Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-13-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում դեկտեմբերի 8-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև: Դեկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-10-ը քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։