Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Վայոց ձորի մարզի 2 համայնքում ՏԻՄ ընտրություն է: Առավոտյան ժ. 08.00-ին մարզում բացվել է 21 ընտրատեղամաս՝ 9-ը՝ Արենի համայնքում, 12-ը՝ Եղեգիսում:
Ժամը 17.00-ի դրությամբ Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում քվեարկության իրավունք ունեցող 4 632 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 2 223-ը կամ 47.99 տոկոսը։
Արենի խոշորացված համայնքում քվեարկության իրավունք ունեցող 8 196 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 2 578-ը կամ 31.45 տոկոսը։
Արենի համայնքում բացարձակ թվերով ակտիվ են Ագարակաձոր, Արենի և Ռինդ բնակավայրերը, տոկոսային հարաբերակցությամբ՝ Գնիշիկ , Ռինդ և Խաչիկ բնակավայրերը։
Եղեգիս համայնքում բացարձակ թվերով ակտիվ են Արտաբույնք, Շատին և Քարագլուխ բնակավայրերը, տոկոսային հարաբերակցությամբ՝ Աղնջաձոր, Արտաբույնք բմակավայրերը։
Տեղեկությունները «Լուրերին» հայտնել է թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աղվան Հարությունյանը։
36/18 ընտրատեղամասում, որտեղ ընտրողների թիվը 1284 է, արդեն իսկ ընտրության իրավունքն իրացրել է 550 քաղաքացի. ընտրողների հոսքը դեռ շարունակվում է։