակյալ միջավայր՝ ձևավորելով գիտությամբ զբաղվելու հրաշալի միջավայր։ Գիտության և բարձրագույն կրթության զարգացման օրակարգերի ինստիտուցիոնալ հենքն ապահովելու է հանրային քննարկման ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։

Գիտության զարգացման շուրջ խոսակցության հերթական առիթը կունենանք գիտության զարգացման ռազմավարության շրջանակում, որը նախատեսում ենք մեկնարկել առաջիկայում։ Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, որտեղ առաջ գնալու նախապայմանը դժվար հարցերի մասին խոսելն ու դրանց պատասխանները փնտրելն է։ Գիտությունն է դժվար հարցերին պատասխանելու ամենաարդյունավետ ձևերից մեկը, որտեղ խիստ կարևոր է ազնվությունը, կասկածելու ունակությունն ու սխալներից սովորելու կարողությունը։

Մաղթում եմ մեր գիտնականներին, հետազոտողներին, գիտության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մտքի ազատություն և ստեղծագործ ու արդյունավետ աշխատանք։

Շնորհավո՛ր Գիտության միջազգային օր»,- ասված է ուղերձում:

Դիտումների քանակ86
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր 09:3017 Հնս, 2026
  • Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և զենքի մատակարարում Ուկրաինային․ G7 երկրների խոստումը 09:1817 Հնս, 2026
  • Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:1217 Հնս, 2026
  • ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը 08:5617 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2317 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 07:5917 Հնս, 2026
  • Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026/27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում 01:1217 Հնս, 2026
  • Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները 00:4417 Հնս, 2026
  • Իրանի ներկայիս ղեկավարությունը շատ ռացիոնալ է. Թրամփ 00:2517 Հնս, 2026
  • Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում 23:5116 Հնս, 2026
  • Տարածաշրջանում խաղաղությունն արդեն գործնական արդյունքներ է տալիս. Ֆիդան 23:2716 Հնս, 2026
  • 21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը 23:1516 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից կգործարկվի անապահովության գնահատման նոր համակարգը. փորձարկվել է Կոտայքում և Սյունիքում 23:0016 Հնս, 2026
  • Գերմանիայում ՀՀ դեսպանատանը պատվո մեդալ է հանձնվել Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի նախագահին 22:5516 Հնս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի վաղը 22:4816 Հնս, 2026
  • 18 տարի անց թենիսի Դևիսի գավաթը Հայաստանում է 22:3916 Հնս, 2026
  • 12-ամյա տղան դեռ զգում է թմրանյութի հետևանքները, որտեղից է այն հայտնվել օրգանիզմում. կա մեղադրյալ 22:2116 Հնս, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0816 Հնս, 2026
  • Օրենսդիրներն իրավապահներից պահանջում են հայտնաբերել ընտրահանցագործությունների ամբողջական սխեման 21:5716 Հնս, 2026
  • Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ․ Հայհիդրոմետ 21:4116 Հնս, 2026
  • Ռուստամ Բաքոյանը Ստրասբուրգ է գործուղվել 21:2516 Հնս, 2026
  • Ռուսական սահմանափակումներն ու հայկական սցենարը 21:1116 Հնս, 2026
  • Լուրեր 21։00 | TRIPP-ը բացելու է նաև Պարսից ծոց-Սև ծով հաղորդակցության ուղիները.վարչապետի անդրադարձը 21:0016 Հնս, 2026
  • Երեխաների սնուցումը վաղ տարիքում 20:5816 Հնս, 2026
  • Քրեաօլիգարխիկ համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու. ՀՀ վարչապետ 20:5416 Հնս, 2026
  • Սկսել ենք ավելի շատ ներդրումներ անել ապագայի համար. ֆինանսների նախարար 20:5116 Հնս, 2026
  • Ջորջ Դոքմեջյանի հիշատակին 20:4816 Հնս, 2026
  • Լավրովը և Ֆիդանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը 20:4516 Հնս, 2026
  • Երևանում բացվել է Նորայր Մնացականյանի հուշաքարը 20:4216 Հնս, 2026
  • 44 միլիոնանոց գույքը թույլ են տվել վաճառել 6 միլիոնով. դատախազության բացահայտումը 20:3916 Հնս, 2026
  • Յունիս 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3816 Հնս, 2026
  • «Չլվացվող կառուցվածքներ». մեկ փերֆորմանս՝ շատ կարծրատիպեր 20:3416 Հնս, 2026
  • Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել 20:3116 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.06.2026 20:2916 Հնս, 2026
  • Ողջունել եմ Նիդերլանդների աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը. Ալիև 20:2616 Հնս, 2026
  • Քննարկվել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության հարցեր 20:2216 Հնս, 2026
  • Ուկրաինայից պղպեղ կամ հայկական այլ ապրանք չի վերադարձվել. տարածվող լուրերը կեղծիք են 20:1816 Հնս, 2026
  • Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը. Ուշակով 20:1316 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 16. 2026 20:0816 Հնս, 2026
  • «Հանուն Հանրապետության» կուսակցությունը կդիմի ՍԴ՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները 20:0416 Հնս, 2026
  • Զելենսկին հրաժարվել է Մոսկվայում հանդիպում անցկացնելու Կրեմլի առաջարկից 19:5716 Հնս, 2026
  • Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումը 19:5216 Հնս, 2026
  • Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նախագահին 19:4516 Հնս, 2026
  • «Անդակո» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 665 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3916 Հնս, 2026
  • Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է 19:2816 Հնս, 2026
  • Խորհրդարանը քննարկել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ու հարակից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները 19:2416 Հնս, 2026
  • Ծնողը կարող է բացակայել աշխատանքից և վարձատրվել. ԱԺ-ում քննարկվել է «ծնողական ժամ» սահմանելու մասին նախագիծը 19:1316 Հնս, 2026
  • Մաշտոցի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել 19:0616 Հնս, 2026
  • Լուրեր 19։00 | Կեղծ լուր Ուկրաինայից բեռների վերադարձի մասին․ ի՞նչ են ասում արտահանողն ու ՍԱՏՄ-ն 19:0016 Հնս, 2026
  • Բոլոր երեխաները հավասար են, սիրված ու ընդունված 18:5716 Հնս, 2026
  • G7-ի շրջանակում Պուտինի հետ հանդիպելու՝ Զելենսկու հրավեր չենք ստացել. Պեսկով 18:4916 Հնս, 2026
  • Նոր կարգավորումներ են առաջարկվում մշակութային օրենսդրությունը կանոնակարգող օրենքում 18:4216 Հնս, 2026
  • Դիմում է ներկայացվել ԿԸՀ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով 18:3016 Հնս, 2026
  • Քննարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենսդրական փոփոխությունների փաթեթը 18:2816 Հնս, 2026
  • Գոհունակությամբ նշում եմ Հայաստանի ակտիվ գործունեությունը՝ որպես ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր. Նուրլան Երմեկբաև 18:2016 Հնս, 2026
  • Լավրովն ու Ֆիդանը բանակցություններում հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը 18:0816 Հնս, 2026
  • 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից 18:0416 Հնս, 2026
  • Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին 18:0116 Հնս, 2026
  • Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում 17:5116 Հնս, 2026
  • Սիբիհան շնորհավորել է Ռուբիոյին Իրանի հետ գործարքի կապակցությամբ 17:4216 Հնս, 2026
  • Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը 17:3316 Հնս, 2026
  • Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում 17:2116 Հնս, 2026
  • ՀՀ-ի տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող՝ 12,4 միլիոն դոլար արժեքով, 67 հա մակերեսով հողատարածք. Դատախազություն 17:1316 Հնս, 2026
  • Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը 17:0416 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Այսուհետ յուրաքանչյուր տարին լինելու է հետհեղափոխական ՀՀ-ի լավագույն տարին. վարչապետ 17:0016 Հնս, 2026
  • Պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները. «Հանրապետություն» կուսակցություն 16:5216 Հնս, 2026
  • Թրամփը հայտնել է Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին 16:4616 Հնս, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը 16:3716 Հնս, 2026
  • Առանց ԱՄՆ-ի Իսրայելը գոյություն չէր ունենա. Թրամփ 16:3216 Հնս, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3016 Հնս, 2026
  • Վարորդական իրավունքից զրկված անձանց՝ վարորդականը վերականգնելու կարգը կփոխվի. նախագիծ 16:2316 Հնս, 2026
  • Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները 16:2016 Հնս, 2026
  • ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված 16:1116 Հնս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է 16:0316 Հնս, 2026
  • Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցության ընթացքին 15:5316 Հնս, 2026
  • Պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս՝ ՀՀ-ում քաղաքական ազդեցություն ունենալու. Փաշինյան 15:4816 Հնս, 2026
  • Հանդիպում Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ քննարկվել է ռազմավարական հուշագրի իրականացումը. ԲՏԱ նախարար 15:4016 Հնս, 2026
  • Իրանի հետ գործարքն արդեն կնքվել է. Թրամփ 15:3516 Հնս, 2026
  • ՀՀ-ի՝ հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դառնալու գործընթացը տեղի է ունենում շատ տեսանելի տեմպերով. Փաշինյան 15:3016 Հնս, 2026
  • 2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թիվը. Փաշինյան 15:2116 Հնս, 2026
  • Բելառուսը ռուս-ուկրաինական պատերազմի մեջ ներքաշելն անթույլատրելի է. Լուկաշենկո 15:1616 Հնս, 2026
  • Ինչպես և ինչու է կենսաթոշակները բարձրացնելու որոշում կայացվել. Փաշինյանի պարզաբանումը 15:0716 Հնս, 2026
  • 2026-ի ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. վարչապետ 15:0516 Հնս, 2026
  • Հայ ժողովրդի քվեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը. Իտալիայի վարչապետը՝ Փաշինյանին 15:0316 Հնս, 2026
  • Ասում է՝ ոչխարներին առաջս եմ անում, տանեմ ցույցի, գլուխը 5000 ... ո՞ր կոնտեքստի մեջ դա ընտրակաշառք չէ. Ալեքսանյան 14:3616 Հնս, 2026
  • Վարչապետի ամփոփիչ ելույթը 2025-ի բյուջեի կատարողականի վերաբերյալ | ՈՒՂԻՂ 14:3116 Հնս, 2026
  • Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 14:2616 Հնս, 2026
  • Խոստացել են ընտրակաշառքի դիմաց աջակցել «Ուժեղ Հայաստանին». ձայնագրություն 14:2416 Հնս, 2026
  • Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն 14:1216 Հնս, 2026
  • Քաղաքական դաշտի մաքրում ենք նախատեսում ընտրակաշառատու սրիկաներից. Վահագն Ալեքսանյան 14:0116 Հնս, 2026
  • Հայաստանը կես տարի առաջ երկաթգծային փակուղի էր, հիմա ամբողջ աշխարհը մեզ համար բաց է. Ռուբինյան 13:5416 Հնս, 2026
  • ԱԽ քարտուղարը Save Armenia-ի պատվիրակության անդամների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը 13:4916 Հնս, 2026
  • ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 20-ին 13:4816 Հնս, 2026
  • Արաքսիա Սվաջյանը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին 13:4116 Հնս, 2026
  • Հեչ եղե՞լ է՝ ձեր բարեկամին զանգեք ասեք՝ կգա՞ս քաբաբ ուտենք, ինքն ասի՝ գիժ ե՞ս, արա, ինչի՞ ես բաց կապով զանգել. Ռուբինյան 13:3116 Հնս, 2026
  • ԱՄՆ-ի հետ համաձայնությունները կարևոր են պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու ճանապարհին. Փեզեշքիան 13:2516 Հնս, 2026
  • Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան 13:1716 Հնս, 2026
  • Մենք ընդդիմությանը խորհուրդ ենք տալիս ինքնալուծարվել, չվերցնել մանդատներ. Ռուբինյան 13:1116 Հնս, 2026
  • Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկվել է՝ 4750 դոլարից հասնելով գրեթե 9500 դոլարի. ԱԺ-ում քննարկվում է պետբյուջեի կատարման՝ 2025-ի հաշվետվությունը 13:0316 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «10 հազար դրամ կտամ բենզին կլցնի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով | 16.06.2026 13:0016 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015