Հունիսի 6-ին «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» միությունը հրապարակել է երկրում քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որում ներառվել է 100 մարդ՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը՝ ԵԽԽՎ-ի սահմանած «քաղբանտարկյալ» հասկացության չափանիշների հիման վրա։
Փետրվարի 21-ին հրապարակված նախորդ ցուցակի համեմատ քաղբանտարկյալների թիվը նվազել է 26-ով, քանի որ Ադրբեջանի նախագահի մայիսի 27-ի հրամանագրով որոշ քաղբանտարկյալների ներում է շնորհվել, որոշների դեպքում էլ ազատազրկման ժամկետն է լրացել։
Ադրբեջանի քաղբանտարկյալները դասակարգվում են 6 խմբի. «Լրագրողներ և բլոգերներ» (4 անձ), «Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ» (9 անձ), «Կրոնավորներ» (19 անձ), «Թարթառի գործով» դատապարտվածներ (27 անձ) և «Գյանջայի գործով» դատապարտվածներ (27 անձ)։