Իրանը մտադիր է ստիպել լցանավերի սեփականատերերին լրացնել «նավի մասին տեղեկատվության հայտարարագիրը»՝ Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու համար: Այդ մասին հաղորդել է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Ավելի քան 40 հարցից բաղկացած «հայտարարագիրը» կազմել է Պարսից ծոցի նեղուցի իրանական վարչակազմը (PGSA), որը երկրի իշխանությունները ձևավորել են մայիսի 5-ին:
Փաստաթուղթը, ի թիվս այլ բաների, պահանջում է նշել նավի անվանումը և նույնականացման համարը, դրա նախորդ անվանումը, ինչպես նաև ծագման երկիրը և նպատակակետը: Պահանջվում է տեղեկություններ տրամադրել նավի սեփականատերերի, օպերատորների և անձնակազմի անդամների քաղաքացիության, ինչպես նաև փոխադրվող բեռի մասին:
Այս ամբողջ տեղեկատվությունը պետք է էլեկտրոնային փոստով ուղարկվի PGSA-ին՝ նախքան նավի` Հորմուզի նեղուցով անցնելը:
Փաստաթղթում չի նշվում, թե արդյոք Իրանը մտադի՞ր է վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար: Հեռուստաալիքի տվյալներով՝ Թեհրանի իշխանություններն ավելի վաղ դա համարում էին եկամտի պոտենցիալ աղբյուր, որի միջոցները կարող էին օգտագործվել երկիրը վերականգնելու համար՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծություններից հետո: CNN-ի տվյալներով՝ Իրանն այժմ կարող է գանձել մինչև երկու միլիոն դոլար մեկ նավի համար։