ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ Ամերիկյան պետությունների կազմակերպության կենտրոնակայանում կայացել է «Հայերն Ամերիկայում» հանդիսավոր ընդունելությունը: Ելույթներ են ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, ԱՄՆ Առևտրի քարտուղարության արդյունաբերության և անվտանգության հարցերի փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ անկախության 250-ամյակի պետական միջոցառումների պատասխանատու ընկերության գործադիր տնօրեն Քիթ Քրաքը և ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը։ Ներկայացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերանների հիշատակին նվիրված վերահրատարակված «Մեր տղաները» գիրքը:
Վաշինգտոնից Հայկարամ Նահապետյանն է ներկայացնում: