ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար արևմտյան արտադրության հեռահար հրթիռների օգտագործման թույլտվությունը հիմնովին չի փոխի իրավիճակը ռուս-ուկրաինական հակամարտությունում, և կոչ է արել չկենտրոնանալ այդ հարցի վրա։
Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրավական տեսանյունից հնարավոր է հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը, սակայն նման որոշումներ կայացնում են բացառապես Կիևին համապատասխան համակարգեր մատակարարող պետությունները։ Նա հիշեցրել է, որ միայն Մեծ Բրիտանիան տարեկան երեք միլիարդ ֆունտ է ծախսում Ուկրաինային ռազմական օգնության վրա, Միացյալ Նահանգները վերջերս համաձայնության է եկել Կիևին ութ միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի շուրջ, Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան և դաշնակցային այլ երկրներ շարունակում են օգնության տրամադրումը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նշել է, որ չի վախենում ԱՄՆ նաագահական ընտրությունների արդյունքից՝ ո՛չ դաշինքի գործունեության, ո՛չ էլ Ուկրաինային ապագա աջակցության հարցում։
Ռյուտեն հայտարարել է, որ հաջորդ երկուշաբթի կսկսվեն դաշինքի երկրների «Ստադիֆաստ» ամենամյա միջուկային զորավարժությունները։ Դրանք կանցկացվեն Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային ծովում, Բելգիայում և Նիդերլանդներում։
«Կենսականորեն կարևոր է փորձարկել մեր պաշտպանությունը և ամրապնդել դրանք»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ այս վարժանքները պետք է ցույց տան, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պատասխանել ցանկացած սպառնալիքի։
Միջազգային նորությունները՝ ռեպորտաժում։