• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 20:14
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի... 13:42
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ֆեյք ուժի ֆեյք վարչապետի թեկնածուն է. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 12:4002 Սեպ, 2024

Դեռ շատ ջանքեր ունենք գործադրելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար. Աննա Հակոբյան

Պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր Կատարից և Արաբական Միացյալ Էմիրություններից․ Երևանում սեպտեմբերի 1-2-ն անցկացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողով։ Այն նախաձեռնել է «Իմ քայլը» հիմնադրամը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործակցությամբ։ Կազմակերպման հարցում հիմնադրամի գործընկերն է «Վորլդ Վիժն» կազմակերպությունը՝ Եվրոպական միության աջակցությամբ:

Համաժողովի նպատակը մեկն է՝ մեկ հարկի տակ համախմբել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին, բարձրաձայնել խնդիրների մասին, քննարկել լուծումները, պետական նախաձեռնությունները։ Եվ քանի որ համաժողովին ներկա են նաև հյուրեր արտերկրից, պակաս կարևոր չէ ուսումնասիրել նաև միջազգային փորձը, գործիքները, տեղայնացնել ու ակտիվ կիրառել դրանք մեր երկրում։ Հայաստանի կառավարությունը հսկայական ջանք է գործադրում մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ՝ բացման խոսքում նշել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։

«Բայց և միաժամանակ պետք է ցավով արձանագրեմ, որ մենք դեռ շատ ջանքեր ունենք գործադրելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար, նրանց  վերաբերյալ կարծրատիպերի և խտրական վերաբերմունքի դեմ պայքարելու ուղղությամբ, նրանց կյանքի համար հավասար պայմաններ ստեղծելու համար։ Դժվար է խոստովանել, բայց չեմ կարող ասել, թե մեր երկրում հանրությունը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի հարցը: Էլ չխոսենք նրանց հավասար ընդունելու և կյանքի հավասար պայմաններով ապահովելու հարցի մասին: Մենք, կարծում եմ, դեռևս չենք ձերբազատվել նախորդ տասնամյակների քաղաքականությունների արդյունքում ձևավորված մշակույթից, որն ավելի հակված էր մերժելու մեծամասնությունից տարբերվող արտաքին կամ մտավոր հնարավորություններ ունեցող անձանց: Մարդիկ, ըստ այդ մշակույթի, բաժանվում էին հասարակության կողմից ընդունելի «տիպիկների» և «ոչ տիպիկների»: Արդյունքում նախանձելի խմբի մեջ չտեղավորվողները մեկուսացած էին, դժբախտ, առանց ամենօրյա կոկրետ անելիքի, առանց կյանքի նպատակի, առանց երազանքի: Նրանք չունեին անգամ երազելու իրավունք և հնարավորություն: Ծնողները լքում էին երեխաներին, իսկ հատուկենտները, որ ուժ էին գտնում չտեղավորվելու իրենց և իրենց երեխայի համար նախանշված ճակատագրին, բախվում էին «տիպիկների» ստեղծած դաժան իրականությանը, որտեղ տեղ չունեին պարզապես: Բարեբախտաբար, մեր օրերում իրավիճակը նույնը չէ: Պետությունը որդեգրել է ներառականության քաղաքականությունը, մեծ բարեփոխումներ են իրականացվում, ենթակառուցվածքներ են ստեղծվում: Սա հիանալի է իհարկե»,- իր խոսքում նշել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:

Նմանօրինակ միջոցառումները չափազանց կարևոր են, սա հարթակ է, որտեղ քննարկվում են կարևոր հիմնահարցեր, ներկայացվում է աշխարհի լավագույն փորձը՝ իր խոսքում ընդգծել է ԱՍՀ նախարարը: Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Կառավարությունը վերջին տարիներին արմատական փոփոխություններ է իրականացնում ոլորտում։

«Մենք ներդրել ենք գնահատման և հաշմանդամությունը չափելու՝ միջազգային չափանիշներին համարժեք մեթոդաբանություն՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող նոր համակարգ, որը մեզ հնարավորություն է տալիս ավելի համապարփակ գնահատել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները և ապա այդ գնահատումից հետո բխեցնել նոր ծառայություններ։ Մենք գտնվում ենք երկրորդ փուլում մեր բարեփոխման, և, կարծում եմ, որ առաջիկայում կկարողանանք ավելի լայն պատկեր ունենալ, թե ինչպիսի կարիքներ կան, և ինչպիսի ծառայություններ պետք է իրականացնենք, չնայած արդեն իսկ սկսել ենք որոշակի ծառայությունների պիլոտավորումը, և հընթացս Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել և ունի հանձնառություն ավելի ընդլայնելու այդ ծառայությունները»,- ընդգծել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Կարևոր է նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ շեշտել է նախարար Մկրտչյանը և հիշատակել նախորդ տարի ներդրված disability.am հարթակը, որի օգնությամբ հաշմանդամություն ունեցող անձը կարող է առանց ավելորդ ջանքի առցանց ներկայացնել ֆունկցիոնալության գնահատման դիմում։ «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը մասնակիցներին ներկայացրել է «Ճախրուկ» սոցիալական սրճատան գաղափարը․ վայր, որտեղ աշխատելու են ֆիզիկական ու մտավոր առանձնահատկություն ունեցող երիտասարդներ, նրանց ընտանիքի անդամներ, ուսանողներ:

««Ճախրուկ» սրճարանը կօգնի աշխատատեղեր և սովորական շփման հնարավորություններ ստեղծել հատուկ կարիքներ ունեցող անձանց համար։ Սրճարանը նաև կունենա արվեստի ստուդիա, որտեղ կցուցադրվեն և կվաճառվեն երեխաների արվեստի գործերը, և կհյուրընկալվեն ցուցահանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ։ Սրճարանը պետք է պատկանելիության և կոմֆորտի զգացողություն հաղորդի՝ տան նման, այդ թվում նաև մշակութային բաղադրիչներով։ Ծրագրի նպատակն է մշակութային, արվեստի և սոցիալական ինտեգրումը ամրապնդել հստակ և իրագործելի նպատակներով։ Հիմնական նպատակներն են ամրապնդել սոցիալական ինտեգրումը և ներառումը, վերացնել խոչընդոտները, կայուն աշխատանքային հնարավորություններ ստեղծել՝ բարձրացնելու համար ինքնագնահատականը և անկախությունը, բարձրացնել իրազեկվածությունը և խթանել համայնքի ներգրավումը, դառնալ կամուրջ հաշմանդամություն ունեցող անձանց և հասարակության միջև և ապահովել որակյալ ուսուցում և մասնագիտական զարգացում, հմտությունների և կարիերայի աճ»,- նշել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։

Հենց «Ճախրուկ»-ները պատկերացնում են, որ սրճարանը նմանվելու է տան, որի նախատիպը լինելու է «Ճախրուկ» մշակութային կենտրոնը։ Ուրախ ենք կիսել մեր փորձառությունը և մաս կազմել այս կարևոր սոցիալական միջոցառմանը՝ ընդգծել է Կատարի Պետության սոցիալական զարգացման և ընտանիքի նախարարության ներկայացուցիչը։

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարևորությունը աշխարհի բոլոր երկրներում և հատկապես սոցիալական ոլորտներում գաղտնիք չէ։ Հետևաբար, Կատարի Պետության զարգացման և առաջընթացի տեսլականում մեծ ուշադրություն է հատկացված քաղհասարակության ներկայացուցիչներին՝ հաշվի առնելով նրա կարևոր դերը սոցիալական ոլորտում։  Պետության դիրքորոշումն այս ռազմավարական ուղղության նկատմամբ լիովին արտացոլում է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթները: Մենք հաջողություն ենք մաղթում այս միջազգային համաժողովին և հույս ունենք, որ այն լավ խթան կհանդիսանա երկու երկրների կազմակերպությունների և հաստատությունների միջև փորձի փոխանակման, հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացման և հասարակության մեջ ինտեգրման գործում»,- ասել է Կատարի Պետության սոցիալական զարգացման և ընտանիքի նախարարության ներկայացուցիչ, «Նուր» կենտրոնի գործադիր տնօրեն Մեշալ Ալ Նուայիմին:

Չափազանց կարևոր է տեսնել առկա խնդիրները և դրանք լուծել թիրախային միջոցառումներով ու գործիքներով՝ իր խոսքում նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը որոշել է իր ելույթում անդրադառնալ առկա խնդիրներին և դրանց լուծումներին։

«Մեր միջավայրն ընդհանուր առմամբ մատչելի և հասանելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց, ավելին, երբ խոսում ենք միջավայրի մատչելիության մասին, ամենահաճախ հասցեավորումը այն է, որ, դե, օրինակ, շուտով կտեղադրվեն թեքահարթակներ կամ համանման որևէ գաղափար, սակայն սա խնդրի շատ փոքր հատվածն է լուծում, որովհետև մենք ունենք բազմաթիվ այլ առանձնահատկություններ ունեցող անձինք, օրինակ՝ տեսողության խնդիրներ ունեցող անձինք, լսողության և մի շարք այլ խնդիրներ ու առանձնահատկություններ ունեցող անձինք, որոնց հետ կապված միջավայրի մատչելիության և հասանելիության վերաբերյալ շատ քիչ ենք խոսում, մինչդեռ պետք է նկատի ունենալ, որ մատչելիությունը անկախ և ինքնուրույն, լիարժեք կյանք վարելու համար կարևորագույն նախապայմաններից է, և, ցավոք, այսօր մենք չունենք հաշմանդամություն ունեցող անձանց, տարբեր առանձնահատկություններ ունեցող անձանց համար ինքնուրույն և լիարժեք, անկախ կյանք վարելու այն ամբողջ միջավայրը, որը պիտի ունենայինք, և առաջին հերթին դա ֆիզիկական մատչելիությանն է վերաբերում, որը շատ արագ պիտի հասցեավորվի»,- ընդգծել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Բազմաթիվ խնդիրներ կան նաև կրթական ոլորտում, շարունակել է Անահիտ Մանասյանը, և այդ խնդիրների լուծման առաջին քայլը պետք է լինի հասցեավորումը, բայց այս ամենին զուգահեռ պետք է շատ ավելի ակտիվանան ցանկացած քաղաքացու անհատական ջանքերը, հակառակ պարագայում առաջքայլ չի լինի։

Քննարկումների ընթացքում նաև երաժշտական դադարներ էին լինում, բեմում առանձնահատկություններ ունեցող երիտասարդներն էին։

Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերելի պետական քաղաքականության մասին ներկաներին տեղեկություն է փոխանցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը, ներկայացրել նաև վիճակագրական տվյալներ։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչն էլ ներկայացրել է Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ծախսերի գնահատման իրենց ուսումնասիրությունը։ Իրենց երկրի փորձով, վարվող պետական քաղաքականության առանձնահատկություններով ու իրենց ձեռքբերումներով կիսվել են Կատարի «Շաֆալլահ», «Մադա», «Նուր» կենտրոնների ներկայացուցիչները, պատասխանել ներկաների հարցերին։

Միջոցառման երկրորդ մասը անցկացվել է պանելային քննարկումների ֆորմատով: Պետական ու քաղհասարակության սեկտորների ներկայացուցիչները քննարկել են խնդրահարույց տարբեր հարցեր՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների, գործիքակազմի, բարելավման կարիք ունեցող ոլորտների ու ընդհանուր մարտահրավերների հետ։

Դիտումների քանակ139
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ներդրումային բոլոր կանոններն ու երաշխիքները կներառվեն մեկ օրենքում 01:1209 Ապր, 2026
  • ԱՍՀ նախարարը նախարարության և ՄՍԾ 4 տասնյակ աշխատակցի պարգևատրել է հուշամեդալով և շնորհակալագրով 01:0809 Ապր, 2026
  • Լավատես եմ, որ իրանցիները խելամիտ կլինեն․ Վենս 01:0609 Ապր, 2026
  • Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը. Իրանի ԱԳՆ 00:4809 Ապր, 2026
  • Խորացող ճգնաժամի ֆոնին Լիբանանի հայկական համայնքը միասնական է 00:2709 Ապր, 2026
  • ԸՕ-ում փոփոխություն. պարզ համընկնո՞ւմ, թե՞ քաղաքական ենթատեքստ 00:1309 Ապր, 2026
  • «Մայիսի 28-ի զորահանդեսին կտեսնեք՝ տեղական արտադրության ինչ զենքեր կան». վարչապետի շրջայցը Կոտայքում 00:0909 Ապր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 23:4508 Ապր, 2026
  • Ապրիլի 9-ի եղանակային կանխատեսումները 23:3308 Ապր, 2026
  • Ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն․ ընդունվել է անդրանիկ հայտարարությունը 23:2208 Ապր, 2026
  • Երեք ներկայացում. աճեմյանցիների երևանյան հյուրախաղերը 23:1208 Ապր, 2026
  • Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին 23:0008 Ապր, 2026
  • Պոլիսոմնոգրաֆիա՝ պարզելու քնի ապնոէի պատճառները 22:5108 Ապր, 2026
  • ՆԳ նախարարը պարգևատրել է Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներին ու ստորաբաժանումների ղեկավարներին 22:4208 Ապր, 2026
  • Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 22:3608 Ապր, 2026
  • Մեր նախավերջին դասը Կառավարման ակադեմիայում․ Նիկոլ Փաշինյան 22:2308 Ապր, 2026
  • ԲԴԽ նախագահը հանդիպել է շվեդ պատգամավորների հետ 22:1508 Ապր, 2026
  • Հրդեհ Պառավաքար գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը 21:5708 Ապր, 2026
  • Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Doing Digital Forum 2026-ին՝ կարևորելով թվային վերափոխման օրակարգը 21:4808 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 8. 2026 21:3308 Ապր, 2026
  • Հենաշարժական խնդիր ունեցող ընտրողները կարող եք փոխել քվեարկության վայրը՝ ընտրելով մատչելի տեղամաս 21:1208 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր մանկապարտեզներ, դպրոցներ և ներդրումային ծրագրեր. վարչապետը Կոտայքում էր 21:0008 Ապր, 2026
  • Ապրիլ 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5808 Ապր, 2026
  • Արև ու շատ գույներ՝ Նվարդ Հայթայանի կտավներում 20:5208 Ապր, 2026
  • Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ հայկական կողմը վերադառնա ՀԱՊԿ. Զախարովա 20:4808 Ապր, 2026
  • Ջերմատների հիմնման ծրագիր՝ Սյունիքի բնակավայրերում 20:4708 Ապր, 2026
  • Էստոնիայի ԱԳ նախարարը ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում 20:4508 Ապր, 2026
  • Բուժաշխատողների աշխատավարձն ու առողջության ապահովագրությունը 20:4208 Ապր, 2026
  • Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները. Զախարովա 20:3608 Ապր, 2026
  • Իրանն Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունները պայմանավորել է Լիբանանում հրադադարով. Wall Street Journal 20:3108 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին 20:2508 Ապր, 2026
  • Կրեմլը ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը 20:2008 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 20:1408 Ապր, 2026
  • Իսրայելի ընդդիմության առաջնորդը Իրանի հետ հրադադարը դիվանագիտական աղետ է անվանել 20:0808 Ապր, 2026
  • Վթար Ալավերդի քաղաքում. կա տուժած 20:0308 Ապր, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Կոտայքի մարզերում 19:5908 Ապր, 2026
  • Մհեր Գրիգորյանը և «Քրոնիմետ»-ի տնօրենը քննարկել են ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավման հարցեր 19:5208 Ապր, 2026
  • Ոչնչացվել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների ավելի քան 80%-ը. Դեն Քեյն 19:4508 Ապր, 2026
  • Կալանավորների տեղափոխման խնդիր չի լինի. ՔԿԾ-ն նոր տրանսպորտային միջոցներ է ձեռք բերել 19:3708 Ապր, 2026
  • Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 31-ից ապրիլի 6-ը 19:2608 Ապր, 2026
  • Իրանը պետք է փոխհատուցի պատճառած վնասները. Կատարի ԱԳՆ 19:1808 Ապր, 2026
  • Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամ 19:1008 Ապր, 2026
  • Լուրեր 19։00 | 5000-ից ավելի պայմանագրային զինծառայող՝ 5 տարվա ծառայության ծրագրում. բանակի բարեփոխումները 19:0008 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն կվերցնի հարստացված ուրան Իրանից. Հեգսեթ 18:5708 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժը վերսկսվել է 18:4408 Ապր, 2026
  • Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը 18:3608 Ապր, 2026
  • Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը 18:3208 Ապր, 2026
  • Երևանի փրկարարական վարչությունն ամփոփում է մարտ ամիսը. անցկացվել են ուսումնավարժանքներ 18:2408 Ապր, 2026
  • Հայաստան–Շվեդիա համագործակցություն. ժողովրդավարության զարգացմանն ուղղված աշխատանքային հանդիպումներ 18:1608 Ապր, 2026
  • Քննարկվել է բիզնեսի համար մաքսային վարչարարության խաղի կանոնները հստակեցնող կարևոր բարեփոխում 18:0708 Ապր, 2026
  • Նավուրի կեսդարյա դպրոցի փոխարեն՝ նոր կրթահամալիր 17:5808 Ապր, 2026
  • Ինչպես քվեարկել, եթե ընտրողը մեկ համայնքում հաշվառված է, սակայն կանցկացնի քվեարկությունը այլ համայնքում 17:4908 Ապր, 2026
  • Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և VAZ մակնիշի ավտոմեքենան. կա երկու զոհ 17:3808 Ապր, 2026
  • Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն 17:3708 Ապր, 2026
  • Կսահմանվեն էկոպարեկային ծառայողի իրավունքները 17:2908 Ապր, 2026
  • Ձորաղբյուր բնակավայրի Վ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ 17:1708 Ապր, 2026
  • Դեսպան Խաչատրյանը և Մարտին Բրիանսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցեր 17:1008 Ապր, 2026
  • Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ 17:0408 Ապր, 2026
  • Լուրեր 17։00 | Ինչքան լավ սովորեք, այնքան դպրոցը, գյուղը, պետությունը լավը կդառնան. վարչապետը՝ Մրգաշենում 17:0008 Ապր, 2026
  • 2022-ի համեմատ 2025 թվականին զորակոչվածների թիվն ավելացել է 25,3 %-ով ՊՆ 16:5808 Ապր, 2026
  • Ուրանի հարստացում Իրանում չի լինի. Թրամփ 16:5108 Ապր, 2026
  • Մարտին Հայաստան է այցելել 152.444 զբոսաշրջիկ 16:4308 Ապր, 2026
  • Փաշինյանն այցելել է Բալահովիտ բնակավայրում կառուցված մանկապարտեզ 16:2708 Ապր, 2026
  • Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ 16:2308 Ապր, 2026
  • Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի Հայաստան 16:1608 Ապր, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն 16:0908 Ապր, 2026
  • Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին 16:0208 Ապր, 2026
  • Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը 15:5408 Ապր, 2026
  • ԱՄՆ-Իրան հրադադարից հետո երկու կողմն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին. AFP 15:5008 Ապր, 2026
  • Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ 15:4308 Ապր, 2026
  • Խաղաղության համաձայնությունն առաջնագծում գտնվողների մասնակցության արդյունքն էր. Փեզեշքիան 15:3508 Ապր, 2026
  • Աղավնաձոր բնակավայրի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է 15:2708 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի համաձայնություն են ձեռք բերել 15:2308 Ապր, 2026
  • Համաձայնագիր՝ միտված տվյալների արդյունավետ փոխանակմանը և տվյալների ճշգրտության բարձրացմանը 15:1408 Ապր, 2026
  • Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցության հայտերի ընդունումը 15:0708 Ապր, 2026
  • Լուրեր 15։00 | Ձերբակալվել են մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ 15:0008 Ապր, 2026
  • ՇՄ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 14:5808 Ապր, 2026
  • Որոշ շրջաններում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 14:5108 Ապր, 2026
  • Քաղսի բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ 14:4308 Ապր, 2026
  • Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3508 Ապր, 2026
  • Փաշինյանն այցելել է Ֆանտան բնակավայրում հիմնված վարդի ջերմատուն 14:2508 Ապր, 2026
  • Իրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար 14:2108 Ապր, 2026
  • Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը 14:1308 Ապր, 2026
  • Սա միլիոններ պետք է բերի համայնքին, խնդրում եմ՝ մտածե՛ք, մի լուծում գտնենք. Փաշինյանը՝ «Բջնի ամրոցի» տարածքը գերակա շահ ճանաչելու մասին 14:0408 Ապր, 2026
  • Իսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. Նեթանյահու 13:5808 Ապր, 2026
  • Չնախատեսված կանգառ Արագյուղում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4708 Ապր, 2026
  • Պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը 13:4508 Ապր, 2026
  • Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան 13:4208 Ապր, 2026
  • Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման Սահակյանը 13:3508 Ապր, 2026
  • ԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծ 13:2608 Ապր, 2026
  • Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է. Փաշինյան 13:1608 Ապր, 2026
  • «Բջնի ամրոց» պատմության և մշակույթի հուշարձան տանող հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհը հիմնանորոգվում է 13:1508 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանը Լիոնում «Մեկ առողջություն» միջազգային գագաթնաժողովին ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումները 13:0708 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Այսօր մեծ օր է համաշխարհային խաղաղության համար. Թրամփ | 08.04.2026 13:0008 Ապր, 2026
  • Գագիկ Խաչատրյանի՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը կվերադարձվի Հայաստանին 12:5908 Ապր, 2026
  • Խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը կգլխավորի Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA 12:5308 Ապր, 2026
  • Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք պետք է չվախենան․ Ժաննա Անդրեասյան 12:4408 Ապր, 2026
  • Նախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունել 12:3508 Ապր, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել 12:2408 Ապր, 2026
  • Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսին 12:1308 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015