• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կենդանիների պաշտպանություն՝ նոր որակով | Աննա Դանիելյանի հարցազրույցը Զարուհի Բաթոյանի հետ Կենդանիների պաշտպանություն՝ նոր որակով... 20:14
Թուրքիան մեզ համար հիանալի դաշնակից է եղել. Թրամփ. «Հարևաններ» Թուրքիան մեզ համար հիանալի... 19:54
Օրը՝ 60 վայրկյանում | 08.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 08.07.2026 19:53
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակն է
Հասարակություն
11:4006 Հնս, 2023

Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակն է

Այսօր լրանում է մեծանուն կոմպոզիտոր, համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի 120-ամյակը:

1903 թվականի հունիսի 6-ին է ծնվել հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանը: Նա է հայկական բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի սկիզբը դրել, նաև հայկական կինոերաժշտության հիմնադիրն է:

Ներկայացնում ենք հայտնի կոմպոզիտորի կյանքի ոչ այնքան հայտնի փաստերը:

Լեգենդար անձանցից լեգենդներն անպակաս են: Այդպես է նաև մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դեպքում: Երևանի երաժշտասեր համայնքում հայտնի մի պատմություն կա. Արամ Խաչատրյանի հեղինակային համերգի ազդագրում նշված էին նրա բոլոր կոչումներն ու պարգևները: Նվագախմբի անդամները այդ ցանկի վերջում թաքուն ավելացրել էին՝ «օդաչու, տիեզերագնաց»: 

Արգենտինացի հեղափոխական Էռնեստո Չե Գևարան պաշտում էր Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Մի անգամ նա ասել է՝  «Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է: Դրանում հայ ժողովրդի ոգին է՝ պայքարի և հաղթանակի ոգին»:

Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշարձանը Մոսկվայում կանգնեցվել է 2006-ի հոկտեմբերի 31-ին։ Տարբեր երաժշտական գործիքների շրջապատում պատկերած կոմպոզիտորի բրոնզե արձանի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է, ճարտարապետը՝ Իգոր Վոսկրեսենսկին։ Արձանը տեղադրված է այն տան մոտակայքում, որտեղ ժամանակին ապրել և ստեղծագործել է Խաչատրյանը։

1968-ի հոկտեմբերին առաջին անգամ նշեցին «Էրեբունի-Երևան» տոնը: Տոնակատարություններին միացավ նաև մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

«Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը» գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում: Արամ Խաչատրյանի անունը դասվել է այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների շարքին, ինչպիսիք են Բեթհովենը, Բրամսը և Շոպենը:

Երևանի ֆիլհարմոնիայի դահլիճի դիմաց գտնվող Արամ Խաչատրյանի արձանը միակը չէ Երևանում: Արաբկիր վարչական շրջանում Խաչատրյանի 100-ամյակի առթիվ բացվել է կոմպոզիտորի կիսանդրին: Քանդակագործ Գևորգ Գևորգյանի հեղինակած հուշարձանը տեղադրվել է բարեկարգ կանաչապատ տարածքում` Խաչատրյան-Փափազյան փողոցների հատման հարակից հատվածում: 

71 տարվա կյանք ունեցած Խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտության հեղինակը Արամ Խաչատրյանն էր: Եկեղեցական երգեցողության դասական կանոններով կառուցված երաժշտությունը օրհներգի կարգավիճակում վերականգնելու մասին հայտարարվեց 2000-ականներին: 2006-ի աշնանը խորհրդարանը հայտարարեց նոր օրհներգի համար երաժշտության և տեքստի մրցույթ. 85 տարբերակներից եզրափակիչ փուլ անցավ նաև Խաչատրյանի երգը: Գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովը հաստատեց Սովետական Հայաստանի օրհներգի երաժշտությունը, բայց այդպես էլ չկարողացավ որոշել տեքստային մրցույթի հաղթողին: Արդյունքում՝ Արամ Խաչատրյանի օրհներգի երաժշտությունը չդարձավ անկախ Հայաստանի հիմնը:

Առաջին անգամ Արամ Խաչատրյանը Երևանում հայտնվեց 1921-ին Թիֆլիսից հատուկ գնացքով ժամանող քարոզչական խմբի կազմում: Նրա առջև առաջադրանք էր դրված Հայաստանի գյուղերում և քաղաքներում տարածել Հոկտեմբերյան հեղափոխության վեհ գաղափարը: Նրանք պետք է բաժանեին թռուցիկներ ու բրոշյուրներ, կազմակերպեին միտինգներ ու դասախոսություններ: 

Մի անգամ Խաչատրյանը պատմել է, թե իր հայրը, որ ընդգծված սեր ուներ ազգային երաժշտության նկատմամբ, իմանալով, որ նա Մոսկվայում պատրաստվում է ընդունվել երաժշտական տեխնիկում, ափսոսանքով ասել է. «Դու ի՞նչ է՝ պատրաստվում ես սազանդա՞ր դառնալ (փողոցային երաժիշտ, որը նվագում էր նաև հարսանիքներում, թաղումներում, շուկաներում)»:  Խաչատրյանի հայրն ուզում էր, որ տղան դառնա ինժեներ կամ բժիշկ: Նա գտնում էր, որ երաժշտությունը տղամարդու գործ չէ:

Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում։ Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա և դո նոտաների)։ Լյադոյի հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը:

Երևանում բեմադրվում էր «Սպարտակ» բալետը. դա վերջին ներկայացումն էր, որին ներկա էր հեղինակը։ Բեմադրությունն անթերի էր, բալետային խումբը՝ հիանալի։ Սակայն առաջին գործողության կեսից Խաչատրյանն անսպասելիորեն վեր կացավ և լքեց դահլիճը։ Գործողությունն ավարտվեց, իսկ կոմպոզիտորը դեռևս չկար։ Որոշ ժամանակ անց նրան գտան դրսում՝ օպերային թատրոնից ոչ հեռու։
«Եթե մնայի, սարսափելի աղմուկ կբարձրացնեի: Նրանք իմ երաժշտությունից կրճատեցին 4 ամբողջ տակտ»,- վրդովված ասաց Խաչատրյանը։ Չնայած ունկնդիրները խաչատրյանական երաժշտության փոքրիկ հատվածի «կորուստը» չէին էլ նկատել, այնուամենայնիվ, այդ փաստը խիստ զայրացրել էր հեղինակին։

Պատերազմի տարիներին էվակուացիայի ժամանակ կայարաններից մեկում Խաչատրյանը, Օյստրախն ու Շոստակովիչը սոված էին մնացել։ Ծանր վիճակից նրանց դուրս բերեց Օյստրախը՝ կատակով առաջարկելով տեղում համերգ տալ։ Մտահղացումը հրապուրեց Շոստակովիչին ու Խաչատրյանին։ Հանպատրաստից կայացած հիանալի համերգի համար երաժիշտները ճաշի արժանացան։

Դիտումների քանակ402
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով 18:5805 Հնս, 2023 Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով Հասարակություն
  • Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները 16:0505 Հնս, 2023 Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները Մշակույթ
Հիմա եթերում
Լրահոս
  • Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի 11:2509 Հլս, 2026
  • Համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակենք հարստացնել և կատարելագործել Հայաստանի և Արգենտինայի համագործակցությունը. վարչապետ 11:2009 Հլս, 2026
  • Ջրային կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» համաժողովին 11:1609 Հլս, 2026
  • Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրեական վարույթ 11:0609 Հլս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0009 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել 10:5709 Հլս, 2026
  • Կիևյան կամրջի հիմնանորոգումը շարունակվում է․ քաղաքապետարան 10:3809 Հլս, 2026
  • Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին 10:2209 Հլս, 2026
  • Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար 10:0609 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Միանշանակ է, որ քաղաքացիները պաշտպանում են խաղաղության օրակարգը. վարչապետ |09.07.2026 10:0009 Հլս, 2026
  • Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 09:5109 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 09:4409 Հլս, 2026
  • Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար 09:3509 Հլս, 2026
  • Ամփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքները 09:2009 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին 09:1209 Հլս, 2026
  • Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը 09:0209 Հլս, 2026
  • Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն 08:2109 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1209 Հլս, 2026
  • Ինչ է նախատեսվում մինչև 2026-ն իրականացված մոնիթորինգի արդյունքներով այգեհիմնում իրականացրած վարկառու շահառուների համար 00:5909 Հլս, 2026
  • «Ոսկե ծիրանը» շարունակում է համագործակցել դեսպանատների հետ 00:3209 Հլս, 2026
  • Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr 00:2009 Հլս, 2026
  • Որոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկի 00:0209 Հլս, 2026
  • ՆԱՏՕ-ն Ուկրաինային 70 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի 23:3708 Հլս, 2026
  • Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամասի ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա, վնասել նաև 3-ամյա երեխայի․ տուժածներից մեկի վիճակը ծանր է 23:1808 Հլս, 2026
  • «Ալաշկերտը» պատրաստ է կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ելիմայի» հետ խաղին 23:0008 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում 22:5108 Հլս, 2026
  • Հայաստանի Մ-20 հունահռոմեական հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը 22:4108 Հլս, 2026
  • Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է. վարչապետի արձանագրումը 22:1908 Հլս, 2026
  • Առյուծի անկման պատճառը ոչ թե տեղափոխումն էր, այլ վայրի կենդանիների մասնավոր պահման համակարգային խնդիրը․ FPWC 22:0508 Հլս, 2026
  • Հարցազրույց Բաբկեն Թունյանի հետ 21:5408 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում 21:3308 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 8. 2026 21:2908 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Այս ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ. վարչապետը՝ նախագահին 21:0008 Հլս, 2026
  • Քարագլխում 5 գյուղի համար եռահարկ դպրոց է կառուցվում՝ բոլոր հարմարություններով. երբ պատրաստ կլինի 20:4608 Հլս, 2026
  • Զսպե՛ք շինհրապարակի փոշին. հիշեցում կառուցապատողներին 20:4008 Հլս, 2026
  • Ռուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. Նովակ 20:3408 Հլս, 2026
  • Յուլիս 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:2708 Հլս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ չի նախատեսում զորքեր ուղարկել Իրան 20:1908 Հլս, 2026
  • Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մաս․ տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստը 20:0908 Հլս, 2026
  • Lori of Armenia. բրենդավորելով Լոռին 20:0008 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.07.2026 19:5308 Հլս, 2026
  • Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն, հավանաբար, կրկին կհարվածի Իրանին. Թրամփ 19:4108 Հլս, 2026
  • Կարմիր գորգին զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներն են 19:3208 Հլս, 2026
  • Թրամփը հայտարարել է ուկրաինական պատերազմի հարցում նշանակալի առաջընթացի մասին 19:2408 Հլս, 2026
  • Կառավարությունը ներում է Ղարաբաղից տեղահանված անձանց վարկային պարտավորությունները 19:1608 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ 19:0708 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ի հետ ոազմավարական փաստաթուղթ, էներգետիկա և TRIPP․ ԻԻՀ դեսպանի հայտարարությունները 19:0008 Հլս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր 18:5808 Հլս, 2026
  • ԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 18:4708 Հլս, 2026
  • 2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվան են. նախագահը՝ վարչապետին 18:3908 Հլս, 2026
  • Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում 18:3608 Հլս, 2026
  • Հերման Հեսսեի «Հուլունքախաղ»-ը կարդացի ավարտեցի. Նիկոլ Փաշինյան 18:2808 Հլս, 2026
  • Սպորտի ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը Կառավարության առաջնահերթություններից է. ԿԳՄՍ նախարար 18:2508 Հլս, 2026
  • Հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 18:1908 Հլս, 2026
  • Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ 18:1108 Հլս, 2026
  • ՏԿԵՆ-ում հրաժեշտ են տվել Քրիստոֆ Ֆրերիին. ներկայացվել են նրա ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումները 18:0308 Հլս, 2026
  • Կրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայել 17:5208 Հլս, 2026
  • Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին 17:4508 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար 17:3608 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարան 17:3408 Հլս, 2026
  • Պենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել Իսրայել այցը՝ Իրանի հետ լարվածության սրման ֆոնին 17:2808 Հլս, 2026
  • Yerevan Art EXPO 2026-ը՝ Ժամանակակից արվեստի թանգարանում 17:1908 Հլս, 2026
  • Դանիայի վարչապետը հիասթափված է Գրենլանդիայի հարցում Թրամփի դիրքորոշման չփոխվելուց 17:1008 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | «Ուժեղ սուտ». Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանի հնչեցրած որոշ մտքերի 17:0008 Հլս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք 16:5808 Հլս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումները 16:5108 Հլս, 2026
  • «Փրիթի Ուեյ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 331 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:4608 Հլս, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները 16:4208 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 16:3608 Հլս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց Ձորի մարզերում 16:2608 Հլս, 2026
  • ՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինի․ Անահիտ Մանասյանը հանդիպել է Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ 16:1308 Հլս, 2026
  • Մարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ 16:0508 Հլս, 2026
  • Արմավիրում փորձարկվել է հացահատիկի 7 սորտ. հնարավոր կլինի մշակել բնակլիմայական տարբեր գոտիներում 15:5608 Հլս, 2026
  • Եվրոպական միությունը ամրապնդում է Հայաստանի հումանիտար ականազերծման կարողությունները 15:5408 Հլս, 2026
  • ԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների վերաբերյալ միջնորդությունները 15:5408 Հլս, 2026
  • Սոնա Ղազարյանը հանդիպել է Լիբերալ արդիականության կենտրոնի ներկայացուցիչների հետ 15:4708 Հլս, 2026
  • Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում 15:3808 Հլս, 2026
  • Արմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել է 15:2708 Հլս, 2026
  • Հուլիսի 10-ից մեկնարկում է քոլեջների ընդունելության հայտագրումը 15:1708 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿ 15:0608 Հլս, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 15:0508 Հլս, 2026
  • Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո 15:0308 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | «Մուլտի գրուպից» մինչև «Արա և Այծեմնիկ»․ գույքերի վերադարձի պահանջ | 08.07.2026 15:0008 Հլս, 2026
  • Ամերիկյան և իրանական ուժերը փոխադարձ հարվածներ են հասցրել 14:5208 Հլս, 2026
  • Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքը. դեսպան 14:4208 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները 14:3108 Հլս, 2026
  • Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ 14:2008 Հլս, 2026
  • Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան 14:0608 Հլս, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով 13:5708 Հլս, 2026
  • «Վարչաֆեստ»-ն օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին. Նիկոլ Փաշինյան 13:4508 Հլս, 2026
  • Մեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպան 13:3808 Հլս, 2026
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նոր նախազգուշացում է հղել նախագահ Պուտինին 13:2508 Հլս, 2026
  • Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի, ապա կբարձրանա 6-8 աստիճանով 13:1208 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | ԵՄ-ից ստացած ականազերծման մեքենաները կօգտագործվեն նաև սահմանազատման գործընթացում 13:0008 Հլս, 2026
  • Դատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան 12:5708 Հլս, 2026
  • Մարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. Նեթանյահու 12:3408 Հլս, 2026
  • Հայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա 12:2008 Հլս, 2026
  • Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելու ծրագրին. Axios 11:5208 Հլս, 2026
  • Հրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը 11:4508 Հլս, 2026
  • Դատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 11:3708 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015