Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է զբաղվածության խթանման, սոցիալական աջակցության համակարգերի կատարելագործման, սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը։
Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերությունը՝ ընդգծելով դրա շարունակական խորացման անհրաժեշտությունը։