• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն չունի. Շիրինյան Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս... 20:51
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոք է հայտնել. «Հարևաններ» Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին... 20:47
Օրը՝ 60 վայրկյանում | 18.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 18.08.2026 20:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ներկայումս առկա են բարենպաստ պայմաններ ԵԱՀԿ համանախագահության ձևաչափի աշխատանքների լիարժեք վերականգնման համար. Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյան
Քաղաքականություն
13:1926 Հոկ, 2021

Ներկայումս առկա են բարենպաստ պայմաններ ԵԱՀԿ համանախագահության ձևաչափի աշխատանքների լիարժեք վերականգնման համար. Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյան

Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հարցազրույց է տվել ֆրանսիական CONFLITS պարբերականին: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

ՀԱՐՑ - 30 տարի է, ինչ Հայաստանն իր անկախությունն է հռչակել։ 1375 թվականից ի վեր՝ առաջին անգամ հազարամյակների պատմություն ունեցող հայ ազգը վերականգնեց պետականությունը և արժանացավ միջազգային հանրության ճանաչմանը։ Միևնույն ժամանակ անցած աշնանն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ դիմակայությունում ծանր պարտությունից հետո ձեր երկիրը կրկին ընկղմվեց ծանր անորոշության մեջ։ Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն իր ապագայի երաշխավորման հարցում։

ՊԱՏԱՍԽԱՆ - Այո, 30 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանը, իրացնելով ինքնորոշման իր իրավունքը և վճռական «այո՛» ասելով անկախությանը, հռչակեց անկախ պետականության վերածնունդը։ Միայն մի դիտարկում։ 1375 թվականից հետո Հայաստանն առաջին անգամ անկախություն է հռչակել դեռևս 1918 թվականի գարնանը՝ ստեղծելով Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը դեմոկրատական համակարգով պառլամենտական հանրապետություն էր։ 1915 թվականի հումանիտար աղետից՝ Հայոց ցեղասպանությունից հետո ստեղծված այդ պետությանը, ցավոք, վիճակված էր միայն երկու և կես տարվա կյանք ունենալ։ Իսկ ահա 1991 թվականի անկախության հռչակումը 1988 թվականին սկսված Ղարաբաղյան շարժման ուղիղ արդյունքն էր։ Առհասարակ Արցախյան շարժումն անկախ Հայաստանի հիմնասյուներից է, որի վրա կառուցվել է մեր պետության ինքնությունը։ Դա է պատճառը, որ նախորդ աշնանը Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան և դրա ծանր հետևանքները, այդ թվում՝ մարդկային կորուստները, ցնցեցին համայն հայ ժողովրդին և հայկական սփյուռքին։

Այնուամենայնիվ, չնայած այդ ծանր հարվածին ու դառը կորուստներին, Հայաստանն ու Արցախը կանգուն են, իսկ հայկական անկախ պետությունը՝ հավատարիմ Անկախության հռչակագրի դրույթներին։ Այսօր էլ՝ Արցախում արյունալի պատերազմի մեկնարկից մեկ տարի անց, ամուր, կենսունակ, մոդեռն և ժողովրդավարական հայկական պետականության ամրապնդումն ու վերելքը մնում են համայն հայության առանցքային մարտահրավերը։

Նշվածի համատեքստում հատկապես կարևորում ենք հայկական սփյուռքի հետ հարաբերությունների վերաիմաստավորումը և սփյուռքի մարդկային ներուժի առավել ակտիվ ներգրավումը Հայաստանում ու Արցախում առկա մարտահրավերների հասցեագրման հարցում։

ՀԱՐՑ - Ադրբեջանը չի հրաժարվել իր ռազմատենչ հռետորաբանությունից, որը կյանքի է կոչում՝ խախտելով ձեր պետության ինքնիշխանությունը Սյունիքում և Գեղարքունիքում։ Նա ոտնձգություն է իրականացնում սահմանամերձ քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ որպես պատրվակ բերելով այն հանգամանքը, որ սահմանը Բաքվի և Երևանի միջև համաձայնության առարկա չի եղել։ Ո՞ր փուլում է գտնվում հայկական որոշ տարածքներում ադրբեջանական զորքերի ներկայության հարցը, և ինչու՞ դրանց հեռացման հարցում Ռուսաստանը ձեզ չի աջակցում նախկինում ստորագրված փոխադարձ օգնության պայմանագրերի հիման վրա։

ՊԱՏԱՍԽԱՆ - Այս տարվա մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Սյունիքի և Գեղարքունի որոշ հատվածներում մի քանի կիլոմետր խորությամբ մուտք են գործել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ադրբեջանի նշված քայլերն արժանացան միջազգային հանրության կոշտ գնահատականներին. հարցի վերաբերյալ արտահայտվեց նաև Ֆրանսիայի նախագահը, ով դատապարտեց այդ արարքը և կոչ արեց ադրբեջանական զորքերին լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը։

Այնուամենայնիվ, ստիպված եմ փաստել, որ ադրբեջանական զորքերն այսօր էլ շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ սահմանամերձ հատվածներում, ինչն անթույլատրելի է։ Հայաստանն այս հարցում որդեգրել է կառուցողական դիրքորոշում և իր առանցքային ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցային ճանապարհով փորձում է հարցին խաղաղ լուծում տալ։ Հուսով ենք՝ Ադրբեջանը ևս ընթացիկ բանակցություններում կառուցողական դիրքորոշում կորդեգրի և, խուսափելով ռազմական բախումից, իր զորքերը դուրս կբերի Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ վերադառնալով այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքերին, ինչը մեծապես թույլ կտա թոթափել առկա լարվածությունը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացներ սկսելու համար։

ՀԱՐՑ - Բաքուն ուժեղ ճնշում է գործադրում՝ հրադադարի համաձայնագրի 9-րդ կետի կիրառման նպատակով։ Խոսքն Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» անվանվող հաղորդակցության ռազմավարական ճանապարհի մասին է, որն Ադրբեջանը կապելու է Նախիջևանի էքսկլավին և Թուրքիային: Ձեր հարևան Իրանը կտրականապես դեմ է դրան: Ի՞նչ կարող եք ասել մեզ միջանցքի այս խնդրի մասին: Արդյոք սա իրատեսակա՞ն տարբերակ է, և որքանո՞վ է այն վտանգավոր Հայաստանի համար:

ՊԱՏԱՍԽԱՆ - Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շատ հստակ ու առանց երկակի իմաստի ամրագրում է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման դրույթը, որի շրջանակներում հայկական կողմը նաև երաշխավորում է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը։ Ո՛չ նշված փաստաթղթում և ո՛չ որևէ այլ փաստաթղթում երբևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի տրամադրման մասին։ Ուստի Հայաստանը վճռականորեն մերժում է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կեղծ օրակարգը, ինչպես նաև սեփական տարածքով ու սեփական սուվերենության հաշվին որևէ միջանցքի տրամադրումը։

Մեզ համար անակնկալ չէ, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի սահմանների փոփոխության մասին հայտարարությունները, հարուցում են տարածաշրջանային ուժերի, այդ թվում՝ հարևան Իրանի խոր մտահոգությունը։ Իրանը կարևոր դերակատարում ունի տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում, և դրա վերջին ամենավառ վկայությունը Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի արտահայտած հստակ դիրքորոշումն էր: Հավատացած ենք, որ Իրանի ներգրավվածության ընդլայնումը միայն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման և անվտանգ միջավայրի ձևավորման տեսանկյունից։

ՀԱՐՑ - Հայաստանը կորցրել է Արցախի (նախկին Ղարաբաղ, չճանաչված ո՛չ Երևանի և ո՛չ միջազգային հանրության կողմից) տարածքային ամբողջականության և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի կարգավիճակը՝ հօգուտ Ռուսաստանի: Ի՞նչ կարող է Հայաստանն անել այս փուլում:

ՊԱՏԱՍԽԱՆ - Ռուսաստանը կարևոր դերակատարում ունեցավ նախորդ տարի Արցախի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, և ներկայումս ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում՝ աջակցելով Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը և բնականոն կյանքի վերականգնմանը: Ռուս խաղաղապահների ներկայությունն անվտանգության կարևորագույն գործոն է, և Հայաստանն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները խաղաղապահական առաքելության անխոչընդոտ գործունեության համար՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը բոլոր առիթներն օգտագործում է խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունը և արդյունավետությունը հարցականի տակ դնելու համար։

Միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում և շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և պաշտպանել արցախահայության հիմնարար իրավունքները։ Արցախի անվտանգությունն ապահովում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը։ Հայաստանի կառավարությունն իր հերթին ջանք չի խնայում նախորդ տարվա պատերազմի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ համագործակցությամբ իրականացվում են Արցախում տնտեսական կյանքի ակտիվության վերականգնմանը և բնակչության սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հրատապ ծրագրեր։

ՀԱՐՑ - Արդյոք նպատակահարմա՞ր եք համարում ներկա իրավիճակում շարունակել պայքարը Արցախի միջազգային ճանաչման համար (ոգեշնչվելով Կոսովոյից կամ Արևելյան Թիմորից):

ՊԱՏԱՍԽԱՆ - Մենք այսօր նախևառաջ կենտրոնացած ենք նախորդ տարվա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների լուծման վրա։ Հատկապես հրատապ է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը, որոնց Բաքուն, ի խախտումն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի ճանաչված նորմերի, հրաժարվում է վերադարձնել, ավելին՝ հրապարակայնորեն չի թաքցնում, որ պահում է նրանց քաղաքական առևտուր անելու նպատակով։ Մեզ այս հարցը շատ է մտահոգում, քանի որ փաստագրված է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներն ամենօրյա խոշտանգումների են ենթարկվում՝ իրենց էթնիկ պատկանելության հիմքով։

Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եղել և մնում է հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերից մեկը, որը մինչ այսօր լուծված չէ։ Հայաստանը վճռականորեն հետամուտ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Արցախի կարգավիճակի հարցի լուծմանը և հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

Այս համատեքստում կցանկանայի հիշեցնել, որ շուտով կլրանա Ֆրանսիայի Սենատի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության» վերաբերյալ պատմական բանաձևի առաջին տարեդարձը։ Նշված բանաձևը, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԺ ընդունած համանման բանաձևը, ցույց տվեցին, որ Ֆրանսիան և ֆրանսիական հասարակությունը չեն ցանկանում անտարբեր մնալ հայ ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական ուժերի ագրեսիայի պայմաններում և պաշտպանում են հակամարտության արդարացի ու խաղաղ լուծման ճանապարհը։ Այդ բանաձևերը կարևոր նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի միջազգային կարգավիճակի հստակեցման և, հետևաբար, Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցերում։

ՀԱՐՑ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «դրական ուղերձներ» փոխանակեց նախագահ Էրդողանի հետ՝ նպատակաուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Արդյոք Հայաստանը նախապայմաննե՞ր է դրել այս կարգավորման համար (օրինակ՝ 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը), և ինչո՞ւ:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը երբեք նախապայմաններ չի ներկայացրել՝ պնդելով առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման անհրաժեշտության վրա։ Հակառակ Հայաստանի կառուցողական դիրքորոշմանը՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ որդեգրել է նախապայմանների առաջադրման քաղաքականություն, ինչի պատճառով հարաբերությունները մինչ այսօր կարգավորված չեն։ Այսօր ևս Հայաստանի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չկա. հակառակ նախորդ տարվա պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական ներգրավվածությանը և տարածաշրջանում Թուրքիայի անկայունացնող դերակատարությանը՝ մենք այսօր էլ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, քանի որ այն բխում է տարածաշրջանի անվտանգության և տնտեսական զարգացման շահերից։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա մենք այդ հարցը դիտարկում ենք այլ հարթության վրա՝ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման հարցից դուրս։ Այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից նոր՝ ավելի ամբողջական պատկեր է հաղորդել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Կարող ենք փաստել, որ այսօր թե՛ միջազգային առանցքային դերակատարների մեծ մասը և թե՛ միջազգային պատմագիտական համայնքն աներկբայորեն ճանաչում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Այնպես որ, այս հարցում գնդակը գտնվում է թուրքական պետության դաշտում։ Վստահ ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը միմիայն կնպաստի տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանը և անվտանգային համակարգի ամրապնդմանը։

ՀԱՐՑ - Հայաստանը ստանձնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը: Այդ կազմակերպությունը չշտապեց օգնել ձեր երկրին, այն պարագայում, որ մայիսից Ադրբեջանը ռազմական ներխուժումներ է իրականացնում ձեր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք... Ինչու՞:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգային ճարտարապետության կարևորագույն օղակներից մեկը։ Հետևաբար՝ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավվել կառույցի աշխատանքներին, այդ թվում՝ առաջ մղելով անմիջականորեն Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդմանն ուղղված օրակարգեր։ Հայաստանն օգտագործելու է ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու հանգամանքը՝ կազմակերպության ինստիտուտներն ամրապնդելու նպատակով՝ ի շահ ՀԱՊԿ անդամների անվտանգության համակարգերի ամրապնդման։

ՀԱՐՑ - Մինսկի խումբը դիտարկվում է որպես մահամերձ կառույց, քանի որ նրան չհաջողվեց կանխել պատերազմը: Ադրբեջանն ու Թուրքիան այլևս չեն ցանկանում լսել այդ կառույցի մասին: Այնուամենայնիվ, այն շարունակում է իր գործունեությունը: Ի՞նչ գնահատական կարող եք տալ այդ կառույցի աշխատանքներին:

ՊԱՏԱՍԽԱՆ - Ճիշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, չնայած գործադրված ջանքերին և հրադադարի փորձերին, չհաջողվեց կանխել և արագ կանգնեցնել նախորդ տարի Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությամբ և միջազգային ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը։ Չնայած դրան՝ ներկայումս առկա են բարենպաստ պայմաններ համանախագահության ձևաչափի աշխատանքների լիարժեք վերականգնման համար, ինչը Հայաստանը միայն ողջունում է։ Մինսկի խմբի համանախագահները միջազգային հանրության կողմից օժտված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մանդատով, իսկ հիմնախնդրի առանցքային հարցերից մեկը, ինչպես արդեն առիթ ունեցա նշելու, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը մնում է չլուծված։ Հետևաբար՝ Մինսկի խմբի համանախագահությունն այս հարցում դեռ կարևոր դերակատարում ունի։ Սեպտեմբեր ամսին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն առաջին քայլն էր կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հարցում։ Հայաստանը ողջունում է այդ հանդիպման անցկացումը և հուսով է, որ համանախագահների ներգրավմամբ շփումները շարունակական կլինեն։

ՀԱՐՑ - Որո՞նք են ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունների ուժեղ կողմերը՝ մշակույթի ոլորտից դուրս: Որո՞նք են մեծ ներուժ ունեցող բնագավառները:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները խարսխված են համապարփակ ու ինտենսիվ քաղաքական երկխոսության և դարերից եկող մշակութային կապերի ու ժողովուրդների միջև բարեկամության վրա։ Միևնույն ժամանակ մեզ մոտ կա հստակ գիտակցում, որ երկկողմ հարաբերությունների ոչ ամբողջական ներուժն է իրացվել նախորդ տարիների ընթացքում։ Հատկապես անցած տարվա պատերազմից հետո ներկայումս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ իրական հնարավորություն է ստեղծվել հայ-ֆրանսիական հարաբերությունների կուտակած էներգետիկան դեպի առավել գործնական ծրագրերի իրականացման դաշտ ուղղելու համար։ Խոսքը նախևառաջ տնտեսական հարաբերությունների խորացմանն է վերաբերում։ Այդ հարցում թե՛ հայկական ու թե՛ ֆրանսիական կողմերն ընդգծված կերպով արտահայտել են Հայաստանում խոշոր տնտեսական ծրագրեր իրականացնելու և ֆրանսիական ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հետևողական աշխատանքներ տանելու պատրաստակամության մասին։ Մենք կողջունենք ենք Հայաստանում ֆրանսիական տնտեսական ներկայությունն ավելի շոշափելի դարձնելու յուրաքանչյուր ծրագիր, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման բնագավառում։ Այս համատեքստում պետք է հիշել նաև Եվրոպական միության կողմից Հայաստանին առաջարկված 2,6 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ աջակցության ծրագիրը, որի բաղադրիչների իրականացմանը Ֆրանսիան, հուսով ենք, ակտիվ մասնակցություն կունենա։

Տնտեսական օրակարգից զատ, կարծում եմ՝ լավ հնարավորություն կա էլ ավելի խորացնելու ապակենտրոնացված համագործակցությունը՝ հաշվի առնելով ներկայումս Հայաստանի ու Ֆրանսիայի շրջանների ու քաղաքների միջև արդեն իսկ առկա համագործակցության ավելի քան 30 ծրագրերը։ Հաջորդ տարի կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական՝ չորրորդ համաժողովը թույլ կտա իրականացնել համագործակցության նոր ծրագրեր։

Համագործակցության օրակարգում են գտնվում նաև կրթության ու մշակույթի ոլորտում մի շարք նոր ծրագրեր։ Քայլեր են կատարվում նաև պաշտպանական և ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ։

Ամփոփելով կարող եմ արձանագրել, որ Հայաստանը վճռական է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին նոր թափ ու որակ հաղորդելու համար։ Կցանկանայի հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ կառավարության գործողությունների հնգամյա ծրագրում, որը վերջերս է ընդունվել, առաջին անգամ առանձին պարբերությամբ որպես առաջնահերթություն է նշվել Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդումը՝ շեշտադրելով տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

ՀԱՐՑ - Կարո՞ղ է արդյոք Փարիզը Մինսկի խմբի շրջանակներից դուրս, որի համանախագահն է Ֆրանսիան, դերակատարում ունենալ լարվածության թուլացման գործում։

ՊԱՏԱՍԽԱՆ - Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այս հարցին պատասխանեն մեր ֆրանսիացի գործընկերները։ Միայն կմատնանշեմ, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի մասնակցությունը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։ Ֆրանսիան այս ֆորմատում ունի ընդգծված կառուցողական ու հավասարակշռված ազդեցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը մենք բարձր ենք գնահատում։

ՀԱՐՑ - Պատերազմից մեկ տարի անց լարվածությունը և ատելության մակարդակը շատ բարձր են։ Ի՞նչ եք կարծում, երրորդ պատերազմն անխուսափելի՞ է, ինչպես դա կանխատեսում են շատ փորձագետներ:

ՊԱՏԱՍԽԱՆ - Չէի ցանկանա կանխատեսումներ անել։ Միայն կարող եմ արձանագրել, որ իրավիճակը մեր տարածաշրջանում մնում է շատ լարված, նույնիսկ՝ պայթյունավտանգ։ Առկա պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ նախորդ տարվա արյունալի պատերազմից հետո մերժում է խաղաղության օրակարգը՝ չհրաժարվելով ռազմատենչ ու ծավալապաշտական քաղաքականությունից և սեփական հասարակությունում հայերի հանդեպ ատելություն գեներացնելուց, խոսել տարածաշրջանում իրավիճակի շուտափույթ կայունացումից դժվար է։

Հայաստանն իր հերթին բոլոր անհրաժեշտ քայլերն անում է տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Ընդ որում՝ Հայաստանը ադրբեջանական իշխանությունների՝ հայերի հանդեպ հսկայական ծավալների հասնող ատելության դրսևորումներին վերջ տալու նպատակով ստիպված էր կիրառել միջազգային իրավական գործիքակազմ։ Մասնավորապես Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (CERD) խախտման հիմքով՝ մատնանշելով Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ Հայաստանի ու հայերի նկատմամբ կիրառված ատելության աղաղակող դրսևորումները։ Այդ դրսևորումների մասին տարիներ շարունակ ահազանգում է ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ միջազգային փորձագիտական համայնքը, որը միասնական է այն եզրակացության մեջ, որ Ադրբեջանում արդեն սերունդներ են մեծացել հայերի հանդեպ ատելության տարածման մթնոլորտում։ Այսօր էլ ատելության դրսևորումներն ակնառու են թե՛ Ադրբեջանի ղեկավարի գրեթե բոլոր ելույթներում և թե՛ ադրբեջանական իշխանությունների գործողություններում. բավարար է հիշատակել արդեն գրեթե մեկ տարի Բաքվում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց կամ պատերազմի ընթացքում հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց սպանության փաստագրված դեպքերը։ Կարծում եմ կհամաձայնեք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու և նոր պատերազմներից խուսափելու կարևորագույն միջոցներից մեկը ատելության դրսևորումներից ու ատելության խոսքից վճռական հրաժարումն է և խաղաղության օրակարգի հետապնդումը, ինչը, ցավոք, մենք առայժմ չենք տեսնում մեր հարևանի կողմից։

Դիտումների քանակ91
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վարչապետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն ու նախատեսվող քայլերը 18:4922 Հոկ, 2021 Վարչապետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն ու նախատեսվող քայլերը Քաղաքականություն
  • Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի տեղակալի հետ 20:5521 Հոկ, 2021 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի տեղակալի հետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր 17:1219 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել 17:0319 Օգս, 2026
  • Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է 17:0019 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Անակնկալ ստուգայցեր զորամասերում․ Պապիկյանը հետևում է իրավիճակին 17:0019 Օգս, 2026
  • Ներգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներին 16:5219 Օգս, 2026
  • Բռնությունը պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա ոչնչացնել. Աննա Հակոբյան 16:4119 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3319 Օգս, 2026
  • Հութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկում 16:3019 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունը 16:2119 Օգս, 2026
  • Դադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը 16:1719 Օգս, 2026
  • ԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճից 16:0919 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին 16:0219 Օգս, 2026
  • Մեզ համար կարևոր է, որ զինծառայողներն իրենց մասնագիտությանը լավ տիրապետեն. Պապիկյան 15:5119 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին 15:4319 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը 15:3219 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:3019 Օգս, 2026
  • Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում պետբյուջեի միջոցներով շարունակվում է միջին նորոգումը 15:1919 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | ԼՂ-ից տեղահանված 9 հոգանոց ընտանիքը Արզնիում տուն է ձեռք բերել․ ինչպես է գործում ծրագիրը 15:0019 Օգս, 2026
  • Ակնհայտ է, որ խզում կա, բայց Գյումրիում փորձում ենք չկանգնեցնել մեծ ծավալի շինաշխատանքը. Խուդաթյան 14:5719 Օգս, 2026
  • Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա 14:3819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3419 Օգս, 2026
  • Այցելեցի մեր նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:3419 Օգս, 2026
  • Եգիպտոսի դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 14:2719 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 14:2419 Օգս, 2026
  • Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:2019 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա. որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 14:0719 Օգս, 2026
  • Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու. Գևորգ Պապոյան 13:5419 Օգս, 2026
  • «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների չեղարկման դիմաց 13:4119 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբ 13:1919 Օգս, 2026
  • ԶՈՒ-ում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Պապիկյան 13:0219 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 50 մլրդ դրամի շինարարություն Շիրակում․ նախարարն ու մարզպետը խոսել են խնդիրների մասին 13:0019 Օգս, 2026
  • Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է 12:4819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:4219 Օգս, 2026
  • Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների 12:3619 Օգս, 2026
  • ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի 12:2419 Օգս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0819 Օգս, 2026
  • Վենեսուելայում արդյունահանվող նավթի մոտ կեսն արտահանվում է ԱՄՆ. Քայլ Հաուսթվայթ 12:0819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0019 Օգս, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցեր 11:5719 Օգս, 2026
  • Ժամանակավորապես փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը 11:5319 Օգս, 2026
  • Եթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա Հովսեփյանին 11:4419 Օգս, 2026
  • Թրամփը կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերը 11:3419 Օգս, 2026
  • ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք 11:2419 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է 11:1719 Օգս, 2026
  • Աշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակով 11:0619 Օգս, 2026
  • Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան 10:4919 Օգս, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 10:2719 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2019 Օգս, 2026
  • ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝ ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը 10:1219 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Բարեկրթությունը թուլության նշան չէ. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր 10:0019 Օգս, 2026
  • Վաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատված 09:5119 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի 09:3919 Օգս, 2026
  • Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար 09:2119 Օգս, 2026
  • Ոստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ 09:0319 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4719 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:1919 Օգս, 2026
  • Ճամբարակի կենտրոնական փողոցը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով 00:5119 Օգս, 2026
  • Նախատեսվում է Երևանում՝ մանկապարտեզներում, գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբը 00:3219 Օգս, 2026
  • 5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր 23:3918 Օգս, 2026
  • Սառույցի ռիսկերը 23:1818 Օգս, 2026
  • Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ. Ցուցուլյան 23:0018 Օգս, 2026
  • 14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին 22:4518 Օգս, 2026
  • Մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ․ Գևորգ Պապոյան 22:3918 Օգս, 2026
  • Գերիների վերադարձի մասին բարձրաձայն կամ կիսաձայն չեն խոսում, այլ լռում ու գործ են անում. Բաղդասարյան 22:2718 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ․ ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանը նվաճեց բրոնզե մեդալ 22:1418 Օգս, 2026
  • Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք 21:5718 Օգս, 2026
  • «Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». նախարար Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին 21:5118 Օգս, 2026
  • ՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները 21:4718 Օգս, 2026
  • Ադրբեջանի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին 21:4218 Օգս, 2026
  • Բանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումները 21:2718 Օգս, 2026
  • Հնդկաստանի պաշտպանության քարտուղարն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա 21:1018 Օգս, 2026
  • Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը՝ Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր 21:0618 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 18. 2026 21:0418 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Գործընթացը եղել է ծանր, ցավոտ. ԱԺ-ում գերիների վերադարձի շուրջ թեժ բանավեճ 21:0018 Օգս, 2026
  • Զբոսաշրջային գործունեության ծանուցումը հոկտեմբերից պարտադիր կդառնա 20:5618 Օգս, 2026
  • Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ 20:4618 Օգս, 2026
  • Օգոստոս 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3718 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 20:2618 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները 20:1418 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.08.2026 20:0618 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը 19:4918 Օգս, 2026
  • Մեր միջև հսկայական է գաղափարական ճեղքը. Լիլիթ Մինասյանը՝ Լիլիթ Գալստյանի մասին 19:3718 Օգս, 2026
  • Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ 19:1818 Օգս, 2026
  • Դիլիջանում բացվել են Հովհաննես Շարամբեյանի կիսանդրին և հուշատախտակը 19:0218 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Փորձում են խաթարել ԱԺ-ի աշխատանքը. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմության մասին | 18.08.2026 19:0018 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր 18:3818 Օգս, 2026
  • Սպիտակի ԲԿ-ում ներդրվել է ուրոլոգիական ծառայություն 18:2318 Օգս, 2026
  • Տարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. Ալիև 18:0618 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցը 17:5818 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին 17:4918 Օգս, 2026
  • Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում 17:3118 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2118 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 17:1718 Օգս, 2026
  • Մոսկվան ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել 17:0418 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | «Զվարթնոցում» կներդրվի e-gate․ սահմանային անցումը կավտոմատացվի | 18.08.2026 17:0018 Օգս, 2026
  • Ամառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում 16:5118 Օգս, 2026
  • Հարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրել 16:3618 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3018 Օգս, 2026
  • Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը 16:1818 Օգս, 2026
  • Ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած 16:0418 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015