Դեկտեմբերի 7-ը երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:
Աղետի 37-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտոնյաների հետ այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի, որտեղ պետության ղեկավարը ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։
Այնուհետև վարչապետը Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում ներկա է գտնվել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սուրբ և անմահ պատարագին:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան