• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Երկրորդ աշխարհամարտ. միֆեր և իրականություն. Մեծ բանավեճ Երկրորդ աշխարհամարտ. միֆեր և... 21:59
Չքաղաքականացնե՜լ. Գայանե Աբրահամյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Գայանե Աբրահամյանի հետ 17:50
Այլ հայացք Պակիստան-Հնդկաստան լարվածությանը Այլ հայացք Պակիստան-Հնդկաստան լարվածությանը 15:30
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 13:3231 Օգս, 2024

Վարչապետն անդրադարձել է ԼՂ բնակիչների վերադարձի իրավունքի վերաբերյալ հարցին

Ուզում եմ ասել, որ ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել, և ընդհակառակը՝ ԼՂ-ում այդ որոշումն ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել և ողջունվել է ՀՀ-ում գործող՝ բոլորիս հայտնի շրջանակների կողմից: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, որը վերաբերում էր ԼՂ բնակիչների վերադարձի իրավունքի վերաբերյալ հարցին:

«Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, դրա մասին ուզում եմ հետևյալն ասել, որովհետև պարտավոր ենք ուղիղ և անկեղծ խոսել բոլոր հարցերի մասին՝ այն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մեր մի խումբ հայրենակիցներ փորձում են ձևակերպել հարցը. ուղիղ պետք է ասեմ՝ ես դա իրատեսական չեմ համարում»,- ասաց վարչապետը՝ խնդրելով ուշադիր լինել ձևակերպումների նկատմամբ:
 
«Այն ընկալումներով և ձևակերպումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ, խոսում են այդ հարցի մասին, դա իրատեսական չէ:

Ուզում եմ մի դրվագ պատմել, որը մի քանի ամիս առաջ էր: Աշխատանքային այցով Վայքում էի, ԼՂ-ից բռնի տեղահանված մի կին ինձ մոտեցավ և հարց տվեց, ասաց՝ անկեղծ ասեք, ինչքանո՞վ է իրատեսական վերադարձի հարցը: Ես էլի նույն պատասխանը տվեցի՝ այն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկայացուցիչներ փորձում են հարցը ներկայացնել և փաթեթավորել, ես դա իրատեսական չեմ համարում:

Այն նույն պատճառներով, որ պատճառներով այդ նույն մարդիկ ստորագրեցին ԼՂ-ի լուծարման մասին հրամանագիրը և րոպե առաջ լքեցին ԼՂ-ն»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ վերջերս այդ թեմային անդրադարձել է ԱԺ-ում: 

Նրա խոսքով՝ 2023-ի սեպտեմբերին սոցցանցերում, մամուլում, ընդդիմության ներկայացուցիչների, նույնիսիկ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից կար մեղադրանք, որ ինքը թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդը դուրս գա ԼՂ-ից:

«Հիմա էլ մի տարի հետո ինձ ասում են՝ թույլ չեմ տալիս, որ ԼՂ ժողովուրդը վերադառնա ԼՂ: Այն փաթեթավորումը, այն բովանդակությունը, որ ներկայացվում է, իմ համոզմամբ, հակասում է ՀՀ պետական շահերին: ՀՀ պետական շահը չափում եմ ՀՀ միջազգայնորեն տարածված տարածքներով և իրավազորությամբ: Եվ սա մենք ուղիղ պետք է ասենք»,- հավելեց վարչապետը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ մենք ինքներս վերագնահատենք մեր անցած ճանապարհը:
 
«Ես այդ ճանապարհը վերագնահատելով՝ ասել եմ ԱԺ ամբիոնից, որ ինձ համար ակնհայտ է, որ 1996 թվականից հետո՝ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո, ԼՂ հարցը չի եղել ԼՂ հարց, եղել է ՀՀ հարց, Հայաստանի Հանրապետության պետականությունը զրոյացնելու հարց: Ժամանակի մեջ ես ավելի եմ դրանում համոզվում, որովհետև այն բովանդակությունը, որով փորձ է արվում ներկայացնել այդ խնդիրը, հակասում է ՀՀ պետական շահերին»,- ասաց Փաշինյանը:
Դիտումների քանակ157
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նոր Երզնկա-Աշտարակ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած 08:5712 Մայ, 2025
  • Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում 08:2212 Մայ, 2025
  • Իրանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձեցել են. Արաղչի 00:4912 Մայ, 2025
  • «Դատա մատրիքս» կոդերի առավելություններն ու դժգոհությունները. որ ապրանքներն են ենթակա դրոշմավորման 23:5911 Մայ, 2025
  • ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են 23:5411 Մայ, 2025
  • Թրամփն Ուկրաինայից պահանջել է անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին 23:2111 Մայ, 2025
  • Չեզոքացվում են աղետի հետևանքները, նաև միջոցառումներ ձեռնարկվում, որ Դեբեդն այլևս հունից դուրս չգա 22:4611 Մայ, 2025
  • Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում ակտիվորեն ներգրավված է ՌԴ-ն. քաղաքագետներ 22:2511 Մայ, 2025
  • 70-ն անց տարիքում աշխատանքի է ընդունվել որպես ուսուցիչ 22:2011 Մայ, 2025
  • Հովիվը Քասախ գետից դուրս է բերել քաղաքացու դի 22:0511 Մայ, 2025
  • Երկրորդ աշխարհամարտ. միֆեր և իրականություն. Մեծ բանավեճ 21:5711 Մայ, 2025
  • Լուրեր | ՌԴ նպատակն է՝ 2026-ին ՀՀ ԱԺ անցնի ծանրակշիռ պրոռուսական ընդդիմություն. քաղաքագետներ 21:0011 Մայ, 2025
  • Վարչապետը տիկնոջ հետ մոմ է վառել Որոտնավանքում 20:0211 Մայ, 2025
  • Սփյուռքի հետ անկեղծ երկխոսության և միֆերը քանդելու մասին | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:4911 Մայ, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 11.05․2025 19:0111 Մայ, 2025
  • «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության հերթական հանդիպումը Քաջարանում 18:2311 Մայ, 2025
  • Փրկարարներն արձագանքում են քամու հետևանքով վնասների վերաբերյալ բոլոր ահազանգերին 18:0811 Մայ, 2025
  • Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում 16:5811 Մայ, 2025
  • Ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ և կայծակնային շախմատի առաջնության մասնակիցների 16:1611 Մայ, 2025
  • Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ 14:1611 Մայ, 2025
  • Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու 14:0911 Մայ, 2025
  • Սպասվում է անձրև, ամպրոպ ու կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով 14:0711 Մայ, 2025
  • Ֆելիքս Մելոյան-85. հայ գրականագիտական մտքի առաջատարը 14:0011 Մայ, 2025
  • Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին 13:4611 Մայ, 2025
  • Թրամփը մեկնաբանել է Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ Պուտինի առաջարկը 13:1911 Մայ, 2025
  • Դա լավ նշան է. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին 13:1411 Մայ, 2025
  • Արթուր Հովհաննիսյանը՝ «Շրջանների միջև» 13:1311 Մայ, 2025
  • Երևանում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա. օգնության են հասել փրկարարները 12:2411 Մայ, 2025
  • Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆ 12:1611 Մայ, 2025
  • Մոսկվան Կիևին առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում անցկացնել ուղիղ բանակցություններ 12:0711 Մայ, 2025
  • Գետերի ինքնամաքրման կարողությունները. հետազոտություն 11:1711 Մայ, 2025
  • Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան 10:5011 Մայ, 2025
  • Կիրանցում գործարկվելու է էլեկտրական շչակ 10:4111 Մայ, 2025
  • Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին 10:3811 Մայ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015