ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» ծրագրի աջակցող խմբի ներկայացուցիչներին։
Ողջունելով հյուրերին՝ Գ․ Բաղդասարյանն ընդգծել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող՝ ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխմանն ուղղված ծրագրերի կարևորությունը և փաստել, որ դրանց արդյունավետությունը գործնականում ակնհայտ վկայություններ ունի։
(4).jpg)
Ծրագրի ներկայացուցիչները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նախատեսվող աջակցության ծրագրի ուղղությունները և պատրաստակամություն հայտնել օժանդակել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով դատավարական ղեկավարման, հսկողության և վերահսկողության ոլորտի բարեփոխումներին։
(1).jpg)
Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են կարճ ժամկետում հստակեցնել կոնկրետ ծրագրային մոտեցումները՝ դրանց իրագործումն ապահովելու նպատակով։