8 ամսվա ընթացքում հանցագործությունները հանրապետությունում 2700-ով աճել են, ավելացել են նաև բացահայտումները։
Այս թվում գերակշռում են միջին ծանրության դեպքերը: Սպանությունները հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են մոտ 0,2 տոկոս։
Տարվա ինն ամսում շրջանառությունից հանվել է մեծ քանակի ապօրինի զենք։ Բարելավվում է նաև օրինական զենքի շրջանառության կարգավորման մասին օրենսդրությունը:
Առաջիկայում Կառավարության հաստատմանը կներկայացվի նաև հանցավորության կանխարգելման համապարփակ ռազմավարությունը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան