Պեկինում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, 80 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները։ Կանխատեսվում է, որ տեղումները կշարունակվեն ավելի թույլ ինտենսիվությամբ: Մոտ 27,8 մլն դոլար է հատկացվել ջրհեղեղներից հետո մայրաքաղաքի վերականգնման աշխատանքների համար: Ռումինիայում ևս հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են, առնվազն յոթ մարդ է զոհվել, կան անհետ կորածներ: Զուգահեռ Թուրքիայում շոգ եղանակի պատճառով չի հաջողվում մարել անտառային հրդեհները: Բուրսա նահանգում կրակը տարածվում է ուժեղ քամու պատճառով: Հաղորդվում է զոհերի մասին, հազարավոր մարդիկ տարհանվել են: Սաստիկ շոգի պատճառով հրդեհներ են նաև Պորտուգալիայում, Իսպանիայում, Բուլղարիայում, Ալբանիայում, Իտալիայում, նաև Միացյալ Նահանգներում:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։