• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը. պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները Տեղի է ունեցել Նիկոլ... 02:35
Հայաստանի հավաքականի սիրելի մարզիկներ, մենք հետևելու ենք ձեր ելույթներին, սպասելու ենք մեծ հաղթանակների. Արայիկ Հարությունյան Հայաստանի հավաքականի սիրելի մարզիկներ,... 00:30
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկայացվել է աննախադեպ շոու՝ լուսային և գրաֆիկակական նորովի մատուցմամբ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման... 00:10
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 14:0221 Դեկ, 2021

Զաքարիա Միլդանօղլու. Արևմտյան Հայաստանի հայկական վանքերը նորոգող հայ ճարտարապետը

Թուրքիայի ինժեներների և ճարտարապետների պալատների միությունը «Դիմանկարներ ճարտարապետների պալատի պատմությունից» շարքի շրջանակներում անդրադարձել է հայազգի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուի կյանքի պատմությանը։ Գիրքը թուրքերեն է և ներկայացնում է «Կեսարացի Զաքարի» մասնագիտական գործունեությունը, մի շարք հայկական եկեղեցիների վերականգնումը, ինչպես նաև ճարտարապետի քաղաքական ու անձնական կյանքը:

Զաքարիա Միլդանօղլու (ճարտարապետ) - Ես 1950 թվականին Կեսարիայի Էքրիք գյուղում եմ ծնվել։ Իսկական անունը Աքարա է, հետո փոխվել և Էքրիք է դարձել։ Նախակրթարանը, առաջին դասարանը գյուղում եմ սովորել, հետո Պոլիս եկա։ Օր մը մայրս և հայրս ասեցին, որ պետք է Պոլիս գնամ՝ սովորելու։ Այդպիսով եկա, ինձ ուղարկեցին։ Մենակ եկա։ Ինձ համար թե դյուրին, թե դժվար եղավ։ Աղքատ ընտանիք էինք, մի քանի կտոր արտից բացի ոչինչ չունեինք։ Եկա հոս, մեկ տարի անց ընտանիքս՝ մայրս, հայրս, եղբայրներս, եկան։ Գաղթեցինք, և հայ չմնաց այդ գյուղի մեջ։

Զաքարիա Միլդանօղլուն նախ Ստամբուլի Քարագյոզյան գիշերօթիկում, ապա Սուրբ Խաչ դպրեվանքում է ուսանել։ Այնուհետև ճարտարապետություն է ուսանել Ստամբուլի տեխնիկական համալսարանում։ Համալսարանական տարիներին զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ, ինչի համար 1980 թվականին բանտարկվել է երեք տարով։

Որպես հայկական ճարտարապետությանը քաջածանոթ ճարտարապետ՝ Միլդանօղլուն, Պոլսո հայոց պատրիարքի առաջարկով, մասնակցել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնմանը:

Զաքարիա Միլդանօղլու - Սուրբ Խաչ Աղթամար վանքի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգվեցավ։ Վախճանյալ Մեսրոպ Մութաֆյանը օր մը հեռաձայնեց ինձ, ըսավ, որ «Զաքար, եկուր։ Քեզի հետ տեսնվել կուզիմ գոր»։ Ըսավ, որ ասանկ գործ մը կա, ինձմե ճարտարապետ մը կուզեն։ Դուն կերթաս, կուգաս, կընես։ Անշուշտ ինձի համար մեծ պատիվ՝ ըսի, մեծ հաճույք է։

Զաքարիա Միլդանօղլուն իրականացրել է նաև Ստամբուլի կենտրոնական Բեշիքթաշ թաղամասում գտնվող և հռչակավոր Բալյանների կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու, ինչպես նաև Քարթալ թաղամասի Սուրբ Նշան եկեղեցու վերականգնումը։ Նա նաև պատրաստել է Օրթաքյոյի Անտոնյան միաբանության վանքի վերականգնման նախագիծը, սակայն թուրքական կառավարությունն այն վերականգնելու թույլտվություն չի տվել:

Զաքարիա Միլդանօղլու - Կառավարությունը արտոնություն չտվավ։ Ըսավ, որ այս վանքը ձեզի չի պատկաներ։ Անոր համար չեմ կրնար նորոգիլ։

Միլդանօղլուն տարիներ շարունակ շրջայցեր է կազմակերպել դեպի տարբեր շրջաններ մեկ նպատակով՝ բացահայտել և ներկայացնել հայկական ժառանգությունը։ Կեսարիա, Ադանա, Դևելի կատարած այցերի որոշ արդյունքներ Հրանտ Դինքի հիմնադրամն ամփոփել է նաև գրքի տեսքով: Հայազգի ճարտարապետի կյանքի մասին պատմող գիրքը դրական արձագանք է ստացել Թուրքիայի ընթերցողների շրջանում։

Զաքարիա Միլդանօղլու - Արձագանքը, գաղափարները շատ լավ են, որովհետև մյուսներու մեջ ասանկ բաներ չկան։ Անոնք միայն իրենց մասնագիտական աշխատանքները պատմած են։ Լավ գիրք մը եղավ։ Շատ հավնեցա, ադիկա ըսեմ։ Որովհետև ամեն բան կա։

Միլդանօղլուն այժմ նոր նախագծերի ուղղությամբ է աշխատում և խոստանում է շուտով ընթերցողների դատին ներկայացնել Թուրքիայում հայկական մշակութային ժառանգությանը նվիրված նոր աշխատանքներ։

Դիտումների քանակ33
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լեռնանցք գյուղի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել 08:5123 Մայ, 2022
  • Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը վերաբերող հարցեր 08:3723 Մայ, 2022
  • Նոր Խարբերդում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. արգելափակումից դուրս բերված վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից 08:2423 Մայ, 2022
  • Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է 08:1423 Մայ, 2022
  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը. պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները 02:3523 Մայ, 2022
  • Հայաստանի հավաքականի սիրելի մարզիկներ, մենք հետևելու ենք ձեր ելույթներին, սպասելու ենք մեծ հաղթանակների. Արայիկ Հարությունյան 00:3023 Մայ, 2022
  • Հանրայինի թիմն ապահովել է Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության անխափան հեռարձակումը. լուսանկարներ 00:2023 Մայ, 2022
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկայացվել է աննախադեպ շոու՝ լուսային և գրաֆիկակական նորովի մատուցմամբ 00:1023 Մայ, 2022
  • Հայտնի են բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների մրցակիցները 23:1122 Մայ, 2022
  • ԱԳ նախարարի բրյուսելյան այցը խթանել է ՀՀ-ԵՄ երկկողմ գործակցության օրակարգը 22:4922 Մայ, 2022
  • Ճգնաժամներին ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմների կատարելագործման առաջարկներ. ինչ է քննարկվել Մոսկվայում 22:3222 Մայ, 2022
  • Մեր առաջարկն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն. Վահան Քերոբյան 22:1022 Մայ, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 22.05.2022 22:0022 Մայ, 2022
  • Օրենքի փոփոխությունից հետո ցմահ դատապարտված 30 անձ կարող է դիմել ազատման համար 21:4322 Մայ, 2022
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. բացման արարողություն 21:4222 Մայ, 2022
  • Բրյուսելում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը 21:3122 Մայ, 2022
  • Երբ hյուսիսը կկապվի հարավին. Հայաստանով անցնող խոշորագույն ճանապարհի դժվարությունները 21:2522 Մայ, 2022
  • Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ 21:1822 Մայ, 2022
  • Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 21:0622 Մայ, 2022
  • Սկսվել է «Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համաշխարհային նախագիծը | Հարցազրույց Կարինե Էվոյանի հետ 20:1822 Մայ, 2022
  • Մոնոպոլ ընկերությունն է որոշել՝ ինչ գին պետք է ունենա գովազդը և որ հեռուստաընկերությանը տրվի. աուդիտ 20:1122 Մայ, 2022
  • Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ 19:3722 Մայ, 2022
  • Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը. Մխիթար Հայրապետյան 19:3522 Մայ, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 22.05.2022 19:2322 Մայ, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Արմեն Փամբուխչյանի տանը 18:4022 Մայ, 2022
  • Հետպատերազմյան ժամանակաշրջանում առկա դժվարությունները կարելի է հաղթահարել միայն կարող ուժերի համախմբվածության միջոցով. Արցախի նախագահ 18:2322 Մայ, 2022
  • Արցախի ապագայի երաշխավորման համար ժողովրդագրությունը կարևոր ուղղություններից է. Արտակ Բեգլարյան 16:0522 Մայ, 2022
  • Ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի Մարզահամերգային համալիր, երկնքում Ձեզ անակնկալ է սպասվում. Արայիկ Հարությունյան 15:5522 Մայ, 2022
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 6-9 աստիճանով 14:1822 Մայ, 2022
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել 13:5622 Մայ, 2022
  • Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան 13:3022 Մայ, 2022
  • Այսօր նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը 13:1122 Մայ, 2022
  • Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. Հռիփսիմե Խաչատրյան 12:5522 Մայ, 2022
  • Փրկարարները որոնում են Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքում անհետացած քաղաքացուն 12:4322 Մայ, 2022
  • Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ 10:2722 Մայ, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015