• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ներկայումս առկա են բարենպաստ պայմաններ ԵԱՀԿ համանախագահության ձևաչափի աշխատանքների լիարժեք վերականգնման համար. Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյան
Քաղաքականություն
13:1926 Հոկ, 2021

Ներկայումս առկա են բարենպաստ պայմաններ ԵԱՀԿ համանախագահության ձևաչափի աշխատանքների լիարժեք վերականգնման համար. Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյան

Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հարցազրույց է տվել ֆրանսիական CONFLITS պարբերականին: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

ՀԱՐՑ - 30 տարի է, ինչ Հայաստանն իր անկախությունն է հռչակել։ 1375 թվականից ի վեր՝ առաջին անգամ հազարամյակների պատմություն ունեցող հայ ազգը վերականգնեց պետականությունը և արժանացավ միջազգային հանրության ճանաչմանը։ Միևնույն ժամանակ անցած աշնանն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ դիմակայությունում ծանր պարտությունից հետո ձեր երկիրը կրկին ընկղմվեց ծանր անորոշության մեջ։ Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն իր ապագայի երաշխավորման հարցում։

ՊԱՏԱՍԽԱՆ - Այո, 30 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանը, իրացնելով ինքնորոշման իր իրավունքը և վճռական «այո՛» ասելով անկախությանը, հռչակեց անկախ պետականության վերածնունդը։ Միայն մի դիտարկում։ 1375 թվականից հետո Հայաստանն առաջին անգամ անկախություն է հռչակել դեռևս 1918 թվականի գարնանը՝ ստեղծելով Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը դեմոկրատական համակարգով պառլամենտական հանրապետություն էր։ 1915 թվականի հումանիտար աղետից՝ Հայոց ցեղասպանությունից հետո ստեղծված այդ պետությանը, ցավոք, վիճակված էր միայն երկու և կես տարվա կյանք ունենալ։ Իսկ ահա 1991 թվականի անկախության հռչակումը 1988 թվականին սկսված Ղարաբաղյան շարժման ուղիղ արդյունքն էր։ Առհասարակ Արցախյան շարժումն անկախ Հայաստանի հիմնասյուներից է, որի վրա կառուցվել է մեր պետության ինքնությունը։ Դա է պատճառը, որ նախորդ աշնանը Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան և դրա ծանր հետևանքները, այդ թվում՝ մարդկային կորուստները, ցնցեցին համայն հայ ժողովրդին և հայկական սփյուռքին։

Այնուամենայնիվ, չնայած այդ ծանր հարվածին ու դառը կորուստներին, Հայաստանն ու Արցախը կանգուն են, իսկ հայկական անկախ պետությունը՝ հավատարիմ Անկախության հռչակագրի դրույթներին։ Այսօր էլ՝ Արցախում արյունալի պատերազմի մեկնարկից մեկ տարի անց, ամուր, կենսունակ, մոդեռն և ժողովրդավարական հայկական պետականության ամրապնդումն ու վերելքը մնում են համայն հայության առանցքային մարտահրավերը։

Նշվածի համատեքստում հատկապես կարևորում ենք հայկական սփյուռքի հետ հարաբերությունների վերաիմաստավորումը և սփյուռքի մարդկային ներուժի առավել ակտիվ ներգրավումը Հայաստանում ու Արցախում առկա մարտահրավերների հասցեագրման հարցում։

ՀԱՐՑ - Ադրբեջանը չի հրաժարվել իր ռազմատենչ հռետորաբանությունից, որը կյանքի է կոչում՝ խախտելով ձեր պետության ինքնիշխանությունը Սյունիքում և Գեղարքունիքում։ Նա ոտնձգություն է իրականացնում սահմանամերձ քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ որպես պատրվակ բերելով այն հանգամանքը, որ սահմանը Բաքվի և Երևանի միջև համաձայնության առարկա չի եղել։ Ո՞ր փուլում է գտնվում հայկական որոշ տարածքներում ադրբեջանական զորքերի ներկայության հարցը, և ինչու՞ դրանց հեռացման հարցում Ռուսաստանը ձեզ չի աջակցում նախկինում ստորագրված փոխադարձ օգնության պայմանագրերի հիման վրա։

ՊԱՏԱՍԽԱՆ - Այս տարվա մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Սյունիքի և Գեղարքունի որոշ հատվածներում մի քանի կիլոմետր խորությամբ մուտք են գործել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ադրբեջանի նշված քայլերն արժանացան միջազգային հանրության կոշտ գնահատականներին. հարցի վերաբերյալ արտահայտվեց նաև Ֆրանսիայի նախագահը, ով դատապարտեց այդ արարքը և կոչ արեց ադրբեջանական զորքերին լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը։

Այնուամենայնիվ, ստիպված եմ փաստել, որ ադրբեջանական զորքերն այսօր էլ շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ սահմանամերձ հատվածներում, ինչն անթույլատրելի է։ Հայաստանն այս հարցում որդեգրել է կառուցողական դիրքորոշում և իր առանցքային ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցային ճանապարհով փորձում է հարցին խաղաղ լուծում տալ։ Հուսով ենք՝ Ադրբեջանը ևս ընթացիկ բանակցություններում կառուցողական դիրքորոշում կորդեգրի և, խուսափելով ռազմական բախումից, իր զորքերը դուրս կբերի Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ վերադառնալով այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքերին, ինչը մեծապես թույլ կտա թոթափել առկա լարվածությունը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացներ սկսելու համար։

ՀԱՐՑ - Բաքուն ուժեղ ճնշում է գործադրում՝ հրադադարի համաձայնագրի 9-րդ կետի կիրառման նպատակով։ Խոսքն Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» անվանվող հաղորդակցության ռազմավարական ճանապարհի մասին է, որն Ադրբեջանը կապելու է Նախիջևանի էքսկլավին և Թուրքիային: Ձեր հարևան Իրանը կտրականապես դեմ է դրան: Ի՞նչ կարող եք ասել մեզ միջանցքի այս խնդրի մասին: Արդյոք սա իրատեսակա՞ն տարբերակ է, և որքանո՞վ է այն վտանգավոր Հայաստանի համար:

ՊԱՏԱՍԽԱՆ - Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շատ հստակ ու առանց երկակի իմաստի ամրագրում է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման դրույթը, որի շրջանակներում հայկական կողմը նաև երաշխավորում է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը։ Ո՛չ նշված փաստաթղթում և ո՛չ որևէ այլ փաստաթղթում երբևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի տրամադրման մասին։ Ուստի Հայաստանը վճռականորեն մերժում է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կեղծ օրակարգը, ինչպես նաև սեփական տարածքով ու սեփական սուվերենության հաշվին որևէ միջանցքի տրամադրումը։

Մեզ համար անակնկալ չէ, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի սահմանների փոփոխության մասին հայտարարությունները, հարուցում են տարածաշրջանային ուժերի, այդ թվում՝ հարևան Իրանի խոր մտահոգությունը։ Իրանը կարևոր դերակատարում ունի տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում, և դրա վերջին ամենավառ վկայությունը Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի արտահայտած հստակ դիրքորոշումն էր: Հավատացած ենք, որ Իրանի ներգրավվածության ընդլայնումը միայն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման և անվտանգ միջավայրի ձևավորման տեսանկյունից։

ՀԱՐՑ - Հայաստանը կորցրել է Արցախի (նախկին Ղարաբաղ, չճանաչված ո՛չ Երևանի և ո՛չ միջազգային հանրության կողմից) տարածքային ամբողջականության և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի կարգավիճակը՝ հօգուտ Ռուսաստանի: Ի՞նչ կարող է Հայաստանն անել այս փուլում:

ՊԱՏԱՍԽԱՆ - Ռուսաստանը կարևոր դերակատարում ունեցավ նախորդ տարի Արցախի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, և ներկայումս ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում՝ աջակցելով Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը և բնականոն կյանքի վերականգնմանը: Ռուս խաղաղապահների ներկայությունն անվտանգության կարևորագույն գործոն է, և Հայաստանն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները խաղաղապահական առաքելության անխոչընդոտ գործունեության համար՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը բոլոր առիթներն օգտագործում է խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունը և արդյունավետությունը հարցականի տակ դնելու համար։

Միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում և շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և պաշտպանել արցախահայության հիմնարար իրավունքները։ Արցախի անվտանգությունն ապահովում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը։ Հայաստանի կառավարությունն իր հերթին ջանք չի խնայում նախորդ տարվա պատերազմի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ համագործակցությամբ իրականացվում են Արցախում տնտեսական կյանքի ակտիվության վերականգնմանը և բնակչության սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հրատապ ծրագրեր։

ՀԱՐՑ - Արդյոք նպատակահարմա՞ր եք համարում ներկա իրավիճակում շարունակել պայքարը Արցախի միջազգային ճանաչման համար (ոգեշնչվելով Կոսովոյից կամ Արևելյան Թիմորից):

ՊԱՏԱՍԽԱՆ - Մենք այսօր նախևառաջ կենտրոնացած ենք նախորդ տարվա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների լուծման վրա։ Հատկապես հրատապ է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը, որոնց Բաքուն, ի խախտումն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի ճանաչված նորմերի, հրաժարվում է վերադարձնել, ավելին՝ հրապարակայնորեն չի թաքցնում, որ պահում է նրանց քաղաքական առևտուր անելու նպատակով։ Մեզ այս հարցը շատ է մտահոգում, քանի որ փաստագրված է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներն ամենօրյա խոշտանգումների են ենթարկվում՝ իրենց էթնիկ պատկանելության հիմքով։

Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եղել և մնում է հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերից մեկը, որը մինչ այսօր լուծված չէ։ Հայաստանը վճռականորեն հետամուտ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Արցախի կարգավիճակի հարցի լուծմանը և հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

Այս համատեքստում կցանկանայի հիշեցնել, որ շուտով կլրանա Ֆրանսիայի Սենատի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության» վերաբերյալ պատմական բանաձևի առաջին տարեդարձը։ Նշված բանաձևը, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԺ ընդունած համանման բանաձևը, ցույց տվեցին, որ Ֆրանսիան և ֆրանսիական հասարակությունը չեն ցանկանում անտարբեր մնալ հայ ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական ուժերի ագրեսիայի պայմաններում և պաշտպանում են հակամարտության արդարացի ու խաղաղ լուծման ճանապարհը։ Այդ բանաձևերը կարևոր նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի միջազգային կարգավիճակի հստակեցման և, հետևաբար, Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցերում։

ՀԱՐՑ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «դրական ուղերձներ» փոխանակեց նախագահ Էրդողանի հետ՝ նպատակաուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Արդյոք Հայաստանը նախապայմաննե՞ր է դրել այս կարգավորման համար (օրինակ՝ 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը), և ինչո՞ւ:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը երբեք նախապայմաններ չի ներկայացրել՝ պնդելով առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման անհրաժեշտության վրա։ Հակառակ Հայաստանի կառուցողական դիրքորոշմանը՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ որդեգրել է նախապայմանների առաջադրման քաղաքականություն, ինչի պատճառով հարաբերությունները մինչ այսօր կարգավորված չեն։ Այսօր ևս Հայաստանի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չկա. հակառակ նախորդ տարվա պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական ներգրավվածությանը և տարածաշրջանում Թուրքիայի անկայունացնող դերակատարությանը՝ մենք այսօր էլ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, քանի որ այն բխում է տարածաշրջանի անվտանգության և տնտեսական զարգացման շահերից։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա մենք այդ հարցը դիտարկում ենք այլ հարթության վրա՝ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման հարցից դուրս։ Այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից նոր՝ ավելի ամբողջական պատկեր է հաղորդել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Կարող ենք փաստել, որ այսօր թե՛ միջազգային առանցքային դերակատարների մեծ մասը և թե՛ միջազգային պատմագիտական համայնքն աներկբայորեն ճանաչում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Այնպես որ, այս հարցում գնդակը գտնվում է թուրքական պետության դաշտում։ Վստահ ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը միմիայն կնպաստի տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանը և անվտանգային համակարգի ամրապնդմանը։

ՀԱՐՑ - Հայաստանը ստանձնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը: Այդ կազմակերպությունը չշտապեց օգնել ձեր երկրին, այն պարագայում, որ մայիսից Ադրբեջանը ռազմական ներխուժումներ է իրականացնում ձեր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք... Ինչու՞:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգային ճարտարապետության կարևորագույն օղակներից մեկը։ Հետևաբար՝ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավվել կառույցի աշխատանքներին, այդ թվում՝ առաջ մղելով անմիջականորեն Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդմանն ուղղված օրակարգեր։ Հայաստանն օգտագործելու է ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու հանգամանքը՝ կազմակերպության ինստիտուտներն ամրապնդելու նպատակով՝ ի շահ ՀԱՊԿ անդամների անվտանգության համակարգերի ամրապնդման։

ՀԱՐՑ - Մինսկի խումբը դիտարկվում է որպես մահամերձ կառույց, քանի որ նրան չհաջողվեց կանխել պատերազմը: Ադրբեջանն ու Թուրքիան այլևս չեն ցանկանում լսել այդ կառույցի մասին: Այնուամենայնիվ, այն շարունակում է իր գործունեությունը: Ի՞նչ գնահատական կարող եք տալ այդ կառույցի աշխատանքներին:

ՊԱՏԱՍԽԱՆ - Ճիշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, չնայած գործադրված ջանքերին և հրադադարի փորձերին, չհաջողվեց կանխել և արագ կանգնեցնել նախորդ տարի Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությամբ և միջազգային ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը։ Չնայած դրան՝ ներկայումս առկա են բարենպաստ պայմաններ համանախագահության ձևաչափի աշխատանքների լիարժեք վերականգնման համար, ինչը Հայաստանը միայն ողջունում է։ Մինսկի խմբի համանախագահները միջազգային հանրության կողմից օժտված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մանդատով, իսկ հիմնախնդրի առանցքային հարցերից մեկը, ինչպես արդեն առիթ ունեցա նշելու, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը մնում է չլուծված։ Հետևաբար՝ Մինսկի խմբի համանախագահությունն այս հարցում դեռ կարևոր դերակատարում ունի։ Սեպտեմբեր ամսին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն առաջին քայլն էր կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հարցում։ Հայաստանը ողջունում է այդ հանդիպման անցկացումը և հուսով է, որ համանախագահների ներգրավմամբ շփումները շարունակական կլինեն։

ՀԱՐՑ - Որո՞նք են ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունների ուժեղ կողմերը՝ մշակույթի ոլորտից դուրս: Որո՞նք են մեծ ներուժ ունեցող բնագավառները:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները խարսխված են համապարփակ ու ինտենսիվ քաղաքական երկխոսության և դարերից եկող մշակութային կապերի ու ժողովուրդների միջև բարեկամության վրա։ Միևնույն ժամանակ մեզ մոտ կա հստակ գիտակցում, որ երկկողմ հարաբերությունների ոչ ամբողջական ներուժն է իրացվել նախորդ տարիների ընթացքում։ Հատկապես անցած տարվա պատերազմից հետո ներկայումս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ իրական հնարավորություն է ստեղծվել հայ-ֆրանսիական հարաբերությունների կուտակած էներգետիկան դեպի առավել գործնական ծրագրերի իրականացման դաշտ ուղղելու համար։ Խոսքը նախևառաջ տնտեսական հարաբերությունների խորացմանն է վերաբերում։ Այդ հարցում թե՛ հայկական ու թե՛ ֆրանսիական կողմերն ընդգծված կերպով արտահայտել են Հայաստանում խոշոր տնտեսական ծրագրեր իրականացնելու և ֆրանսիական ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հետևողական աշխատանքներ տանելու պատրաստակամության մասին։ Մենք կողջունենք ենք Հայաստանում ֆրանսիական տնտեսական ներկայությունն ավելի շոշափելի դարձնելու յուրաքանչյուր ծրագիր, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման բնագավառում։ Այս համատեքստում պետք է հիշել նաև Եվրոպական միության կողմից Հայաստանին առաջարկված 2,6 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ աջակցության ծրագիրը, որի բաղադրիչների իրականացմանը Ֆրանսիան, հուսով ենք, ակտիվ մասնակցություն կունենա։

Տնտեսական օրակարգից զատ, կարծում եմ՝ լավ հնարավորություն կա էլ ավելի խորացնելու ապակենտրոնացված համագործակցությունը՝ հաշվի առնելով ներկայումս Հայաստանի ու Ֆրանսիայի շրջանների ու քաղաքների միջև արդեն իսկ առկա համագործակցության ավելի քան 30 ծրագրերը։ Հաջորդ տարի կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական՝ չորրորդ համաժողովը թույլ կտա իրականացնել համագործակցության նոր ծրագրեր։

Համագործակցության օրակարգում են գտնվում նաև կրթության ու մշակույթի ոլորտում մի շարք նոր ծրագրեր։ Քայլեր են կատարվում նաև պաշտպանական և ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ։

Ամփոփելով կարող եմ արձանագրել, որ Հայաստանը վճռական է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին նոր թափ ու որակ հաղորդելու համար։ Կցանկանայի հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ կառավարության գործողությունների հնգամյա ծրագրում, որը վերջերս է ընդունվել, առաջին անգամ առանձին պարբերությամբ որպես առաջնահերթություն է նշվել Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդումը՝ շեշտադրելով տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

ՀԱՐՑ - Կարո՞ղ է արդյոք Փարիզը Մինսկի խմբի շրջանակներից դուրս, որի համանախագահն է Ֆրանսիան, դերակատարում ունենալ լարվածության թուլացման գործում։

ՊԱՏԱՍԽԱՆ - Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այս հարցին պատասխանեն մեր ֆրանսիացի գործընկերները։ Միայն կմատնանշեմ, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի մասնակցությունը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։ Ֆրանսիան այս ֆորմատում ունի ընդգծված կառուցողական ու հավասարակշռված ազդեցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը մենք բարձր ենք գնահատում։

ՀԱՐՑ - Պատերազմից մեկ տարի անց լարվածությունը և ատելության մակարդակը շատ բարձր են։ Ի՞նչ եք կարծում, երրորդ պատերազմն անխուսափելի՞ է, ինչպես դա կանխատեսում են շատ փորձագետներ:

ՊԱՏԱՍԽԱՆ - Չէի ցանկանա կանխատեսումներ անել։ Միայն կարող եմ արձանագրել, որ իրավիճակը մեր տարածաշրջանում մնում է շատ լարված, նույնիսկ՝ պայթյունավտանգ։ Առկա պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ նախորդ տարվա արյունալի պատերազմից հետո մերժում է խաղաղության օրակարգը՝ չհրաժարվելով ռազմատենչ ու ծավալապաշտական քաղաքականությունից և սեփական հասարակությունում հայերի հանդեպ ատելություն գեներացնելուց, խոսել տարածաշրջանում իրավիճակի շուտափույթ կայունացումից դժվար է։

Հայաստանն իր հերթին բոլոր անհրաժեշտ քայլերն անում է տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Ընդ որում՝ Հայաստանը ադրբեջանական իշխանությունների՝ հայերի հանդեպ հսկայական ծավալների հասնող ատելության դրսևորումներին վերջ տալու նպատակով ստիպված էր կիրառել միջազգային իրավական գործիքակազմ։ Մասնավորապես Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (CERD) խախտման հիմքով՝ մատնանշելով Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ Հայաստանի ու հայերի նկատմամբ կիրառված ատելության աղաղակող դրսևորումները։ Այդ դրսևորումների մասին տարիներ շարունակ ահազանգում է ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ միջազգային փորձագիտական համայնքը, որը միասնական է այն եզրակացության մեջ, որ Ադրբեջանում արդեն սերունդներ են մեծացել հայերի հանդեպ ատելության տարածման մթնոլորտում։ Այսօր էլ ատելության դրսևորումներն ակնառու են թե՛ Ադրբեջանի ղեկավարի գրեթե բոլոր ելույթներում և թե՛ ադրբեջանական իշխանությունների գործողություններում. բավարար է հիշատակել արդեն գրեթե մեկ տարի Բաքվում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց կամ պատերազմի ընթացքում հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց սպանության փաստագրված դեպքերը։ Կարծում եմ կհամաձայնեք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու և նոր պատերազմներից խուսափելու կարևորագույն միջոցներից մեկը ատելության դրսևորումներից ու ատելության խոսքից վճռական հրաժարումն է և խաղաղության օրակարգի հետապնդումը, ինչը, ցավոք, մենք առայժմ չենք տեսնում մեր հարևանի կողմից։

Դիտումների քանակ93
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վարչապետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն ու նախատեսվող քայլերը 18:4922 Հոկ, 2021 Վարչապետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն ու նախատեսվող քայլերը Քաղաքականություն
  • Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի տեղակալի հետ 20:5521 Հոկ, 2021 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի տեղակալի հետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայի դեսպանատուն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց 18:2411 Սեպ, 2026
  • Հատուկ պահպանվող բնություն 18:1511 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները 18:0611 Սեպ, 2026
  • Երբ արվեստն ու բիզնեսը նույն լեզվով են «խոսում» 18:0411 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից 17:5511 Սեպ, 2026
  • Հայաստանի ճանապարհներին ավելի քան 100 մարդու կյանք է փրկվել․ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են 17:4811 Սեպ, 2026
  • Շրջանառության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 35-ամյակին նվիրված հուշադրամ 17:3911 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները 17:2811 Սեպ, 2026
  • Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի հիմնանորոգումն ավարտվում է 17:2111 Սեպ, 2026
  • Ես հրաժարական կտամ մինչև սեպտեմբերի վերջ. Վուչիչ 17:1311 Սեպ, 2026
  • Արտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով 17:0611 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Խաղողը կմթերվի ամբողջ ծավալով․ ինչ աջակցություն է առաջարկում Կառավարությունը 17:0011 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը 16:5811 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015