Լոռի Բերդ համայնքի 25/04 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նարինե Ավետյանը «Լուրերի» թղթակցին հայտնել է, որ ընտրություններն ընթանում են խաղաղ, ոչ մի խախտում չի գրանցվել։
«Ժամը 16.35-ի դրությամբ ընտրության է ներկայացել 127 ընտրող։ Դիտորդներից բողոք չի եղել, ամեն ինչ նորմալ է. խաղաղ անցնում են ընտրությունները»,- հայտնել է Ավետյանը։