• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Վիլեն Գաբրիելյանի հետ Հարցազրույց Վիլեն Գաբրիելյանի հետ 01:43
Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից «Ռոսատոմի» աշխատակիցների մի մասը տարհանվել է. «Հարևաններ» Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից «Ռոսատոմի»... 20:19
Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2025 20:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:5313 Սեպ, 2024

Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից` կրթական հնարավորությունները պահպանելու հանձնառությունը երբեք չպետք է խաթարվի. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովի փակման արարողությանը և հանդես է եկել ելույթով:

«Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Օրենսդիր իշխանության հարգելի՛ ներկայացուցիչներ,
Միջխորհրդարանական միության հարգելի՛ նախագահ,
Համաժողովի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունել ձեզ առաջին անգամ Հայաստանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների հոբելյանական՝ տասներորդ գլոբալ համաժողովի շրջանակներում: Ավարտին է մոտենում այս ներկայացուցչական միջոցառումը: Կարծում եմ, որ անցած երկու օրերի ընթացքում ունեցել եք հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ:

Այսօր Ձեզ եմ դիմում ոգեշնչվելով այն վճռականությամբ, որը ներկայացնում է ձեզանից յուրաքանչյուրը: Դուք` երիտասարդներդ, օժտված եք հզոր ներուժով՝ նպաստելու հասարակության առաջընթացին ու զարգացմանը: Որոշումների կայացմանը ձեր ներգրավվածությունը և առաջնորդելու վճռականությունը կարևոր են առաջադեմ, տոկուն և ներառական հասարակության ձևավորման գործում: Ձեր ձայնը, գաղափարներն ու հավակնոտությունն են ձևավորում մեր ապագան: Որպես երիտասարդ խորհրդարանականներ՝ դուք եզակի հնարավորություն ունեք մատաղ սերնդի ձգտումներն ամրագրելու օրենսդրական ձևաչափում: Այս տեսանկյունից հատկապես կարևորում եմ նման հարթակների առկայությունը, ինչը հնարավորություն է ստեղծում լիարժեք իրացնել առաջնորդության ձգտող երիտասարդների ներուժը: Դուք զգալի պատասխանատվություն եք կրում ձեր սերնդի կարիքներն ու ցանկություններն արտահայտելու գործում: Օգտագործեք այս պատասխանատվությունը խելամտորեն, խիզախորեն և, իհարկե, ազնվորեն:

Ներկա աշխարհում, որը նշանավորվում է աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների, տեխնոլոգիաների ու թվային վերաձևակերպումների, սոցիալ-տնտեսական շրջադարձերի, մարտահրավերների ու փորձությունների ներգործությամբ, փոխվում է նաև հասարակական հարաբերությունների դինամիկան և այս համատեքստում, երիտասարդությունը` որպես պետության առանցքային ներուժ, հստակ դերակատարություն ունի: Մարդկային ռեսուրսների որակից է կախված պետական կառավարման համակարգի արդյունավետությունն, ինչն իր հերթին հանգեցնում է տնտեսության բոլոր, այդ թվում սոցիալական ոլորտների արդյունավետության բարձրացմանը։

Կցանկանայի հատկապես կարևորել համաժողովի առանցքային թեմաները՝ կրթությունն ու զբաղվածությունը: Ձեզ եմ դիմում ոչ միայն որպես նախագահ, այլ որպես կրթության, ուսման և աշխատանքի հզոր, փոխակերպող ուժի ջատագով:

Այսօր կրթությունը նախորդ տարիների նման չունի սահմանափակ ռեսուրսներ և չի ճանաչում աշխարհագրական սահմաններ: Գլոբալացված և տեխնոլոգիական առաջընթացի ժամանակահատվածում երիտասարդ սերնդին հասանելի են ամենատարբեր ռեսուրսներ, անսահմանափակ հնարավորություններ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխության առանձնահատկություններով պայմանավորված ներկայում ձևավորվել է նոր տնտեսական համակարգ:

Կրթությունը, գիտելիքը, նորարարությունը և հետազոտությունները 21-րդ դարի իրողություններում կայուն տնտեսական աճի և տնտեսությունների մրցունակության բարձրացման անփոխարինելի տարրերն են, ակտիվներն են, որոնց միջոցով կարելի է հաղթահարել ժողովրդագրական և աշխատանքային սահմանափակումները:

Կրթությունն անսահման հնարավորությունների անկյունաքար է, որը կարող է գեներացնել գաղափարներ, մշակել նոր մոտեցումներ, զորացնել անհատներին, խթանել նորարարությունը և տնտեսության շարժիչ ուժն՝ այսօրվա և վաղվա մարտահրավերներին դիմակայելու համար:

Եթե խոսենք Հայաստանի զարգացման ուղղությունների մասին, դա միանշանակ կրթության, գիտության և բարձր տեխնոլոգիաների ուղղվածությունն է: Գիտելիքահեն միջավայրի ձևավորման միջոցով մենք նպատակադրել ենք զարգացնել այնպիսի տնտեսություն, որն աշխարհին պետք է առաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք։

Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից՝ լինի դա տնտեսական անկում, գլոբալ համաճարակ կամ սոցիալական ցնցում, կրթական հնարավորությունները պահպանելու հանձնառությունը երբեք չպետք է խաթարվի: Այսօրվա աշխարհում, որը հաճախ նշանավորվում է անորոշությամբ, մեր հավաքական պարտականությունն է ապահովել, որ հասարակության հիմնարար սյուները պահպանվեն և ամրապնդվեն անկախ հանգամանքներից:

Հարգելի՛ հյուրեր,

Խոսքիս ավարտին կցանկանայի հույս հայտնել, որ Հայաստանից կհեռանաք դրական հիշողություններով ու տպավորություններով, նոր ծանոթություններով ու նոր էներգիայով՝ ծառայելու ի շահ ձեր երկրների բարգավաճմանը»:

Դիտումների քանակ15
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վերջին զարգացումներից հետո Թեհրանը չի պատկերացնում՝ ինչպես վստահել Վաշինգտոնին․ Արաղչի 01:1621 Հնս, 2025
  • Իրանում վիրավորների թիվը գերազանցում է 2800-ը 00:4221 Հնս, 2025
  • Հունիսի 21-ի եղանակային կանխատեսումները 00:2721 Հնս, 2025
  • ԱԺ-ում կձևավորվի էթիկայի հանձնաժողով. կոնսենսուս կա 00:1021 Հնս, 2025
  • Վարդան Ղուկասյանն ու ՔՊ խմբակցությունը պայմանավորվել են հատ-հատ քննարկել գույքերի վաճառքի հիմքերը 23:5820 Հնս, 2025
  • Ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է. վարչապետի Թուրքիա այցի մանրամասները 23:4320 Հնս, 2025
  • Իրանում ստեղծված իրավիճակը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն տարածաշրջանային կայունությունը, այլ նաև գլոբալ խաղաղությունը․ ԱԳ փոխնախարար 23:2520 Հնս, 2025
  • Քանի դեռ շարունակվում են իսրայելական հարվածները, Իրանը չի բանակցի․ Արաղչի 23:2120 Հնս, 2025
  • 5․1 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում 23:0920 Հնս, 2025
  • Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Նիկոլ Փաշինյան 23:0220 Հնս, 2025
  • «Յուքոմ» ընկերությունը 2024-ի հունվար-մարտին 1 մլրդ 534 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:4520 Հնս, 2025
  • Ամփոփվել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության 2024-ին կատարած աշխատանքը 22:3320 Հնս, 2025
  • Հարցազրույց Վիլեն Գաբրիելյանի հետ 22:1020 Հնս, 2025
  • Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին 21:5520 Հնս, 2025
  • Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը 21:3920 Հնս, 2025
  • Վարչապետը կադրեր է հրապարակել Էրդողանի հետ հանդիպումից 21:2120 Հնս, 2025
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը 21:0020 Հնս, 2025
  • Յունիս 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5920 Հնս, 2025
  • Ռուսաստանը չի ձգտում Ուկրաինայի կապիտուլյացիային. Պուտին 20:5720 Հնս, 2025
  • Ժնևում ընթանում է եվրաեռյակի և Արաղչիի հանդիպումը 20:5420 Հնս, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2025 20:5020 Հնս, 2025
  • ԵՄ-ն ցանկանում է վերանայել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը 20:4620 Հնս, 2025
  • Անձին ազատությունից զրկելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումները. ՄԻՊ 20:4120 Հնս, 2025
  • Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները. հանդիպում ԱԳՆ-ում 20:3720 Հնս, 2025
  • Իրանը նոր հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ 20:3220 Հնս, 2025
  • Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա Անդրեասյան 20:2820 Հնս, 2025
  • Հավասար հնարավորությունը՝ սոցիալական արդարության կարևոր հիմք. միջազգային համաժողով՝ Երևանում 20:2320 Հնս, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 20. 2025 20:1820 Հնս, 2025
  • Իրանի հետ եվրաեռյակի բանակցությունները չեն կանգնեցնի Իսրայելի հարվածները. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ 20:1420 Հնս, 2025
  • Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը 20:1020 Հնս, 2025
  • Հաշվետու համերգ. բեմում պատանի երաժիշտներն են 20:0620 Հնս, 2025
  • Հայաստանը կարևոր գործընկեր է Չեխիայի և չեխ ժողովրդի համար. Մարիան Յուրեչկա 20:0620 Հնս, 2025
  • Քննարկվել են «Հայաստանի 8 մարզում աղբահանության և կոշտ թփոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացման մանրամասները 20:0120 Հնս, 2025
  • Դեսպան Սուրեն Բաղդասարյանը իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորին 19:5620 Հնս, 2025
  • Իսրայելը թեհրանցիներին կոչ է արել տարհանվել 19:5020 Հնս, 2025
  • Հայաստանը դիրքավորվում է կիսահաղորդիչների ոլորտում 19:3720 Հնս, 2025
  • Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել World challenge cup սպորտային մարմնամարզության մրցաշարում 19:2820 Հնս, 2025
  • Մենք պետք է կարողանանք աշխատել այն պետությունների հետ, որոնց հետ չունենք ընդհանուր սահմաններ. Գրիգորյան 19:2120 Հնս, 2025
  • Մոսկվան Դամասկոսի հետ կապեր է հաստատում ռուսական բազաների հարցով. Բոգդանով 19:1420 Հնս, 2025
  • Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 19:0820 Հնս, 2025
  • Լուրեր 19:00 | Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման. ՆԳՆ-ն զգուշացնում է 19:0020 Հնս, 2025
  • Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Ադրբեջանը չի կատարել Եվրադատարանի՝ 2020-ի վճռով սահմանված որևէ քայլ 18:5920 Հնս, 2025
  • Թրամփը կպահպանի Կալիֆոռնիայի ազգային գվարդիայի նկատմամբ հսկողությունը 18:5220 Հնս, 2025
  • Օձերը մեր շրջապատում. ով իրազեկված է, նա պաշտպանված է 18:4220 Հնս, 2025
  • Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը 18:3220 Հնս, 2025
  • Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում 18:2520 Հնս, 2025
  • Տպավորված ենք Հայաստանի ձեռքբերումներով՝ մասնավորապես թվայնացման և մի շարք այլ կարևոր ոլորտներում. Չեխիայի փոխվարչապետ 18:1620 Հնս, 2025
  • Կմշակվի Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագիծ 18:0820 Հնս, 2025
  • Հայ-վրացական գործակցության զարգացման հեռանկարները. փորձագիտական համաժողով՝ Տավուշում 17:5720 Հնս, 2025
  • Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների 17:5120 Հնս, 2025
  • Հայաստանի հետ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Լեհաստանի համար. Լուցիան Պիետժչիկ 17:4520 Հնս, 2025
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին 17:4020 Հնս, 2025
  • Միջազգային իրավունքը ո՞ղջ է, թե մեռած. ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների մասին աշխատաժողով՝ Երևանում 17:3820 Հնս, 2025
  • Օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հասարակական կարգը 17:2620 Հնս, 2025
  • Այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները. վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 17:1220 Հնս, 2025
  • ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է «Մարդկային եղբայրության դերը սոցիալական արդարության ամրապնդման գործում» պանելային քննարկմանը 17:0620 Հնս, 2025
  • Լուրեր 17:00 | Բաքվին կոչ է արվել վերջնականացնել դիրքորոշումը. Դրմեյան 17:0020 Հնս, 2025
  • Հայաստանը համերաշխ է յուրաքանչյուր մարդու հետ, որը ստիպված է լքել իր տունը. ՀՀ ԱԳՆ 16:5120 Հնս, 2025
  • ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբին է ներկայացվել Ադրբեջան-Թուրքիա կարգավորման գործընթացը 16:4520 Հնս, 2025
  • ԱՄՆ հետախուզության կարծիքով՝ Իրանը դեռևս որոշում չի կայացրել միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ. NYT 16:3320 Հնս, 2025
  • ՌԴ-ն և Ուկրաինան գերիների հերթական փոխանակումն են իրականացրել 16:2320 Հնս, 2025
  • Մեկնարկում է օտարերկրյա, այդ թվում՝ սփյուռքահայ դիմորդների գրանցման և փաստաթղթերի հայտագրման գործընթացը ՀՀ բուհեր 16:1920 Հնս, 2025
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ 16:0420 Հնս, 2025
  • Մեզ համար Լեհաստանն առանցքային դերակատարություն ունի ԵՄ-ում. Ջուլհակյանը՝ ԱԺ այցելած բարեկամական խմբի անդամներին 15:4520 Հնս, 2025
  • Հանդիպում Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:4020 Հնս, 2025
  • Իրան-Իսրայել հակամարտության տնտեսական հետևանքները. փորձագիտական կանխատեսումներ 15:3520 Հնս, 2025
  • Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց ճանապարհի մի հատվածում քանդվել են կողային արգելապատնեշները. նախաձեռնվել է քրեական վարույթ 15:3520 Հնս, 2025
  • Հանրապետությունում գամմա-ֆոնի դիտված արժեքները վերջին հինգ օրերին չեն գերազանցել թույլատրելի սահմանները. ՇՄՆ 15:2420 Հնս, 2025
  • Կերկարացվի «Հայկական ԱԷԿ» ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 15:1320 Հնս, 2025
  • Ծանրաքաշ, չմասնատվող և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունները կտրամադրվեն բացառապես թվային եղանակով 15:0220 Հնս, 2025
  • Լուրեր 15:00 | Իրանում իշխանափոխության մասին խոսակցություններն անգամ անթույլատրելի են. Պեսկովը՝ Նեթանյահուին 15:0020 Հնս, 2025
  • ԵՄ մի շարք երկրներ պահանջել են առևտուր չանել իսրայելական բնակավայրերի հետ. Euractiv 14:5020 Հնս, 2025
  • «Ալավերդու ավտոբուս» ՓԲԸ-ն կազատվի ներմուծման մաքսատուրքից. նախատեսվում է ներմուծել 5 ավտոբուս 14:3820 Հնս, 2025
  • Նեթանյահուն՝ Իսրայելի ռազմական գործողության նպատակների մասին 14:2620 Հնս, 2025
  • ԵԽ Նախարարների կոմիտեն ընդունել Է միջանկյալ բանաձև՝ որպես Սաֆարովի գործով վճռի չկատարման բացառիկ միջոց 14:1720 Հնս, 2025
  • Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն գրքի փառատոներ 14:1220 Հնս, 2025
  • Հաստատվել է Ռազմական կարիքների համար հատուկ ԳՀՓԿԱ իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգը 14:0320 Հնս, 2025
  • Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 13:5320 Հնս, 2025
  • Ամրապնդելով կրթություն-աշխատաշուկա կապը. ԿԳՄՍ, ֆինանսների, ԲՏԱ, ԱՍՀ նախարարությունների համատեղ ծրագիր 13:4220 Հնս, 2025
  • Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք 13:3420 Հնս, 2025
  • Առաջիկա օրերին կպահպանվի փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 13:2120 Հնս, 2025
  • Եվրոպայում հնարավոր ահաբեկչությունների մտավախություն կա, եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին. The Telegraph 13:1020 Հնս, 2025
  • Ոստիկանները մեկ օրում բացահայտել են 110 հանցագործություն 13:0120 Հնս, 2025
  • Լուրեր 13:00 | Երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Էրդողանը հանդիպում կունենան | 20.06.2025 13:0020 Հնս, 2025
  • Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն 12:5120 Հնս, 2025
  • Երևանի ավագանու անդամ Արտակ Զեյնալյանի մանդատը տրամադրվել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակից Լինա Ղշյանին 12:4320 Հնս, 2025
  • Կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ. ավագանու ընտրությունները կանցկացվեն 2025-ի նոյեմբերի 16-ին 12:3320 Հնս, 2025
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա 12:2920 Հնս, 2025
  • Հայ-վրացական երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել համատեղ ծրագրերը. Ժաննա Անդրեասյան 12:2520 Հնս, 2025
  • Եվրաեռյակը Ժնևում կհանդիպի Իրանի ԱԳ նախարարի հետ. Euronews 12:1620 Հնս, 2025
  • Պետությունը կաջակցի ծայրահեղ և չափավոր անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուներին 12:0920 Հնս, 2025
  • Վարչապետի հետ պատվիրակության կազմում Թուրքիա են մեկնել Միրզոյանը, Ռուբինյանը, Կոստանյանը 12:0420 Հնս, 2025
  • Նվազագույնը, ինչ կարող են անել եվրոպացիները, Իսրայելին դատապարտելն է, աջակցությունը դադարեցնելը. ՄԱԿ-ում Իրանի դեսպան 11:5620 Հնս, 2025
  • Եղեգնաձորում «Թումո տուփ» կտեղադրվի. Կառավարության որոշմամբ հողամաս հատկացվեց 11:4320 Հնս, 2025
  • ԵԽ Նախարարների կոմիտեն փակել է մի շարք գործերով վճիռների կատարողական վերահսկողական վարույթները՝ այդ թվում նաև «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը 11:3020 Հնս, 2025
  • Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան 11:0320 Հնս, 2025
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0020 Հնս, 2025
  • ID քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է. ՆԳՆ 10:4620 Հնս, 2025
  • Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել 10:0720 Հնս, 2025
  • ՀՀ ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 10:0220 Հնս, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015