Չարենցավանի 27/02 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Գայանե Երեմյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ընտրացուցակում կա 1620 ընտրող. ժամը 18.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 700 քաղաքացի։
Գայանե Երեմյանի խոսքով՝ արձանագրված խախտումներ չկան, խնդիրներ չեն առաջացել։
«Կուտակումներ չեն եղել. ամենաշատը տեղամասում եղել է 10-11 հոգի»,- նշեց նա։
Չարենցավան համայնքում ընտրելու իրավունք ունի 26 870 քաղաքացի. ժամը 17.00-ի դրությամբ իր ընտրելու իրավունքն իրացրել է 10 457 քաղաքացի՝ 38.92 տոկոսը:
Չարենցավանում ընտրությանը մասնակցում է 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնական համայնք» դաշինքը, «Ապրելու երկիր» կուսակցությունը։