• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Ռուսաստանին ուղղված Թրամփի «վերջնագրին» Այլ հայացք Ռուսաստանին ուղղված... 15:44
Մարտիրոսի Սուրբ Աստվածածին վիմափոր եկեղեցին՝ «Բաց երկնքի տակ» Մարտիրոսի Սուրբ Աստվածածին վիմափոր... 01:05
Վարչապետի՝ Բրյուսել և Փարիզ այցերի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ Վարչապետի՝ Բրյուսել և Փարիզ... 01:01
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ապահով թվային տարածք ստեղծելը միասնական ջանքեր է պահանջում. Գևորգ Մանթաշյան
Քաղաքականություն
12:1901 Հոկ, 2024

Ապահով թվային տարածք ստեղծելը միասնական ջանքեր է պահանջում. Գևորգ Մանթաշյան

Երևանում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 1-ն անցկացվում է երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը,  որի շրջանակում կկայանա նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը համաժողովի շրջանակում անցկացվող «Թվայնացումը պետք չէ կանգնեցնել. որտեղ ենք  ստորակետ դնում» թեմայով նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, կարևորել Եվրասիական տնտեսական միության  (ԵԱՏՄ) տիրույթում այնպիսի արդիական և կարևոր թեմաների քննարկումը, ինչպիսիք են թվայնացումը, կիբեռանվտանգությունը և ոչ միայն։

Գևորգ Մանթաշյանը նշել է, որ արագ զարգացող թվային դարաշրջանում մեր տարածաշրջանը կանգնած է ճամփաբաժանին, և այս համաժողովի շրջանակներում կայացրած որոշումները կարող են սահմանել միլիոնավոր մարդկանց ապագան Եվրասիական տարածաշրջանում։

Նախարարի առաջին տեղակալն իր ելույթում անդրադարձել է թվային ինքնիշխանությանը, բայց և նշել թվայնացման ընդհանուր գործընթացների ընձեռած  հնարավորությունները՝ տնտեսական աճի, արտադրողականության բարձրացման, մրցունակության բարձրացման, հանրային ծառայությունների որակի բարձրացման և կյանքի որակի բարելավման համատեքստում: Սակայն, չնայած այս ամենին, նշվել է, որ թվային տեխնոլոգիաները նաև մարտահրավերներ են ներառում՝ հատկապես կիբեռհարձակումներով, ապատեղեկատվության տարածմամբ, որոնց առնչվում են ԵԱՏՄ անդամ պետությունները, և որոնց դիմակայելը, ապահով թվային տարածք ստեղծելը, միասնական ջանքեր է պահանջում։

 Անդրադարձ է եղել  բնակչության թվային գրագիտության և հմտությունների զարգացման կարևորությանը, թվային տեխնոլոգիաների կիրառությանը կենցաղում, տնտեսության տարբեր ոլորտներում։

 Քննարկմանը մասնակցել են նաև Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության փոխնախարար Ասխաթ Օրազբեկը, Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման նախարարի առաջին տեղակալ Ժումամուդուն Ժումալիևը, Ռուսաստանի ներկայացուցիչը՝ հեռավար։

Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի գլխավոր թեման է «ԵԱՏՄ 10 տարին. հեռանկարներն ու գերակայությունները»։ Համաժողովը համընկնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի հետ և նախատեսում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, երրորդ երկրների կառավարությունների անդամների, խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն:

Դիտումների քանակ37
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Առաջիկա 5 օրերին՝ բարձր ջերմային ֆոն և հրդեհավտանգ իրավիճակ 14:0720 Հլս, 2025
  • Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը․ Փաշինյան 13:4820 Հլս, 2025
  • Վթարային ջրանջաատում Երևանում 13:0020 Հլս, 2025
  • Որոնողական համատեղ աշխատանք Սևանա լճում. քաղաքացիներն անվնաս վերադարձել են ափ 12:0420 Հլս, 2025
  • Արարատյան դաշտի շոգն ասենք, թե Շիրակի գիշերային տեղատարափները․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 11:4220 Հլս, 2025
  • Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ և այլ հարաբերություն ունենալու իրավունք չունի․ Նիկոլ Փաշինյան 11:1420 Հլս, 2025
  • Երկրաշարժ՝ Իրանի հյուսիսում 10:5020 Հլս, 2025
  • Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար 10:2920 Հլս, 2025
  • Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ 10:1420 Հլս, 2025
  • «Տարկովսկին և մենք». Անդրեյ Պլախովի նոր գիրքը 00:5620 Հլս, 2025
  • Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները 00:3320 Հլս, 2025
  • «Սաս Գրուպ»-ը 2025-ի հունվար-մարտին 1 մլրդ 48 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:0820 Հլս, 2025
  • Հուլիսի 20-ի եղանակային կանխատեսումները 23:3719 Հլս, 2025
  • «Ոսկե ծիրան». «Դոն Կիխոտին սպասելիս» ֆիլմի երևանյան պրեմիերան 23:0619 Հլս, 2025
  • Վարչապետի՝ Բրյուսել և Փարիզ այցերի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4119 Հլս, 2025
  • Սիրիայում հայտարարվել է համընդհանուր հրադադար. Աշ-Շարաա 22:2819 Հլս, 2025
  • Մարտիրոսի Սուրբ Աստվածածին վիմափոր եկեղեցին՝ «Բաց երկնքի տակ» 22:0119 Հլս, 2025
  • Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները 21:3219 Հլս, 2025
  • Անգեղակոթ գյուղի մոտակայքում մեքենաներ են բախվել․ 9 քաղաքացի հոսպիտալացվել է 21:2119 Հլս, 2025
  • «Ուրարտիան». Երևանի 3 հուշարձաններ այս եզրույթով ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում 21:1719 Հլս, 2025
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը տարածաշրջանային հարցեր են քննարկել 21:0019 Հլս, 2025
  • Սիրիայի կառավարությունը հայտարարել է երկրում հրադադարի ընդհանուր ռեժիմ սահմանելու մասին 20:5819 Հլս, 2025
  • Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ 20:4719 Հլս, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.07.2025 20:3919 Հլս, 2025
  • Եվրոպական Միությունը ողջունել է Սիրիայի և Իսրայելի միջև հրադադարը 20:3019 Հլս, 2025
  • Մազերի փոխպատվաստում. արդյունավետ պայքար ճաղատության դեմ 20:2119 Հլս, 2025
  • Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Կովկասում հակամարտությունների լուծմանը օգնելու ձգտման համար 20:0719 Հլս, 2025
  • Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից 19:5219 Հլս, 2025
  • Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը մնում է ծայրահեղ անկայուն. Արաղչի 19:2719 Հլս, 2025
  • «Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցը 19:0219 Հլս, 2025
  • Սթրեսից դեպի կայունություն՝ նյարդահոգելեզվաբանի հետ 18:3619 Հլս, 2025
  • Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից 18:0619 Հլս, 2025
  • Լևոն Շանթի և Նիկոլ Աղբալյանի ջանքերով Բեյրութում հիմնադրված Ճեմարանը 95 տարեկան է 17:4319 Հլս, 2025
  • Անցած 6 ամսում Կոտայքի բաժնում արձանագրվել է հանցագործության 547 դեպք, որից բացահայտվել է 455-ը 17:2619 Հլս, 2025
  • Այս տարի մերժվել է կացության կարգավիճակի 634 օտարերկրացու դիմում, 6661-ինը հաստատվել է 17:1619 Հլս, 2025
  • ԱԱԳԼ-ն զարգացնում է գիտահետազոտական կարողությունները 17:1219 Հլս, 2025
  • Էսսե՝ բանավոր քննության փոխարեն. մեթոդը փորձարկվել է, հաջորդ տարի կարող է կիրառվել բոլոր մարզերում 17:0319 Հլս, 2025
  • Լուրեր 17։00 | ԱՄՆ-ն և Ճապոնիան շարունակում են ամրապնդել երկկողմ հարաբերությունները 17:0019 Հլս, 2025
  • Արտերկրից հայաստանյան բանկային համակարգով ֆիզիկական անձանց փոխանցվել է կես միլիարդ դոլարից ավելի 16:4919 Հլս, 2025
  • Վարչապետ Փաշինյանը Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան 16:4819 Հլս, 2025
  • 2 անշարժ գույք, 5 մլն 607 հազար դրամ, 7000 դոլար. ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի հայտարարագիրը 16:3219 Հլս, 2025
  • Ծանրամարտի ազգային հավաքականներն այսուհետ հանդես կգան հայկական արտադրության մրցահագուստով 16:2919 Հլս, 2025
  • Խողովակաշար է վթարվել. ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածնում և հարակից գյուղերում 16:1519 Հլս, 2025
  • Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր 16:0619 Հլս, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015