Հորդառատ անձրևներ են տեղացել Ստամբուլում՝ հիմնական ճանապարհները վերածելով առուների, հեղեղելով տներն ու ձեռնարկությունները և առաջացնելով երթևեկության խափանումներ ամբողջ քաղաքում, խաթարվել է առօրյա կյանքը Թուրքիայի ամենախոշոր քաղաքներից մեկի ինչպես ինչպես ասիական, այնպես էլ եվրոպական մասերում:
Հորդառատ անձրևները հեղեղել են նաև Անթալիա նահանգի Ալանիա հանգստավայրը։ Մի քանի վայրերում գետնանցումները լցվել են ջրով՝ 8 մարդ փակված է մնացել մեքենաներում, նրանց հաջողվել է դուրս բերել: Վերջին տվյալներով՝ զոհեր կամ վիրավորներ չկան։
Անձրևները շարունակվում են արդեն մի քանի օր։ Ջրի մակարդակն արագորեն բարձրացել է փոթորկի հետևանքով հեղեղված կոյուղու դիտահորերի պատճառով։ Չնայած փրկարարական ծառայությունների ջանքերին՝ ջրի մակարդակը չի հաջողվում իջեցնել: