• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Տնտեսությունը, պետականությունը խոշտանգածները բողոքում են խոշտանգումներից. Վարդապետյան Բաց հարթակ․ Տնտեսությունը, պետականությունը... 20:36
ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ. «Հարևաններ» ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության... 20:22
ԵՄ-ն՝ պատրվակ, ՌԴ-ն ձգտում է պահպանել ՀՀ կախվածությունը ԵՄ-ն՝ պատրվակ, ՌԴ-ն ձգտում... 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ-ն սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է. վարչապետը տիկնոջ հետ այցելել է նորակառույց դպրոցներ
Քաղաքականություն
21:3602 Սեպ, 2024

ՀՀ-ն սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է. վարչապետը տիկնոջ հետ այցելել է նորակառույց դպրոցներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված որոշ դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի «Հերացի» ավագ դպրոցը: Ուսումնական հաստատության 2019 թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: Կառուցված ավագ դպրոցը նախատեսված է 520 աշակերտի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին ուսումնական տարվա մեկնարկի և դպրոցի բացման առիթով: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է դպրոցը՝ որպես տուն ընկալելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, այն չկոթողացնելու տրամաբանությունը, որը մեզանում շատ է տարածված: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության կողմից իրականացվող դպոցաշինության այս ծրագիրը պետք է նպաստի ոչ թե դպրոցների, գիտելիքի կոթողացմանը, այլ դրանց մարդկայնացմանը, առօրեականացմանը, որպեսզի ավելի հասանելի լինեն մարդկանց:

Վարչապետը գիտելիքի և դպրոցի առօրեականացումը կարևորել է նաև երեխաներին լավ ու բարեկեցիկ ապրել սովորեցնելու համատեքստում: Ըստ նրա՝ պետք է օգնել երեխաներին, որ նրանք լավ ապրելը դարձնեն իրենց խնդիրը՝ և՛ անձնական, և՛ հանրային, և՛ պետական առումով:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ, մասնավորապես՝ դպրոցներում պետք է աշխատանքներ տարվեն պաթոսի աստիճանի նվազեցման ուղղությամբ. «Մեր դպրոցների այսօր առանցքային մեծագույն պրոբլեմներից մեկն այդ պաթոսի գերադրական աստիճանն է: Պաթոսը նաև գործիք է, որի տակ հաճախ մենք մեր չիմացությունն ենք թաքցնում: Սա շատ կարևոր նրբություն է: Եվ այստեղ պրոբլեմն այն է, որ բոլորս պետք է հասկանանք՝ մեր չիմացությունն ամենահզոր զենքն է մեր թշնամիների համար, որ օգտագործվում է մեր դեմ»:

Վարչապետի խոսքով՝ դպրոցը չպետք է լինի հարցերը թաքցնելու տեղ, դպրոցը պետք է լինի հարցերը բարձրաձայնելու, հարցերի պատասխանները հնչելու, դրանք քննարկելու տեղ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որպես պետություն, ժողովուրդ պետք է պատասխանել մի պարզ հարցի՝ ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար է՝ այն տրամաբանությամբ, որ բարեկեցության մեջ է մտնում նաև անվտանգությունը, արդարությունը, օրինականությունը: «Այդ անվտանգության մեջ մտնում է նաև քաղաքացիների երջանիկ լինելու իրավունքը, որը մենք՝ որպես պետություն, պետք է ապահովենք: Եվ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյա, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է», - ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ բոլորը, առավել ևս պետական ինստիտուտները, պետք է իրենց դիրքը կարգաբերեն ըստ այս տրամաբանության, որովհետև դա է ժողովրդի պահանջը, ակնկալիքը: Ըստ վարչապետի՝ ժողովուրդը չի ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը որպես իր զոհասեղան, ժողովուրդն ուզում է տեսնել Հայաստանի Հանրապետությունը որպես իր բարեկեցիկ, անվտանգ ազատ ապրելու տեղ և միջավայր, որը Կառավարությունը պարտավոր է ապահովել և ապահովելու է:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին
նոր դպրոցի առիթով և նշել. «Այս շենքը ընդամենն անշունչ մի առարկա է, այն պետք է ապրեցնեք դուք: Եվ ես համոզված եմ, որ դուք այն կապրեցնեք և կապրեցնեք՝ հանուն ապրելու, հանուն ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության:

Փա՛ռք նահատակներին
Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Սյունիքի մարզի Վաղատինի միջնակարգ դպրոց: 2020 թ. մեկնարկած շինարարական ծրագրի արդյունքում կառուցվել է մոդուլային դպրոց, որի համար հատկացվել է ավելի քան 752 մլն 800 հազար դրամ: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով՝ բացառությամբ լաբորատոր գույքից: Այս պահին այնտեղ սովորում է 48 աշակերտ: Վաղատինի միջնակարգ նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար:

Վաղատինի դպրոցում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ուսումնական հաստատություններում արժեքային համակարգի դասավանդումը: Վարչապետն արձանագրել է՝ այն պետք է լինի պետականակենտրոն արժեքային համակարգ, որի առանցքում դրված է Հայաստանի Հանրապետությունը՝ իր ինքնիշխանությամբ, պետականությամբ, պետական սիմվոլներով, ՀՀ պետական օրերի, ՀՀ աշխարհագրության և տարածքի մասին իմացությամբ: Կառավարության ղեկավարն այդ համատեքստում կարևորել է «Հայրենիքը պետություն է» հայեցակարգի պարզաբանումը և այդ թեմայի շուրջ քննարկումները կրթական հաստատություններում:


Վարչապետը նաև նշել է, որ դպրոցը, Հայաստանի Հանրապետության ամեն քառակուսի, ամեն անկյուն յուրաքանչյուրի հոգածության առարկա պետք է լինի. «Իհարկե, ամեն ինչի համար կա պաշտոնյա, որը պատասխանատու է, բայց միայն պաշտոնյաներով խնդիրներ լուծել չի լինի: Հենց քաղաքացի լինելն է ամենաբարձր և ամենակարևոր պաշտոնը, որ մեզնից յուրաքանչյուրն ունի»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև գյուղում ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ դեպի դպրոց տանող ճանապարհների բարելավմանը:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են նաև Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց: Կիրանցում կառուցվել է մոդուլային դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 737 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, այս պահին այնտեղ սովորում է 36 աշակերտ: Այն ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:

Վարչապետը Կիրանցի նորակառույց դպրոցում անդրադարձել է անվտանգային հարցերին, մասնավորապես՝ դպրոց հաճախելու վերաբերյալ. «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ երբ ասում են, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա ինքնին պետք է նշանակի, որ ադրբեջանական Խեյրիմլի գյուղում էլ դպրոց գնալը նույնքան և նույնպես անվտանգ է:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն ինչ տեղի է ունեցել Կիրանցում՝ սահմանազատման գործընթացը, ահռելի հաջողություն է մեր պետության համար: «Սա մեծ հաջողություն է, որովհետև երբ դու չգիտես որտեղ է սկսվում և ավարտվում քո պետությունը, հարց է առաջանում՝ դու պետություն ունե՞ս, թե՞ չունես: Մենք Հայաստանի անկախ, ինքնիշխան, սուվերեն, ուժեղ, խաղաղ պետության առաջին լրջագույն անկյունաքարը դրել ենք Կիրանցում», -ասել է վարչապետ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նորակառույց դպրոցը Կիրանցի վերածննդի ամենակարևոր խորհրդանիշն է, բայց նաև մեր ընկած բոլոր եղբայրների ամենախոսուն և ամենակարևոր հուշարձանն է:

«Փա՛ռք նահատակներին,
Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Կիրանցը և կեցցե՛ն մեր երեխաները, որոնք այսօր մուտք գործեցին Կիրանցի նորակառույց դպրոց»,- ամփոփել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Կիրանցում ծանոթացել է նաև 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

Վարչապետի վերջին կանգառը եղել է Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 747 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100, իսկ նախակրթարանը՝ 20 երեխայի համար: Այն ապահովված է ամբողջական գույքով: Այս պահին այնտեղ սովորում է 52 աշակերտ:

Անդրադառնալով դպրոցաշինության ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է դրա շարունակականության ապահովումը և նշել, որ այն գյուղին, երեխաներին, կյանքին նոր որակ է բերում:

Վարչապետը վերահաստատել է այն միտքը, որ դպրոցն առաջին հերթին աշակերտներին, երեխաներին պետք է պատրաստի բարեկեցիկ, հարուստ կյանքի. «Մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք դառնալ հարուստ: Օրինական, ստեղծարար աշխատանքով հարստանալ և հարստացնել գյուղը, բնակավայրը, մարզը, պետությունը: Սա ամենակարևոր հմտությունն է, որ մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք»:

Կառավարության ղեկավարը կարևորել է՝ կրթական բոլոր ծրագրերը պետք է լինեն պետականակենտրոն, որովհետև պետությունն այն ամենակարևոր արժեքն է, որն ունենք: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չկա ավելի կարևոր արժեք, քան պետությունն ու պետականությունը, որովհետև դրանք մեր ինքնության պահպանման ամենակարևոր գրավական են: Վարչապետն ընդգծել է, որ նաև պետական մակարդակով են արձանագրել, թե որոնք են մեր ազգային արժեքները, որոնք պետք է ուսուցանեն նաև դպրոցում: Վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին նորակառույց դպրոց ունենալու առիթով:

Դիտումների քանակ219
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ագրարային ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները 00:5204 Սեպ, 2026
  • Ինչո՞ւ «Ուժեղ Հայաստանը» նախընտրեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը. ՔՊ-ն կունենա մեծամասնութուն 00:4004 Սեպ, 2026
  • Այս տարվա դեսպանաժողովը ՀՀ իրական ինքնիշխանության, իրական անկախության կերտման մասին էր․ Միրզոյան 00:1904 Սեպ, 2026
  • «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի 4-րդ սերունդը կսկսի իր ուսումնական ճանապարհը 00:0504 Սեպ, 2026
  • Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Խաչատուրյան 23:4703 Սեպ, 2026
  • Ստոմատոլոգիական կլինիկաներում Armed-ի անխոչընդոտ ներդրման համար հավաքարգվել են բոլոր հարցերն ու դիտարկումները 23:3103 Սեպ, 2026
  • Ուկրաինան արագացնում է արագընթաց ԱԹՍ-ների մշակումը. Զելենսկի 23:1303 Սեպ, 2026
  • Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 22:5703 Սեպ, 2026
  • Միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. վարչապետ 22:4203 Սեպ, 2026
  • Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրով նախատեսվում է կառուցել ևս 50 դպրոց 22:2703 Սեպ, 2026
  • imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿ 22:1203 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արսեն Խառատյանի հետ 22:0003 Սեպ, 2026
  • Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը 21:5203 Սեպ, 2026
  • Արմեն Կոտոլյանը սեպտեմբերի 7-ից 11-ը ներառյալ արձակուրդում կլինի 21:4403 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները 21:3403 Սեպ, 2026
  • Վարիկոզի վիրահատական բուժում՝ նորագույն սարքով 21:1103 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Պուտինից մինչև «սրտի օլիգարխ»․ վարչապետի անդրադարձը | 03.09.2026 21:0003 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ 20:5903 Սեպ, 2026
  • Փափուկ հմտություններ՝ մարզաբնակ երիտասարդներին 20:5603 Սեպ, 2026
  • Խոնավ ամառն ու Սևանի ռեկորդը 20:5203 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4703 Սեպ, 2026
  • Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Մերձդնեստրում ընտրատեղամասեր բացելու Մոսկվայի ծրագրերի հետ 20:4203 Սեպ, 2026
  • ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին 20:3703 Սեպ, 2026
  • Իրանական ռիալի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի 20:3403 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.09.2026 20:2803 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը շրջայց է կատարել նաև բանակային մի շարք դիրքերում 20:2303 Սեպ, 2026
  • Մի արեք, հակառակ դեպքում լինելու է կոշտ արձագանք. վարչապետը՝ ընտանեկան բռնության մասին 20:1803 Սեպ, 2026
  • Վարշավայում Ռուսաստանի դեսպանին բողոք են հայտնել Գերմանիայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ 20:1203 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և սենատոր Միլոշ Վիստերչիլն անդրադարձել են տարածաշրջանային իրողություններին, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին 20:0403 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 3. 2026 19:5803 Սեպ, 2026
  • Իսպանիայի կառավարությունը տեղեկություն չի ունեցել Սեուտայի անկլավ ներգաղթյալների հոսքի մասին. Սանչես 19:4903 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն հակամարտության կարգավորման հարցը. Պուտին 19:4103 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանն այցելել է բանակային դիրքեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին 19:3103 Սեպ, 2026
  • Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահին 19:2303 Սեպ, 2026
  • Ռուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով 19:1703 Սեպ, 2026
  • Գործադիրը շարունակում է ապահովել քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը 19:0703 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Տարեկան բռնության ավելի քան 2000 դեպք է արձանագրվում. Կառավարությունը նոր որոշում է ընդունել 19:0003 Սեպ, 2026
  • Ուկրաինան արագացնում է արագընթաց անօդաչու թռչող սարքերի մշակումը. Զելենսկի 18:5703 Սեպ, 2026
  • Ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարան 18:5003 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ 18:4303 Սեպ, 2026
  • ՀՀ-ն այլևս յոլա գնալու պետություն չէ, կյանքի պետություն է. վարչապետ 18:3603 Սեպ, 2026
  • Կապահովվի Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիրի կառուցումը 18:2403 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահն ու Պետր Պավելը քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները 18:1503 Սեպ, 2026
  • Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները 18:1103 Սեպ, 2026
  • ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են միջխորհրդարանական կապերի զարգացումը 18:1003 Սեպ, 2026
  • Հենց Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը. Պուտին 18:0203 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ 17:4703 Սեպ, 2026
  • Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 17:3803 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր 17:3603 Սեպ, 2026
  • Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում 17:3203 Սեպ, 2026
  • Նախատեսվում է ներդնել tax free shopping համակարգի առավել արդյունավետ՝ նաև մասնավոր հատվածի մասնակցությամբ կառավարման մոդել 17:2303 Սեպ, 2026
  • Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նիստում քննվել է Ֆրունզեի 8/9 հասցեում գտնվող նորակառույցի առնչությամբ հարուցված վարույթը 17:1103 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Պատմական հնարավորություն է. Ամիրբեկովը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին 17:0003 Սեպ, 2026
  • Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ 16:5503 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին 16:4303 Սեպ, 2026
  • imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ 16:3903 Սեպ, 2026
  • Չեխիայում ՀՀ նախագահի դիմավորման արարողությանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում. մասնակցել է նաև ՏԿԵ նախարարը 16:2903 Սեպ, 2026
  • Պայմանագրային բանակցություններ՝ Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման ծրագրի շրջանակներում 16:1603 Սեպ, 2026
  • 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորված 16:0203 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-13-ը Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը 15:5403 Սեպ, 2026
  • Կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքի բնակարանային խնդիրը 15:3903 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը կարող է Patriot համակարգի համար հրթիռներ արտադրելու արտոնագիրը տրամադրել Կիևին 15:2803 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանը կարևորել են երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը 15:2403 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իրանի միջև կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»․ սահմանին սպասելաժամանակը կկրճատվի 15:2103 Սեպ, 2026
  • Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:1603 Սեպ, 2026
  • Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը անդրադարձել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը 15:0503 Սեպ, 2026
  • Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով Ուկրաինայի Օդեսա քաղաքում 17 մարդ է վիրավորվել 15:0203 Սեպ, 2026
  • 59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել 15:0003 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Արձագանքը շատ դաժան կլինի. Փաշինյանը՝ Նալբանդյանին իր ընտանիքի հետ կապելու փորձի մասին 15:0003 Սեպ, 2026
  • Ամերիկյան ռազմական գործողությունները շատ երկար չեն տևի. Թրամփ 14:4703 Սեպ, 2026
  • ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ 14:3503 Սեպ, 2026
  • Պաշտոնական այցով Պրահայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը 14:2303 Սեպ, 2026
  • Բիշքեկում Փաշինյանի և Ալիևի հանդիպման օրակարգում են եղել նաև գերիների, անհետ կորածների հետ կապված հարցերը 14:1303 Սեպ, 2026
  • ՌԴ-ի հետ քննարկում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը. Փաշինյան 14:1003 Սեպ, 2026
  • Հայաստանին հնարավոր չէ հանրաքվե պարտադրել. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ երկընտրանքի մասին 14:0803 Սեպ, 2026
  • Գուտերեշը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջեվ վերսկսված հարվածների կապակցությամբ 14:0303 Սեպ, 2026
  • 6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներ 13:5903 Սեպ, 2026
  • COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ 13:5103 Սեպ, 2026
  • Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասին 13:4203 Սեպ, 2026
  • Իրանի դեմ վերսկսված ամերիկյան ռազմական գործողությունները «շատ երկար» չեն տևի. Թրամփ 13:3403 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով 13:2403 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի շուրջ 1000 տոննա դիզելային վառելիք 13:1703 Սեպ, 2026
  • Մեր ընտանիքը որևէ բիզնեսի մեջ չկա. Փաշինյանը՝ Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ շահարկումների մասին 13:1503 Սեպ, 2026
  • Արտահանվող և վերամշակման նպատակով մթերվող ապրանքների համար փոխհատուցումը կտրամադրվի նաև 2026 թվականի սեպտեմբերին․ ԷՆ 13:1003 Սեպ, 2026
  • Թմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը 5 անձի մասով ավարտվել է 13:0303 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Փաշինյանը ներկայացրել է Պուտինի հետ հանդիպման արդյունքները | 03.09.2026 13:0003 Սեպ, 2026
  • Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ 12:5603 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի տարածքից, մենք չենք առարկի. Նիկոլ Փաշինյան 12:5203 Սեպ, 2026
  • Իրանական ուժերը հարվածել են Քուվեյթում գտնվող ամերիկյան բազային 12:4903 Սեպ, 2026
  • Ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Փաշինյան 12:4403 Սեպ, 2026
  • Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ բոլոր դեպքերը կդառնան հանրային մեղադրանքի առարկա 12:3903 Սեպ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3203 Սեպ, 2026
  • Ռուբինյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների խորացումը 12:1603 Սեպ, 2026
  • Ջերմատնային արտադրության որոշ ապրանքների համար փոխհատուցում կտրամադրվի նաև սեպտեմբերին 12:1303 Սեպ, 2026
  • Ստուգումներ և իրազեկման արշավներ ուսումնական հաստատություններում. ՔՏՀԱՏՄ 2026 թ. վերահսկողական միջոցառումների ընթացքը 12:1103 Սեպ, 2026
  • ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ևս 50 սեյսմակայուն դպրոց կունենանք․ ծրագրի արժեքը՝ 366 մլն դոլար 12:0103 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պետք է շոշափելի դառնա մարդկանց առօրյա կյանքում. Ամիրբեկով 11:5203 Սեպ, 2026
  • ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը 11:4903 Սեպ, 2026
  • Մթերվող դեղձի և թզի փոխհատուցման ժամկետը կերկարաձգվի, ծաղիկը ցանկացած երկիր արտահանման համար կստանա 50 դրամ աջակցությունը 11:4103 Սեպ, 2026
  • Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնն անցնում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով. Բերսե 11:3303 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015