Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ են կատարվում։ Իրավապահները խուզարկում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։ Տեղեկությունը 1lurer.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին կոմիտեից։